Saturday, 18 07 2026
«SpaceX»-ի բաժնետոմսերը կորցնում են արժեքը
Ավտովթար` ոստիկանության ակադեմիայի մոտ. կան տուժածներ
14:30
«Amazon»-ը արբանյակային ինտերնետ է բերում Հարավային Աֆրիկա
Արարատի համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Տիեզերքում առաջին անգամ փորձարկվել է դյուրակիր ռենտգեն սարք
Մեքենան «Չայնիի» ոլորաններում բախվել է քարերին և հայտնվել ձորում. կա զոհ
13:50
Հարավային Կորեան դիտարկում է մինչև 14 տարեկան երեխաների կողմից սոցցանցերի օգտագործումն արգելելու հնարավորությունը
13:40
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ռուսաստանը «Սոյուզ ՄՍ-29»-ով նոր անձնակազմ է ուղարկել Միջազգային տիեզերակայան
Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը
13:10
Չինաստանը ծով է դուրս բերել աշխարհի ամենահզոր հողմային տուրբինը
Տավուշում ամփոփվել են Ոստիկանության և Փրկարար ծառայության 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքները
Բացահայտվել են «SpaceX»-ի «Super Heavy» հրթիռակրի կործանման պատճառները
Մորո Ձորո վանքում. վարչապետ
12:30
Գերմանիայում հունիսի վերջին շաբաթը դարձել է ամենամահաբերը
Օդում փոշու բարձր պարունակություն է գրանցվել Վանաձորում և Գյումրիում
12:10
BMW-ն ԱՄՆ-ում հետ է կանչում շուրջ 30 հազար մեքենա
Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցով
11:50
«Apple»-ը հայց է ներկայացրել «OpenAI»-ի դեմ
Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ
11:30
Նավթի գներն աճել են – 17/07/26
Վնասվել է ԲԷՑ-ի «Մարաշ» ենթակայանի անջատիչը. հոսանքազրկվել են Նոր Նորքի 7-րդ, 8-րդ և 9-րդ զանգվածների մի շարք բաժանորդներ
Տամբովի մարզում ԱԹՍ հարվածի հետևանքով զոհվել է Wildberries-ի 7 աշխատակից
Սպասվում է կարճատև անձրև
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում
Լարսը բաց է
TRIPP֊ի մեկնարկը Հայաստանում կձևավորի հստակ ռազմավարական շահ ԱՄՆ֊ի և Եվրոպայի համար
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին
Հայաստանը ռուսական գետը նորից չի մտնելու. Ռուսաստանը տեռորիստ պետություն է
Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ Նիկոլ Փաշինյան

Եթե մեր դեսպաններն այդքան սկզբունքային են, թող ՌԴ-ի վերաբերյալ նման թեզեր արտաբերեն․ Ի վերջո Ադրբեջանի ձեռքը կացինը դրել է Մոսկվան

Նիդերլանդների հանրային հեռուստատեսության հեղինակային հոդվածների կայքում հրապարակված իր հոդվածում դեսպան Տիգրան Բալայանն անդրադարձել է Ադրբեջանի բռնապետի սադրանքներին ԵՄ ոչ համարժեք գործողություններին, ինչը Բաքվի կողմից նոր պատերազմ հրահրելու նախադրյալներ է ստեղծում։

«Արցախի (Լեռնային Ղարաբաղի) դեմ սանձազերծված ադրբեջանա-թուրքական 44-օրյա ագրեսիայի ավարտից ի վեր Ադրբեջանը մշտապես խախտում է փաստաթղթի դրույթները, որով վերջ դրվեց ռազմական գործողություններին: Ոչ համարժեք գործողությունները և Բաքվում իշխող, աշխարհի ամենակոռումպացված և բռնապետական ռեժիմներից մեկին հաճոյանալու ԵՄ քաղաքականությունը հանգեցնում է նոր ռազմական բախումների՝ խլելով երիտասարդ կյանքեր>>,-մասնավորապես գրել է Տիգրան Բալայանը։

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը  չի կիսում այն մոտեցումը, թե Եվրամիության քաղաքականությունը խրախուսում է Ադրբեջանին կամ դրդում նրան ագրեսիվ քայլերի․«Չեմ կարծում, թե դիվանագիտական առումով դա ճիշտ ձևակերպում  էր։ Մյուս կողմից ՝ ես չեմ կարծում, թե ժամանակն էր տպել նման թեզ պարունակող հոդված՝ մանավանդ որ այդ թեզն իրոք միակողմանի է և բազմաթիվ գործոններ ուղղակի հաշվի չեն առնվում»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ Եվրամիության քաղաքականությունը Արևելյան գործընկերության շրջանակներում տարվող  քաղաքականությունն է և Եվրամիությունն իր հայտարարություններում՝ լինի դա Եվրախորհրդարանը, թե  ԵՄ գործադիր մարմինները՝ միանշանակորեն հանդես են եկել ի պաշտպանություն Հայաստանի տարածքային ամբողջականության ու ադրբեջանական զորքերի՝ Հայաստանի տարածքից դուրս բերման․ «Բացի դրանից՝ նրանք միշտ իրենց աջակցությունն են հայտնել Մինսկի խմբի եռանախագահության ջանքերին։ Հիմա ես մի քիչ լավ չեմ հասկանում՝ սրա ի՞նչն է խրախուսում Ալիևին պատերազմել։ Մյուս կողմից, իհարկե Ադրբեջանը՝ այսպես լկտիանալով կարող է շատ որոշակի սանկցիաների արժանանալ։ Հաշվի առնելով Ադրբեջանի տարածաշրջանային վարքը, որն ուղղակի սպառնալիք է տարածաշրջանային ու եվրոպական խաղաղության ու անվտանգությանը․․ դրան գումարած Ադրբեջանի ներքին կացությունը։ Այն, որ Ադրբեջանը վերածվել է բանդիտական պետության, Ադրբեջանում խտրականության են ենթարկվում ոչ թուրք ժողովուրդները՝ լեզգիները, թալիշները։ Էլ չեմ ասում, որ հայերի մասին այնտեղ խոսում են Ալֆրետ Ռոզենբերգի բառամթերքով։ Հետևապես ՝ իհարկե ցանկալի կլիներ, որ Եվրոպան փոխեր իր ակցենտները, կոնկրետ գործողությունների դիմեր, բայց ես չեմ կարծում, որ Եվրոպային պետք է նման մեղադրանք հասցեագրել ու ասել, որ Եվրամիության քաղաքականությունը խրախուսում է Ադրբեջանի այդ քայլերը, ագրեսիվ քաղաքականությունը»։

Մեհրաբյանը նշում է՝եթե մեր դեսպաններն այդքան սկզբունքային են, թող  Ռուսաստանի քաղաքականության վերաբերյալ նման բան արտաբերեն․ «Ի վերջո Ադրբեջանի ձեռքը կացինը դրել է Ռուսաստանը։ Երբ Ադրբեջանն այդ կացինն աշխատացնում է, Ռուսաստանից մի մլավոց դուրս չի գալիս։ Հիմա Ռուսաստանը խրախուսո՞ւմ է Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը, թե՞ ոչ։ Իհարկե խրախուսում է, հետո էլ գալիս է մեզ փրկելու։ Հետո էլ ավել պակաս մունաթ են գալիս մեզ վրա, թե մենք այնքան էլ լավ  շնորհակալություն չենք հայտնում Ռուսաստանին մեզ փրկելու համար։ Եթե մենք գնահատում ենք մեր գործընկերային հարաբերությունները տարբեր դերակատարների հետ՝ պետք է  համակողմանիորեն նայենք։ Եթե դա աներ ինչ-որ փորձագետ՝ ես կհասկանայի, բայց դիվանագետի կողմից նման թեզ առաջ քաշելը՝ այն էլ տվյալ երկրի մամուլով, չեմ կարծում, որ ճիշտ գաղափար է։ Ամենևին»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում