Monday, 13 07 2026
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Իսրայելի Քնեսեթը կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը
23:45
Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել
Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա տուժած․ shamshyan. com
23:43
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
23:40
Բալին խստացնում է կանոնները օտարերկրյա բլոգերների և ինֆլյուենսերների համար
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:15
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
22:45
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:45
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել

Կառավարության քայլը ուշացած է․ պետք է եկամտահարկի վերադարձի օրենքն առհասարակ չեղարկել

ՀՀ կառավարությունը վերանայում է հիփոթեքային վարկի սպասարկման նպատակով եկամտահարկի վերադարձման համակարգը։ Առաջիկայում, փուլային ձևով եկամտահարկի վերադարձի օրենքն այլևս Երևանում հիփոթեքային վարկով բնակարանների ձեռքբերման վրա չի ազդի։ Մի քանի օր է կառավարության այս փոփոխությունը բավական ակտիվորեն քննարկվում է։ Կարծիքները տարբեր են։ Մի մասը ողջունում է փոփոխությունը, մի մասը՝ քննադատում։ Կոշտ են արտահայտվում հատկապես կառուցապատողները, ովքեր այս տարիներին հենց եկամտահարկի վերադարձի պատճառով իրենց դեռ չկառուցած բնակարանները կայծակնային արագությամբ վաճառում էին։ Հիմա կանխատեսում են՝ շինարարությունը կկանգնի, բնակարանները կթանկանան։

Սոցապ նախկին նախարար, տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանը կարծում է, որ եկամտային հարկի վերադարձի սահմանափակումներ կիրառելը լուրջ խնդիրներ է առաջացնելու ոչ միայն տնտեսության մեջ։ Նրա կարծիքով՝ բնակարանաշինությունը Հայաստանում ոչ միայն և ոչ այնքան տնտեսական կամ սոցիալական խնդիր է լուծում, այլ առաջին հերթին անվտանգության։ «Մեր բնակֆոնդի 90 տոկոսից ավելին շուտափույթ փոփոխման կարիք ունի և պետք է կառուցել շատ-շատ բնակարաններ, և ունենալ շատ-շատ արտոնություններ և կառուցապատողների և բնակիչների համար։  Պետությունը ոչ միայն պետք է խրախուսի մարդկանց, այլ նաև «պարտադրի» նոր բնակարաններ գնել։ Բնակարանաշինության խթանման ցանկացած ծախս արդարացված է, քանի որ դա ներքին անվտանգությանն ուղղված կարևորագույն ծախս է։ Ի վերջո, մենք էլի կարճաժամկետ խնդիրները գերադասում ենք երկարաժամկետ նպատակներից։ Երևանում, մեղմ ասած, անկազմակերպ բնակարանաշինությունը, այո, խնդրահարույց է, բայց լուծումը ոչ թե հարկային օրենսգրքի փոփոխությունն է, այլ Երևանի մաստեր-պլան ունենալն է, որտեղ հստակ նշված կլինեն, թե որտեղ են կառուցվելու նոր շենքեր, և երբ են փոխարինվելու հին շենքերը։ Սակայն այսօր Երևանի քաղաքապետը մի կողմից շինթույլտվություններ է տրամադրում, կառավարությունը բնակելի շենքերի ներդրումային ծրագրեր է հաստատում, մյուս կողմից` հարկային օրենսգրքով սահմանափակումներ է կիրառվում, օրինակ, Երևանի Աջափնյակ համայքնում, որտեղի բնակֆոնդի փոփոխությունը օրհասական խնդիր է։ Ու արդյո՞ք որևէ մեկը գիտի, թե, Աստված մի արասցե, Երևանում 7 բալանոց երկրաշարժի դեպքում քանի՞ շենք կփլուզվի և ի՞նչ «կարժենա» մեր ազգին նման մարդկային ու սոցիալական աղետը… Ու որտեղի՞ց նման բան չդիտարկելու այս հանցավոր անհոգությունը»,-գրել է Առաքելյանը։

Տնտեսագետ Մովսես Արիստակեսյանն էլ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ողջունում է կառավարության քայլը և այն համարում դեռ ուշացած։ Տնտեսագետի խոսքով դեռ 2018-ին կառավարւոթյունը պետք է վերացներ եկամտահարկի վերադարձի օրենքը, քանի որ այն խտրական մոտեցում է պարունակում․«Այդ օրենքը խտրական մոտեցում է բարձր եկամուտներ ունեցող երիտասարդ ընտանիքների և ցածր եկամուտ ունեցող ընտանիքների միջև։ Ցածր եկամուտ ունեցող ընտանիքները այդպես էլ սոցիալական բավարարվածություն բնակարանի տեսքով այդպես էլ չեն ստացել այս օրենքի կիրառման արդյունքում, իսկ մյուսները, որոնք ոչ միայն պատասխանատու հարկատու չեն պետական բյուջեի հանդեպ, մի բան էլ իրենք էլ ավելի են հարստացել այս օրենքի կիրառման արդյունքում․«Դա կոռուպցիոն սխեմա էր, որը փոխանցումով թավշյա հեղափոխությունը վերցրեց և հարստացրեց նաև իր էլիտայի որոշ ներկայացուցիչների։  Պետք  է գնահատում կատարվի, թե ովքեր են այդ ծրագրի շրջանակներում բնակարան ձեռք բերել, ունեին արդյոք նրանք բնակարանի կարիք և քանի բնակարան են ձեռք բերել այդ ծրագրով»,-ասաց Արիտակեսյանը։

Հաջորդ քայլը, ըստ տնտեսագետի,  այդ ճանապարհով հարտացած կառուցապատողների գումարների իրացման խնդիրը պետք է լինի։ Պետք է պարզվի, թե ովքեր են այդ կառուցապատողները, ովքեր են ներդրողները, որտեղից նրանց այդ գումարներրը, որը ներդրել են անշարժ գույքի այդ մեծ շուկայում․«Եթե այդ ուսումնասիրւոթյունը կատարվի շատ ավելի բան պարզ կդառնա։ Կպարզվի, որ բնակարան են ձեռք բերել միայն հարուստները՝ բարձր եկամուտ ստացողները, իրականում բնակարանի կարիք չունեցողները»,-ասաց Արիստակեսյնաը։

Մեր զրուցակիցը չի կարծում, որ միայն Երևանում եկամտահարկի վերադարձի օրենքի վերանայումը կնպաստի մարզերում բնակարանաշինության խթանման վրա։ Նրա խոսքով՝ այս մոտեցումը խտրական է և պետք է եկամտահարկի վերադարձի օրենքն առհասարակ չեղարկել։ «Հակառակ պարագայում սա խտրական մոտեցում է և մեր սահմանադրությամբ որևէ որոշման ժամանակ խտրականություն չպետք է կիրառվի։ Այս օրենքը խտրականություն էր՝ ելնելով սոցիալական վիճակից, հիմա էլ շարունակում է խտրականությունը՝ ելնելով տարածքային տարբերությունից։ Պետք է հանրապետության ողջ տարածքում հանվի դա։ Կառուցապատող է, ուզում է շինարարություն անել, թող անի, եկամտահարկը վճարի պետությանը, որ պետությունն էլ անվտանգային, սոցիալական, առողջապահական խնդիրներ լուծի»,-ընդգծեց տնտեսագետը։

Նշենք, որ եկամտահարկի վերադարձի որոշումը հիպոթեքային վարկավորման պարագայում ընդունվել է 2015թ–ին և տարածվել 2014թ–ի նոյեմբերի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա։

Պաշտոնական վիճակագրության համաձայն, ներդրման առաջին տարում վերադարձվել է ընդամենը 253 մլն դրամ, 2019-ին` 7.9 մլրդ, իսկ 2020 թվականին` 13.3 մլրդ դրամ: Պետության կանխատեսումների համաձայն՝ առաջիկա 3-4 տարիներին այս սրընթաց աճի տեմպը պահպանվելու է:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում