Sunday, 12 07 2026
11:15
ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին
Այսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը
10:45
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Հայ-ռուսական հարաբերության պատմագիտական գնահատումը խնդրահարույց է. պետք է վերաիմաստավորվի
Լարսը բաց է
Պետք է սպասել Մոսկվայի հերթական խղճուկ քայլերին Հայաստանի դեմ. դրանք ևս կունենան հակառակ էֆեկտ
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Թեհրանը չի կարող խոչընդոտել TRIPP-ին. ՀՀ-Իրան ռազմավարական փաստաթուղթը կփարատի շատ մտահոգություններ
09:45
P. Diddy-ի ազատազրկման ժամկետը կրճատվել է
09:30
Մայքլ Ջեքսոնը մահվան մասին կա նոր վարկած
09:15
Թանգարանից գողացել են շուրջ 4 միլիոն եվրո արժողությամբ զարդ
Հունիսի 7-ը անակնկալ էր նաև Ալիևի համար
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից

Գյումրու քաղաքապետի թեկնածու կարող է լինել Լևոն Բարսեղյանը․  ո՞ր ուժերը կաջակցեն նրան

Հոկտեմբերի 17-ին՝  Շիրակի մարզի Գյումրի քաղաքում  կանցկացվեն ավագանու  հերթական ընտրությունները։ Թեպետ առ այս պահը որը քաղաքական ուժ չի ներկայացրել ավագանու համամասնական ցուցակը, մամուլում թեկնածուների ամենատարբեր անուններ են շրջանառվում։

Մասնավորապես հայտնի է, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մտադիր է առաջադրել Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի թեկնածությունը, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը նախկին պատգամավոր  Սարիկ Մինասյանի թեկնածությունը։ Առաջադրվողների ցանկում շրջանառվում է նաև Մարտուն Գրիգորյանի անունը։

«Առաջին լրատվական»-ը տեղեկացավ, որ ընտրություններին առաջադրվելու մտադրություն ունի նաև Գյումրու Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը և նրան  այնտեղ աջակցելու են մի շարք արտախորհրդարանական ուժեր։

Մեզ հետ զրույցում Լևոն Բարսեղյանն ասաց, որ վերջնական որոշում չունի։ Ինքն արտախորհրդարանական մի շարք ուժերի կոչ է արել դաշինք կազմել, առայժմ քննարկումներ են ընթանում․«Կարծում եմ երկու-երեք օրից վերջնական պարզ կլինի»,-փոխանցեց մեր զրուցակիցը։

«Ժողովրդավարական» հայրենիք կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ ինքն անձամբ է աջակցելու Բարսեղյանին․«Մենք գրագրությամբ մեր տեսակետները փոխանցել ենք, բայց Գյումրու մեր կուսակցության տղաները մնացել են նիկոլական։ Դրա համար ես Լևոն Բարսեղյանին ասել եմ, որ մեր կուսակցությունը կաջակցի, բայց տեղի կառույցի Նիկոլիզմի ցավով է տառապում։ Նախկինում մեր կուսակցության մեծամասնությունն էր Նիկոլի կողմնակից, հիմա՝ փոքրամասնությունը, բայց էլի կա, դրա համար այսպիսի խնդրի առաջ ենք կանգնում»,-եզրափակեց նա։

Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանն  «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում պարզաբանեց, որ իր ղեկավարած կուսակցությունը ևս հրավեր է ստացել մասնակցել Գյումրու ավագանու ընտրությունների վերաբերյալ քննարկումներին։ Սկզբում առաջ է քաշվել նախապայման, որ թեկնածուի շուրջ լայն կոնսոլիդացիային չեն մասնակցի իշխող ՔՊ-ից, «Հայաստան» դաշինքից ու «Պատիվ ունեմ»-ից ներկայացուցիչներ։ Հետո, պայմանները փոխվել են․«Պարզվեց, որ պարոն Բարսեղյանը  առաջարկում է  նաև ՀԱԿ-ի մասնակցությունը։ Մեր կուսակցությունը որոշեց, որ ՀԱԿ-ի ներկայությունը բացառում է մեր մասնակցությունը»։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում