Saturday, 11 07 2026
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանի մի շարք հասցեներում
12:10
Մունդիալ-2026. Իսպանիան 2010 թվականից ի վեր առաջին անգամ կիսաեզրափակիչում է
Վարչապետն այցելել է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան
11:50
Ֆրանսիայի «անապատացած» գետը․ Լուարը վերածվել է հսկայական ավազուտի
ՄԱԿ-ում ՀՀ-ն վերահաստատել է մինչև 2030 թ. ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
11:30
Պակիստանի վարչապետն ու Իրանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
«Արարատցեմենտը» աշխատում է ամբողջ հզորությամբ. Պապոյան
11:10
Իրանի ու Ինդոնեզիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ
Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի 120-րդ լիագումար նիստին
10:50
Հայաստանի հինգ ազատ ոճային ըմբիշ այսօր պայքարի մեջ կմտնի Մ20 Եվրոպայի առաջնությունում
Նախատեսվում է միավորել Վանաձորն և Փամբակը՝ ձևավորելով մեկ համայնք՝ 22 բնակավայրերի ընդգրկմամբ․ Լոռու մարզպետի աշխատակազմ
Թուրքիան դիրքավորվում է Արևմուտքի ռազմավարության ծիրում․ այդ դիրքից է հարաբերվում հարևանների հետ
Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել իմ դեմ սկսված արշավի մեջ ներգրավված բոլոր լրատվամիջոցների դեմ․ Արայիկ Հարությունյան
«Ուժեղ Հայաստանը» փողով ընտրվածի պիտակ է կրելու ճակատին
Ահազանգ է ստացվել, որ Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել․ ՆԳՆ
Պատերազմ առայժմ չի սպասվում. Թրամփի հայտարարությունները Թեհրանից զիջումներ կորզելու նպատակով էին
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
Մինչև նոր ԱԺ-ի ձևավորումը Ալեն Սիմոնյանը արձակուրդում կգտնվի
Աշխեն Հայրապետյանն ազատվել է ԱԺ նախագահի խորհրդականի պաշտոնից
Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ Նիկոլ Փաշինյան
09:10
Չինաստանն արգելել է հելիումի արտահանումը
Դամասկոսում Մակրոնի այցի օրը ահաբեկչության կազմակերպիչները «գտնվում են Ռուսաստանում», Մոսկվան նրանց կարտահանձնի՞
Վրաստանում ընդդիմադիր գործիչը դատապարտվել է 13 տարվա ազատազրկման դատարանի շենքը հրկիզելու փորձի համար
Լարսը բաց է
08:30
Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել․ Անդալուսիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08:10
ԱՄՆ-ի հետ հակամարտությունը երբեք չի ավարտվի Թեհրանի կապիտուլյացիայով․ Մոհամմադ Ղալիբաֆ
Ի՞նչ խախտումներ են հայտնաբերվել «Քարֆուր»-ում
Հայաստանի ու Իսպանիայի ԱԳ նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել Երևանում
Կրթությունը ռազմավարությունների ռազմավարությունն է. Ժաննա Անդրեասյանի ելույթը Փարիզում

Դատական համակարգը պետք է մաքրել «փչացած» դատավորներից. Վերջնարդյունքը պետք է լինի համակարգի նկատմամբ վստահության բարձրացումը

«Դատավորներ կան այսօր դատական համակարգում, որ փորձում են քաղաքական հոտառությամբ շարժվել և երբ տեսնում են, որ ինչ- ինչ քաղաքական ուժեր կարող են նորից շեֆություն լինել, իրենք փորձում են հաճոյանալ, որ այդ ապագա շեֆերն իրենց տիրություն անեն, որովհետև իրենց կատեգորիաները տարիներ շարունակ եղել են այդպես»,-նախօրեին հանրային հեռուստաընկերությամբ տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը։

Նախարարի խոսքով՝ այսօր «քաղաքական հոտառությամբ», իրենց տեսակով «փչացած», կոռումպացված դատավորները գերակշիռ չեն համակարգում։ Նախարարի հաշվարկներով՝ 280-ից 30-40-ը։ Իսկ 40 դատավորի պատճառով չի կարելի վարկաբեկել 240-ին։

Փաստաբան, «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով նախարարի դիտարկումներին, նկատեց, որ առաջնահերթ պետք է պատասխանել այն հարցին, թե այդ 40 «փչացած» դատավորին դատական համակարգից հեռացնելուց հետո դատական համակարգի նկատմամբ հանրային վստահությունը կմեծանա, թե ոչ. «Խնդիրը հետևյալն է՝ քանի դատավորի պատժենք, հեռացնենք համակարգից, նրանք 40-ն են, թե ավելի շատ կամ քիչ, խնդիրը դա չէ։ Խնդիրն այն է, թե դրա վերջնաարդյունքում հանրության վստահության մակարդակը կմեծանա՞ դատարանների նկատմամբ, թե ոչ։ Հանրությունը կսկսի՞ հավատալ դատարանների կողմից հրապարակվող դատական ակտերին, թե ոչ։ Այսինքն արդարադատությունը որպես այդպիսին կդառնա՞ այնպիսի գործընթաց, որի նկատմամբ մեր հանրությունը կունենա անվերապահ վստահություն։ Այս հարցի պատասխանն է առավելապես կարևոր։ Հիմա եթե 40 դատավորի առկայությունը խաթարում, ստվերում է դատական համակարգի նկատմամբ ունեցած վստահութոյւնը, հարց է առաջանում՝ մնացած 240-ի նկատմամբ կա՞ բավարար վստահություն, այդ 240-ը արդյոք այնպիսի գործունեություն են ծավալում, որի արդյունքում մեր հանրությունը լիարժեք, անվերապահորեն վստահում է դատարաններին կամ նրանց կողմից արձակված վճիռներին»,-ասաց Նորիկյանը՝ հավելելով, որ խնդիրն ամենևին դատավորների քանակի մասին չէ խոսքը։ Խնդիրը ֆունդամենտալ է և այն վերաբերում է դատական իշխանության նկատմամբ հանրության վստահության մակարդակի բարձրացմանը։

Իսկ այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկելիս Նորիկյանը արդարադատության նախարարությանը, Բարձրագույն դատական խորհրդին, դատաիրավական համակարգի բոլոր պատասխանատուներին խորհուրդ է տալիս ընթերցել Կառավարության կողմից ընդունված 2019-2023 թվականների դատաիրավական ռազմավարության հայեցակարգը և տեսնել, թե այդ փաստաթղթում կառավարությունը ինչպիսի հանձնառություններ է ստանձնել.«Երկու տարուց ավարտվում է, լրանում է այդ ժամկետը։ Ես խորհուրդ կտամ իրենք նորից մի հատ ծանոթանան այդ փաստաթղթին, վերհիշեն ու տեսնեն, որ կառավարությունը այդ փաստաթղթով հանձնառություն էր ստանձնել իրականացնել անցումային արդարադատություն, վեթինգ, դատական համակարգի արմատական փոփոխություն։ Հիմա պետք է հասկանալ՝ այդ փաստաթղթո՞վ ենք առաջնորդվում, դատաիրավական բարեփոխումները այդ փաստաթղթի ոգո՞վ ենք իրականացնում, թե ոչ։ Թե անձի պատկերացումներով ենք առաջնորդվում։ Իսկ այդ փաստաթուղթը կառավարության որոշման կարգավիճակ ունի։ Պետք է դա հասակեցնել, հստակեցնել խաղի կանոնները և անցնել առաջ։ Եթե այդ 40 հոգին են խդիրը, ապա այդ խնդիրը պետք է շատ արագ լուծել»,-ասաց Նորիկյանը։

Ինչ վերաբերում է այդ դատավորների «հարցը լուծելու» մեխանիզմներին, ապա փաստաբանի խոսքով կան մի քանի ճանապարհներ։ Նախ կարգապահական վարույթները, ապա դատավորների գույքի ու եկամուտների ստուգումը և այլ ճանապարհներ, որովհետև եթե դատավորը կարգապահական խախտում թույլ չի տալիս, բայց կոռումպացված դատավոր է, ապա չպետք է նստել ու սպասել, թե այդ դատավորը երբ կարգապահական խախտում թույլ կտա, որ արդարադատության նախարարը կարգապահական վարույթ հարուցի ու ներկայացնի ԲԴԽ-ին դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար։ «Այսինքն դա ավելի շատ ոչ թե կարգապահական վարույթ հարուցելով դատավորին զբաղեցրած պաշտոնից հեռացնելու քայլ պետք է դիտվի, այլ դատական համակարգը «փչացածներից» մաքրելուն ուղղված գործողություն պետք է լինի։ Դրա համար եթե անհրաժեշտ է նոր իրավական կարգավորումներ սահմանել, ապա դա էլ պետք է արվի»,-ասաց Նորիկյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում