Փաստաբանների պալատում պատրաստվում են նախագահի ընտրություններին։ Օրերս փաստաբաններից մեկը կարծիք էր հայտնել, թե իր համար անընդունելի է այն մրցակիցը, որը քարոզարշավին խոսում է նախորդի սխալներից և փնովում նախորդի կողմից արվածը: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է փաստաբան, ՓՊ նախագահի թեկնածու Գևորգ Գյոզալյանի հետ։
Նրա կարծիքով՝ ՓՊ-ում մի համակարգ է գործում, որ ով ընտրվում է տեսնում է իր հաջորդին․ «Եթե փաստաբանական համայնքը որոշի, որ եկել է ժամանակը այս կենսական փոփոխությունների, ես կհաղթեմ»:








































