Աֆղանստանի նախկին ղեկավար Համիդ Քարզայն ու հաշտեցման խորհրդի ղեկավար Աբդուլլա- Աբդուլլան տնային կալանքի մեջ են:
Նման տեղեկություն է տարածել ամերիկյան CNN-ը՝ հղում անելով իր աղբյուրներին: Հաղորդվում է, որ թալիբները նախկին նախագահին զրկել են թիկնազորից և տրանսպորտային միջոցներից և խուզարկել խորհրդի նախագահի տունը:
Խոսքն այն երկու գործիչների մասին է, որոնք բանակցություններ էին անցկացնում թալիբների հետ` պետական մարմիններ ձևավորելու նպատակով: