Վրաստանում բնակվող նիգերիացի գործարար Ռիչարդ Առինզե Օգբունուջուն գրանցվել է որպես Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու:
Հոկտեմբերի 2-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնում նրա թեկնածությունն առաջադրել է «Մեր Միացյալ Վրաստանը» նախաձեռնող սուբյեկտը: Համապատասխան տեղեկատվությունը հրապարակված է ԿԸՀ կայքում:
Նիգերիացի գործարար Ռիչարդ Առինզե Օգբունուջուն արդեն մի քանի տարի է, ինչ ապրում է Վրաստանում: Նա աստվածաբան է, նաև Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի շրջանավարտ, տիրապետում է մի քանի լեզուների և փորձում է միմյանց ծանոթացնել վրացիներին և աֆրիկացիներին: Նա ամուսնացած է վրացի կնոջ հետ և լավ վրացերեն է խոսում: