ԵԱՀԿ Մինսկի խմբում Ռուսաստանը փոխեց համանախագահին։ Նոր համանախագահը ճանաչողական այցը սկսել է Բաքվից։ Իգոր Խովաևը հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հեռանկարը, եռակողմ պայմանավորվածությունների կատարման ընթացքը։ Սա ազդակ է, որ ռուսները ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում աշխատանքը պատկերացնում են կամ ուզում են ակտիվացնել ձևաչափը։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Քաղաքական և տնտեսական ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Բենիամին Պողոսյանի հետ: