Thursday, 16 07 2026
Ալիևը՝ իսլամական համերաշխության և Իսրայելի հետ դաշնակցության միջակայքում
17:50
Ալժիրի մանկատներից մեկում հրդեհի հետևանքով կան զոհեր և վիրավորներ
17:40
Ճանաչել Նարեկացուն նորովի. լույս է տեսել «Աստծուն եմ հագել ներսից և դրսից» գիրքը
17:30
Թուրքիան դեմ է ռուս-ուկրաինական հակամարտության տարածմանը դեպի Սև ծով. Հաքան Ֆիդան
Կապի օպերատորները բաժանորդներին անվճար կտրամադրեն զանգերի, ինտերնետի և ռոումինգի մանրամասն տվյալները
17:10
Արգենտինայի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Մեծ Բրիտանիային
Օդի ջերմաստիճանը կնվազի
Լիբանանի ԱԳ նախարարը կոչ է արել Իսրայելին դադարեցնել իր հարավային շրջանների օկուպացիան
Տեղի կունենա Աշոտ Հարությունյանի հեղինակած 13 մեծածավալ քանդակների հանդիսավոր բացումը
16:30
Մակրոնը և Մերցը կքննարկեն միջուկային զսպման հարցը
«Ամասիայի գլխավորող պանրագործարան»-ում արտադրվում է վտանգավոր սննդամթերք
16:10
ԱՄՆ-ն 25%-ի չափով մաքսատուրք կսահմանի Բրազիլիայից ներմուծվող ապրանքների մեծ մասի համար. Ռուբիո
«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. կիբեռոստիկանությունը զգուշացնում է
15:50
Սթարմերը Բրիտանիայի վարչապետի պաշտոնում վերջին այցն է կատարել Ուկրաինա
Կիսահաղորդիչների ոլորտի համաշխարհային առաջատարներից Cadence-ը Հայաստանում ինժեներական ներկայություն է ձևավորում
15:30
Իրանի իշխանությունները թույլատրել են լրտեսության մեջ մեղադրվող ամերիկուհուն հեռանալ երկրից
Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի կողմից իրականացվող հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
Բայրամովը պաշտոնական այցով մեկնում է Մոսկվա
Ալիևը TRIPP-ի սահմանային և մաքսային ռեժիմի մասին ԱՄՆ պետդեպարտամենտի մեկնաբանությունը ծանր է տարել
14:50
Ֆրանսիայի խորհրդարանն ընդունել է բժշկական օգնությամբ մահվան մասին օրինագիծը
Կդադարեցվի Վանաձորում գործող ԱԳԼՃԿ-ի գազամատակարարումը
14:30
Հորդանանը հայտարարել է իրանական 8 հրթիռ խոցելու մասին
Արարատցեմենտ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը
14:10
Ամերիկյան հարվածների հետևանքով Իրանի հիվանդանոցներից մեկից 211 հիվանդ է տարհանվել
14:00
50% զեղչ վիզայի աջակցության համար՝ AEB Travel փաթեթով
13:50
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4 829-ի
ՀՀ–ն պաշտոնապես թույլտվություն է ստացել ձկնամթերք արտահանելու վերաբերյալ. Պապոյան
Իսրայելն ազատ է արձակել 12 պաղեստինցի բանտարկյալի
Մարզպետների աշխատակազմերին 1 մլրդ 35 մլն դրամ կհատկացվի 9 սուբվենցիոն ծրագրի համաֆինանսավորման համար
13:10
Ուկրաինական ԱԹՍ-ների հաջողությունները չեն երաշխավորում տարածքների վերադարձ. Foreign Policy

Իրանն ու Ֆրանսիան հնարավորություն են «տվել» Հայաստանին ու Վրաստանին

Հայաստանի վարչապետի Վրաստան այցի քաղաքական արդյունքի գնահատման համար, կամ այդ արդյունքը շոշափելու և ըստ այդմ գնահատելու համար թերևս կպահանջվի որոշակի ժամանակ: Այցի ընթացքում հնչող քաղաքական կարևոր հայտարարությունները ինքնին նշանակալի են, սակայն, ինչպես առիթ եմ ունեցել ասելու տարբեր անգամներ, վաղուց ժամանակն է, որպեսզի հայ-վրացական քաղաքական և տնտեսական, ինչպես նաև հասարակական հարաբերությունները բարձրանան շոշափելի նոր մակարդակի, թեկուզ մեկ աստիճան վերև: Ըստ այդմ, թերևս ժամանակ կպահանջվի հասկանալու համար, թե ինչ առարկայական էֆեկտ ունեցավ այցը: Սակայն, կարևոր է թերևս արձանագրել, որ այցին նախորդել էին ռեգիոնալ հետաքրքիր զարգացումներ, որոնք նախանշում էին հայ-վրացական երկխոսության նոր խթանի միջավայրային որոշակի ազդակներ: Խոսքը հայ-թուրքական թեմայի մասին չէ, որն այս օրերին շրջանառվում է: Իհարկե այն կարևոր է, և այստեղ անշուշտ Վրաստանի հանգամանքը ամենևին երկրորդական չէ, մի շարք պատճառներով: Սակայն, թերևս առավել մեծ ուշադրության առարկա կարող է լինել այն, որ Փաշինյանի սեպտեմբերի 8-ի այցին նախորդել էր սեպտեմբերի 6-ին Ֆրանսիայի և Իրանի նախագահների հեռախոսազրույցը: Ընդ որում, այդ հեռախոսազրույցը տեղի էր ունեցել դրանից մեկ շաբաթ առաջ Իրաքի մայրաքաղաք Բաղդադում կազմակերպված ռեգիոնալ անվտանգության աննախադեպ Վեհաժողովին, որին հրավիրվել էին Իրանը, Թուրքիան, Եգիպտոսը, ԱՄԷ, Սաուդյան Արաբիան, Կատարը, Հորդանանը: Երկրներ, որոնք միմյանց հետ ունեն մի շարք տարաձայնություններ տարբեր առիթներով, տարբեր աստիճանի, բայց նվազագույնը արտգործնախարարների մակարդակով հավաքվել էին Բաղդադում: Իրանը ևս մասնակցել էր արտգործնախարարի մակարդակով: Իսկ Վեհաժողովի թերևս առանցքային ուշադրության առարկա հանգամանքներից էր այն, որ դրան իր մասնակցության մասին առաջիններից մեկը հայտարարել էր այդ ռեգիոնալ շրջանակից աշխարհագրորեն բավականին հեռու գտնվող Ֆրանսիան՝ ի դեմս նախագահ Մակրոնի, որը եղավ Բաղդադում ու մասնակցեց այդ Վեհաժողովին:

Իհարկե, Ֆրանսիան հեռու է աշխարհագրորեն, իսկ քաղաքական իմաստով Ֆրանսիան ռեգիոնում է վաղուց, իր տարբեր ներկայությամբ, այդ թվում Իրաքում հակաահաբեկչական բնույթի: Ի դեպ, Մակրոնը նաև հայտարարել էր, որ Ֆրանսիան կշարունակի մնալ, եթե Իրաքը ունի այդպիսի ցանկություն:Եվ ահա այն, որ Վեհաժողովից հետո Ֆրանսիայի նախագահը խոսում է Իրանի նախագահի հետ, թերևս հուշում է, որ Բաղդադում քննարկվել են որոշակի ընդհանուր հետաքրքրություն ունեցող լայն հեռանկարներ:

Բաղդադում Վեհաժողովին Ֆրանսիայի ակտիվ մասնակցության առիթով հոդվածում հարց է բարձրաձայնել, թե արդյո՞ք Փարիզը հետպատերազմյան ամիսներին Կովկասի հանդեպ ինտենսիվ հետաքրքրությունը փոխարինում է մերձավորարևելյան-կենտրոնասիական ռեգիոնին մերձիրաքյան նորաստեղծ ձևաչափի հանդեպ հետաքրքրությամբ: Դրա պատասխանը դեռևս չկա, թեև, Իրանի նախագահի հետ Մակրոնի հետբաղդադյան հեռախոսազրույցը կարող է հիմք տալ մտածելու, որ Ֆրանսիան այդուհանդերձ չի «մոռանում» Կովկասը, այլ դիտարկում է այն եվրասիական ռեգիոնում գործընթացների լայն համատեքստով: Համենայնդեպս, Իրանի նախագահի հետ քննարկվել է ֆրանս-իրանական հարաբերության նոր գլուխ բացելու հարցը, ընդ որում Իրանի նախագահ Ռայիսին իր հերթին խոսել է, որ պատրաստ է դիտարկել դա որպես Եվրոպայի հետ ընդգրկուն հարաբերության մեկնակետ, կամ այլ կերպ ասած՝ դիտարկել Ֆրանսիան եվրոպական գործակցության մեկնակետ և դարպաս: Իսկ այստեղ անկասկած է, որ ճանապարհներից մեկը, եթե՝ մի շարք պատճառներով ոչ առաջնայինը, Կովկասն է և մասնավորապես Հայաստան-Վրաստան-Սև ծով գիծը: Ըստ այդմ Հայաստանի վարչապետի Վրաստան այցի համատեքստում էլ թերևս կարող ենք տալ հարցը, թե արդյո՞ք միջավայրային այդ հանգամանքը և դրա ընձեռնելիք որոշակի հնարավորությունների հարցը եղել է Երևանի ու Թբիլիսիի միջև կոնկրետ և արդյունավետ քննարկման առարկա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում