Monday, 13 07 2026
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Իսրայելի Քնեսեթը կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը
23:45
Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել
Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա տուժած․ shamshyan. com
23:43
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
23:40
Բալին խստացնում է կանոնները օտարերկրյա բլոգերների և ինֆլյուենսերների համար
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:15
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
22:45
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:45
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել

Չայզամին Շուռնուխը չէ, Էյվազլին էլ՝ Որոտանը․ հայկական մեդիայի խառնաշփոթը. fip.am

Կառավարության օգոստոսի 27-ի նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Սյունիքի մարզում տեղի ունեցող իրադարձություններին, նշել էր, որ ադրբեջանական զինված ուժերի կողմից միջպետական ճանապարհի փակումը հակասում է նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններին՝ իր խոսքում օգտագործելով Էյվազլի և Չայզամի տեղանունները։

«Առաջացավ արդեն հայտնի իրադրությունը, երբ Ադրբեջանն Էյվազլիի և Չայզամիի հատվածներում փակել է Սյունիքի մարզի հարավային հատվածներ տանող հիմնական ճանապարհը։ Այս գործողությունը հակասում է 2020 թ. դեկտեմբերին ձեռք բերված պայմանավորվածություններին, և ես հույս ունեմ, որ իրավիճակը րոպե առաջ կկարգավորվի»,- ասել էր Փաշինյանը։

Վարչապետի այս ելույթում օգտագործված ադրբեջանական անվանումները վրդովմունք առաջացրին համացանցի հայկական տիրույթում, իսկ լրատվականները «մեղադրեցին» վարչապետին հայկական գյուղերի անվանումների փոխարեն ադրբեջանական տեղանուններն օգտագործելու մեջ։

Yerevan.Today, 7or.am, politik.am, Antifake.am, hayeli.am կայքերը և մի շարք օգտատերեր գրեցին անգամ, որ Փաշինյանն ադրբեջանական գյուղերի տեղանուններն օգտագործել է Կարմրաքար և Շուռնուխ գյուղերի անվանումների փոխարեն։

Մյուս դեպքերում Hraparak.am, Radio Aurora, Mamul.am կայքերը գրում էին, որ վարչապետ Փաշինյանն ադրբեջանական տեղանուններով է անվանել Որոտան և Նոր Առաջաձոր համայնքները։

Քննարկման առարկա չդարձնելով այն, թե ինչով էր պայմանավորված կամ ինչքանով էր ճիշտ վարչապետի կողմից ադրբեջանական տեղանունների օգտագործումը, «Փաստերի ստուգման հարթակը» փորձեց պարզել, թե որքանով են հավաստի մամուլում տեղ գտած պնդումները։

Չայզամի
Չայզամին (Çayzəmi) Սյունիքի մարզի Նոր Առաջնաձոր գյուղից դեպի արևելք ընկած տարածքն է, որով անցնում է Գորիս-Կապան ճանապարհը։ Այն 44-օրյա պատերազմից հետո անցել է Ադրբեջանի հսկողության տակ։ Տեղում նախկինում նույն անվանմամբ գյուղ է եղել, որը ներկայում չկա։

Չայզամի են անվանում նաև Առաջնաձոր գյուղի մոտ գտնվող Դավիթ Բեկի ջրամբարը և շրջակա տարածքը։

Այս մասին Zangezur TV-ի 2018 թվականի ռեպորտաժում ասում է Դավիթ Բեկի ջրամբարի տնօրեն Էնգելս Թումանյանը:

«Դավիթ բեկից մինչև Աղվանի այս տարածքը կոչվում է Չայզամի։ Դա թուրքերն էին առաջ ստեղ նստել, դա կոչվում ա «Գետի արտ»։ […] Այս ձորն ի վեր էլ կոչվում ա Գետին արտ՝ Չայզամի»,- նշել էր Թումանյանը։

Չայզամին որևէ կապ չունի Նոր Առաջաձոր, Շուռնուխ, Կարմրաքար, Որոտան համայնքների հետ, քանի որ գտնվում է դրանցից համապատասխանաբար՝ 3․7 կմ, 3․8 կմ, 2․8 կմ և 12 կմ հեռավորությունների վրա։

Դա օգոստոսի 26-ին Հանրային հեռուստաալիքի ռեպորտաժում փաստում է նաև Սյունիքի փոխմարզպետ Կարո Ավանեսյանը, որն իր խոսքում նշել էր, որ ճանապարհը փակած ադրբեջանցիների հետ բանակցություններն ընթանում են Չայզամի կոչվող տարածքում, որը գտնվում է Կարմրաքարից 3 կմ հեռավորության վրա։

«Այս պահին Սյունիքում Կարմրաքարից մոտավորապես 3 կիլոմետր հեռավորության վրա Չայզամի կոչվող տարածքում ընթանում են բանակցություններ ռուս, հայ և ադրբեջանցի սահմանապահ զորքերի միջև․․․»,- հայտնել էր փոխմարզպետ Ավանեսյանը։

Էյվազլի

Էյվազլին (Eyvazlı) Սյունիքի մարզի Որոտանի հովտում՝ նույնանուն համայնքից շուրջ 2 կմ հյուսիս-արևելքում գտնվող ավերված գյուղ է, որի միջով անցնում է հայ-իրանական միջպետական ճանապարհը։

44-օրյա պատերազմից հետո այս տարածքը՝ Էյվազլին, նույնպես անցավ ադրբեջանական հսկողության տակ։ Այն վերականգնել է իր կարգավիճակը և համաձայն Ադրբեջանի վարչատարածքային բաժանման՝ հանդիսանում է Կուբաթլուի (Որոտան) շրջանի Էյվազլի գյուղը։

Ինչպես արդեն նշեցինք, գյուղը գտնվում է Որոտան համայնքից 2 կմ հեռավորության վրա և որևէ կապ չունի Նոր Առաջաձոր, Շուռնուխ և Կարմրաշեն համայնքների հետ և գտնվում է դրանցից շուրջ տասը կիլոմետր հեռավորության վրա։

Բացի այդ, կարևոր է նշել, որ ադրբեջանցիները Շուռնուխը անվանում են «Şurnuxu», իսկ Նոր-Առաջաձորը՝ Yeni Araçadzor, Որոտանին՝ Tatevges, Կարմրաքարը և Դավիթ Բեկը՝ Zeyvə, այլ ոչ թե Չայզամի կամ Էյվազլի։

Այսպիսով կարող ենք փաստել, որ լրատվականներում տեղ գտած պնդումը, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայկական գյուղերի անվանումների փոխարեն ադրբեջանական տեղանուններ է օգտագործել, սխալ է և մանիպուլյատիվ:

Աղբյուրը՝ fip.am

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում