Wednesday, 15 07 2026
Չենք մոռանում, չէ՞, ՀԴՄ-ի մասին․ վարչապետ
12:30
Իրանում ԱՄՆ-ը հարվածից զոհվել է 30 մարդ
Հայ գիտնականի մասնակցությամբ հետազոտությունների շրջանակում հաջողվել է բացառիկ ճշգրտությամբ չափել տարածաժամանակային քարշի երևույթը
12:10
Պարսից ծոցի երկրներից օրական արտահանվում է 15 միլիոն բարել նավթ. ԱՄՆ էներգետիկայի նախարար
Ռուս-ուկրաինական պատերազմը «թուրքական աշխարհի» հակառուսական համախմբում է խթանել
11:50
Թրամփը հայտնել է, որ ԱՄՆ-ն հասել է Իրանի դեմ գործողության հիմնական նպատակներին
ՀԷՑ-ը շուրջ 2 մլրդ դրամի վերանորոգման ծրագրերի համար կապալառուների շուկայի ուսումնասիրություն է իրականացնում
11:30
Այս պարտությունը ծանր է, բայց մեր թիմը երիտասարդ է. Մակրոն
Այսօր կկայանա աշխարհահռչակ վիրտուոզ շեփորահար Իբրահիմ Մաալուֆի բացառիկ մենահամերգը
11:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 4734-ի
«88» առևտրային օբյեկտում արձանագրվել է 33 վարչական իրավախախտում
10:50
ԱՄՆ-ն 42 անգամ խախտել է փոխըմբռնման հուշագիրը. ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ
Կենսաչափական նոր անձնագրերի լայնածավալ տպագրության մեկնարկը տրված է․ ՆԳ նախարար
10:30
Քննարկվել է Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողության նախապատրաստումը
Մեր սրճարաններում, ռեստորաններում սպասարկման մակարդակը միջին եվրոպականից տեսանելիորեն բարձր է. Փաշինյանը՝ Երևանում արձակուրդ անցկացնելու մասին
10:10
Չինաստանի տնտեսական աճը դանդաղել է
ՌԴ-ն այլևս չունի դաշնակից, ունի միայն հեգեմոն` հանձինս Չինաստանի. Հայաստանը պետք է հեռու մնա նրանից
09:50
Իրանը սպառնացել է դադարեցնել էներգակիրների արտահանումը
Աղվերանում գազանջատում է
Ծառուկյանը քաղաքական պատիժ է կրում. Ռուսաստանը «փայ» է ստացել ՀՀ իշխանության վրա ազդելու
Սպասվում է կարճատև անձրև
09:10
ԱՄՆ-ն և Իրանը չորրորդ գիշերն է՝ ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Հայաստանում «Բոինգ» կամ «Էյրբաս» ինքնաթիռ գրանցելու համար ԵԱՏՄ-ին ինչո՞ւ պետք է մաքսատուրք վճարենք
08:50
Թրամփը սպառնացել է հարվածել Իրանի էլեկտրակայաններին և կամուրջներին
ԵԹԿՊԻ-ում մեկնարկել է հայ-ֆրանսիական ստեղծագործական արվեստանոցը
08:30
Նավթի գներն աճել են – 14/07/26
Մարդու իրավունքների պաշտպանության կառուցակարգերը պետք է հավասարապես հասանելի լինեն յուրաքանչյուր անձի՝ անկախ բնակության վայրից․ ՄԻՊ
08:10
Մունդիալ-2026. Իսպանիան եզրափակիչում է
Ռուսաստանը Կիև-Բաքու համագործակցությունը հանդուրժում է, ի՞նչ «ռեսուրս ունի» Ադրբեջանը
Լարսը բաց է

Արևմուտքը ճնշում է, որ ԵԱՀԿ զորքեր տեղակայվեն Քելբաջարի, Լաչինի, Կուբաթլուի, Զանգելանի շրջաններում. Մոսկվան ու Անկարան զիջում են

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Կառուցողական կուսակցության ղեկավար Անդրիաս Ղուկասյանը։

-Պարոն Ղուկասյան, ինչպե՞ս եք գնահատում վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ կառավարության նիստին արած հայտարարությունը, թե տարածքներ նվաճելու միտք չունենք, պատրաստ ենք Ադրբեջանի հետ նույնիկ բարձր մակարդակով երկխոսության։ Թշնամության հաղթահարումը պետք է դառնա մեր տարածաշրջանային արտաքին քաղաքական օրակարգի կարևորագույն բաղադրիչներից։

-Մինսկի խմբի համանախագահները պահանջ են ներկայացրել Հայաստանին և Ադրբեջանին՝ հետ վերադառնալ բանակցային սեղան։ Դրա հետ կապված և՛ Ադրբեջանի նախագահը, և՛ Նիկոլ Փաշինյանը հանդես եկան հայտարարություններով, որով հաստատեցին իրենց պատրաստակամությունն այդ բանակցությունների վերականգնմանը։

-Փաշինյանը նաև նշել է, որ եթե ՀԱՊԿ-ի համար դա ընդունելի չէ, այլընտրանքը մնում է ԵԱՀԿ ՄԽ դիտորդական առաքելությունը։

-Սա պահանջն է, որը ներկայացված է Հայաստանին և Ռուսաստանին, որ Հայաստանը և Ռուսաստանը համաձայնություն տան ԵԱՀԿ զորքերին տեղակայվելու Քելբաջարի, Լաչինի, Կուբաթլուի, Զանգելանի շրջաններում։ Մինչ օրս Հայաստանի դիրքորոշումը եղել է բացասական և Հայաստանից ևս պահանջում են, որ Հայաստանը մոտեցումը ավելի կոնստրուկտիվ դարձնի և վերադառնա Մադրիդյան սկզբունքներին:

-Ի վերջո, հայկական կողմի՝ վերջին օրերին արված հայտարարությունները կարո՞ղ են արդյոք սթափության կոչ լինել։ Թե հայտարարություններից անդին չեն անցնի։

-Փաշինյանը լիովին գտնվում է Մոսկվայի վերահսկողության տակ և այդ առումով իր  բոլոր գործողությունները համաձայնեցված են Մոսկվայի հետ, այդ թվում և այդ հայտարարությունը։ Ճնշումը, որ այսօր գործադրվում է թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի, թե՛ Ռուսաստանի և թե՛ Թուրքիայի վրա ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի կողմից, ուղղված է նրան, որ կողմերը հետ վերադառնան մադրիդյան սկզբունքների բանաձևին: Այդ առումով, իհարկե, այս ամենը գալիս է Անկարայից և Մոսկվայից։ Առաջին հերթին Անկարան և Մոսկվան են սկսում զիջել միջազգային ճնշումներին։ Դրա համար Հայաստանը և Ադրբեջանը հայտնվել են այդ իրավիճակի մեջ, որ պետք է ենթարկվեն միջազգային հանրության պահանջներին։

-Փաշինյանը հայտարարել է, որ հրադադարի խախտումների նախաձեռնող կողմի նույնականացումը և հասցեական դատապարտումը դժվար է պատկերացնել առանց միջազգային մոնիթորինգի մեխանիզմի գործարկման. «Դա պիտի լինի ՀԱՊԿ դիտորդական առաքելություն, իսկ եթե ՀԱՊԿ-ի համար դա ընդունելի չէ, այլընտրանքը մնում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության դիտորդական առաքելությունը»,-ասել է նա: Սակայն Ադրբեջանը ԵԱՀԿ Մինսկի խմբին գործընթացը մերժում է։ Սա խնդիր չի առաջացնի՞։

-Ըստ միջազգային Crisis Group կազմակերպության հրապարակած զեկույցի՝ Ադրբեջանը համաձայնել է, որպեսզի ԵԱՀԿ զորքերը տեղակայվեն Կուբաթլուի, Լաչինիի, Զանգելանի շրջաններում, այսինքն՝ Հայաստանի և Ադրբեջանի հարակից շրջաններում։ Այսինքն՝ մերժողն այստեղ Հայաստանն է։

Երբ ասում եք, որ Փաշինյանը լիովին գտնվում է Մոսկվայի վերահսկողության տակ, այդ դեպքում ինչպե՞ս հասկանալ նրա վերջին հայտարարությունները։

-Բացի Ռուսաստանից ՀԱՊԿ-ին անդամակցում են նաև Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, և այս պետությունների զգալի մասը Ադրբեջանի ռազմավարական գործընկերներն են, և Ռուսաստանն օգտագործում է ՀԱՊԿ-ի երևանյան ամբիոնը, որպեսզի ՀԱՊԿ մյուս անդամների նկատմամբ սկսի ճնշում գործադրել որոշակի հարցերում,  որոնք կապված են հայ-ադրբեջանական օրակարգի հետ։ Որպես կանոն՝ այդ անդամ պետությունները սատարում են միայն Ադրբեջանին։ Թուրքիան իր հերթին ՆԱՏՕ-ում առաջ է տանում Ադրբեջանի օրակարգը, և մենք տեսանք, որ հունիսի 14-ին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի կողմից ընդունված հռչակագրում որևէ խոսք չկար Արցախի հակամարտության և դրա  կարգավորման անհրաժեշտության մասին: Դա վկայում է այն մասին, որ ՆԱՏՕ-ի և Թուրքիայի միջև կոնսենսուսային հարցեր չկան, այդպես էլ ՀԱՊԿ-ում Ղազախստանը, Ռուսաստանի հետ միասին պաշտպանում են Ադրբեջանի շահերը։ Ներկայումս Ռուսաստանի մոտ կա անհրաժեշտություն ամրապնդել ՀԱՊԿ-ը և սրանով է պայմանավորված և ՀԱՊԿ շրջանակում, և Ռուսաստանի ու Հայաստանի պաշտպանության նախարարների հանդիպման օրակարգ: Հայաստանը վերջին ամիսների ընթացքում, ըստ էության, այնքան կորցրեց իր Զինված ուժերի մարտունակությունը, որ դա արդեն նաև խնդիր է դարձել Ռուսաստանի համար։ Ռուսաստանը, որ հիմա ՆԱՏՕ-ի հետ լուրջ հակամարտության մեջ է գտնվում, փորձում է մոբիլիզացնել ՀԱՊԿ բոլոր ուժերը, այդ թվում Հայաստանի ուժերը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում