Saturday, 04 05 2024
Մեկնարկել են Eurowings ավիաընկերության Բեռլին-Երևան-Բեռլին երթուղով չվերթերը
Վոլոդինը վիրավորական արտահայտություններ է արել Բայդենի և Զելենսկիի հասցեին
Գյումրիում այրվել է տուն. հայտնաբերվել են 5 և 3 տարեկան երեխաների դիեր
11:45
Նավթի գները նվազել են. 03-05-24
Հայ պատգամավորները Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասի և տարածաշրջանային հակամարտությունների հարցերով գրասենյակի տնօրենին
Խիստ դատապարտելի է աուտիզմ ունեցող մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի պատրաստումն ու տարածումը. ՀՀ ՄԻՊ
Աշտարակում տներից մեկի բակում քաղաքացին ընկել է մոտ 3 մետր փոսի մեջ և մահացել
Գետի ջրի մակարդակի բարձրացման հետևանքով հենապատը փլուզվել է
Ադրբեջանին իր գծած սահմանից դժվար կլինի հետ կանգնել․ Արևմուտքի ձեռքը զարկերակի վրա է
Սպասվում է անձրև և ամպրոպ
Մեր շահերից է բխում Հնդկաստան-Իրան մերձեցումը. լոգիստիկ «խցանումներ» չեն առաջանա
Ադրբեջանը Հայաստանի ԶՈւ դիրքերի ուղղությամբ կրակ չի բացել․ ՊՆ
Կապիտալի արտահոսքը աճել է 55 տոկոսով, արտահանումը դեպի ԵԱՏՄ՝ 10 անգամ
Ոստիկանը պետք է լավ վարձատրվի եւ լավ հագնվի. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ. «Հրապարակ»
Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից. «Հրապարակ»
Եվրահանձնակատար Բորելի հայտարարությունը: Հայաստանն էլ մտածելու բան ունի
Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը. «Ժողովուրդ»
Համայնքային ոստիկանություն կստեղծեն. «Հրապարակ»
Գեղարքունիքի մարզպետ, թե՞ Մոսկվայի ուսանող. «Ժողովուրդ»
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել. «Ժողովուրդ»
01:00
ԱՄՆ Պետդեպի զեկույցում անդրադարձ է կատարվել ՄԻՊ գործունեությանը
Իսակովի պողոտայում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և զոհ
Մարտի 1-ի գործը վերադառնում է. նոր ապացույցներ են ի հայտ եկել
Մեքենան լիցքավորել է գազալցակայանում, պայթյունը տեղի է ունեցել ճանապարհին
00:00
«Առանց զենքի մատակարարումների Ուկրաինան կապիտուլյացիայի կենթարկվի»․ Բորել
Երևանն ու Կիևը քաղաքական երկխոսություն են սկսում
Կիրանցի «հատուկ ռեժիմը». ինչու և ինչ հիմքով են սահմանափակումներ կիրառվում
Երեվանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Մեր ձգտումների ճանապարհը անցնում է Վրաստանով. վտանգվի այն, կվտանգվի ամեն բան

Բայդենի հայտարարությունից հետո Պուտինին հրավիրել որևէ երկիր խիստ վտանգավոր է, կարող է ԱՄՆ-ն տվյալ երկրի նկատմամբ էլ պատժամիջոցներ կիրառի

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է թուրքագետ Հակոբ Չաքրյանը

-Պարոն Չաքրյան, Էրդողանը Քաբուլի օդանավակայանի անվտանգության ապահովումը ստանձնելու համար երեք պահանջ է ներկայացրել ԱՄՆ-ին, մասնավորապես, դիվանագիտական հարթությունում այս հարցում ԱՄՆ-ն պետք է կանգնի Թուրքիայի կողքին, երկրորդ՝ ԱՄՆ-ն իր լոգիստիկ հնարավորությունները պիտի մոբիլիզացնի Թուրքիայի համար:  Տեղում ունեցած ողջ լոգիստիկ կարողությունը պիտի փոխանցի թուրքական կողմին, երրորդ՝ ֆինանսական և կառավարման ոլորտներում, որտեղ կարող են խնդիրներ լինել, ԱՄՆ-ն պիտի Թուրքիային անհրաժեշտ օգնություն տրամադրի: Ինչպե՞ս եք սա գնահատում:

-Խոսքը վերաբերում է այն զորքերին, որոնք պետք է տեղակայվեն Քաբուլի օդանավակայանում՝ պաշտպանելու համար այդ օդանավակայանը: Ինչ վերաբերում է նյութական աջակցությանը, ապա մոտ 3,5 մլրդ դոլարի մասին է խոսքը: Դրա համար թուրքական ընդդիմությունը անընդհատ Էրդողանին մեղադրում էր, որ հանուն փողի պատրաստ է զոհաբերել թուրք զինվորի կյանքը, որովհետև Աֆղանստանի թալիբների հետ ինքը պայքարել չի կարող: Ամբողջ ՆԱՏՕ-ն չկարողացավ, թուրքերը նույնպես չեն կարող: Օրինակ, Էրդողանը Կիպրոս մեկնելուց առաջ օդանավակայանում ոչ այնքան Կիպրոսի մասին խոսեց, որքան թալիբների հետ բանակցություններ ծավալելու իր պատրաստակամության մասին: Նշեց, որ թալիբ եղբայրները պետք է հասկանան, որ դիմացիներն էլ են մուսուլման, որ  մուսուլմանը մուսուլմանին չի սպանի, որ պատրաստ ենք նրանց հետ բանակցել: Թուրքիայի ընդդիմությունը նույնպես հարձակման թիրախ դարձրեց Էրդողանին՝ նշելով, որ պետությունները ահաբեկչական կազմակերպությունների հետ չեն բանակցում, պետությունները նրանց դեմ պայքարում և չեզոքացնում են, որ Էրդողանը թալիբների հետ բանակցելով Թուրքիային ներգրավում է ահաբեկչական կազմակերպությունների հետ բանակցությունների մեջ և միջազգայնորեն խայտառակելու է Թուրքիային: Դե գիտեք, որ թալիբներին ընդունել էին Կրեմլում, ինչը մեծ խայտառակություն էր իրեն մեծ տերություն համարող Ռուսաստանի համար: Եթե դու ահաբեկիչներին ընդունում ես, նրա հետ նաև միջազգայնորեն օրինականացնում ես նրա ահաբեկչությունները: Բայց փառք Աստծո, հատկապես Բայդենի կողմից Պուտինին մարդասպան հռչակելուց հետո ոչ մեկը չի գնում Մոսկվա: Կարող է այցելի Լուկաշենկոն:

Ոչ էլ Պուտինին են որևէ եվրոպական երկիր հրավիրում: Բայդենն իր ողջ գիտակից կյանքն անցկացրել է սենատում: Հավանաբար, նման բան հայտարարելուց առաջ լրջորեն հաշվարկել է բոլոր հետևանքները: Փաստորեն, Պուտինին հայտարարելով մարդասպան, նրան միջազգայնորեն մեկուսացրել է: Բայդենի այդ հայտարարությունից հետո Պուտինին հրավիրել որևէ երկիր խիստ վտանգավոր է, կարող է ԱՄՆ-ն տվյալ երկրի նկատմամբ էլ պատժամիջոցներ կիրառի: Դրա հնարավորությունները Ամերիկան ունի, դրա համար նախքան Պուտինին հրավիրելը ոչ թե մեկ, այլ մի քանի տասյակ անգամ հրավիրող կողմը մտածում է: Պուտինի վարկանիշը չափազանց ցածր էր, հիմա նաև մեկուսացավ այդ մարդասպանը: Ռուս բլոգերներն են գրում, որ մի հոգի չի նա թունավորել, հարյուրավոր մարդիկ կան, որ թունավորված են: Նրանց մի մասն էլ դեռ հայտնաբերված չի: Ի դեպ, Բայդենն այդ հայտարարությունից երկու օր հետո ասաց՝ ես իմ խոսքերից չեմ հրաժարվում, նրա երեսին եմ ասել, որ մարդասպան ես, ունեմ փաստեր, և նա պատասխան է տալու իր մարդասպանությունների համար, դուք դա շուտով կտեսնեք:

-Էրդողանի նպատակները մեր տարածաշրջանում ինչպիսի՞ն են և որքանո՞վ է Ալիևն իր քայլերն անում ոչ միայն Ռուսաստանով, այլև Թուրքիայով պայմանավորված:

-Հիմա ժամացույցի սլաքը Ալիևի համար Պուտինից թեքվել է դեպի Էրդողան: Սակայն Էրդողանի հնարավորություններն էլ են սահմանափակ: Օրինակ՝ հունիսի 14-ին պետք է գնար Բրյուսել Բայդենի հետ հանդիպման, օդանավակայանում ասաց՝ դե պետք է Հայոց ցեղասպանության հարցն էլ դրվի սեղանին, պետք է քննարկենք: Թուրքիայի իշխանամետ թերթերը տպավորություն ստեղծեցին, թե հենց Էրդողանի հետ հանդիպի, Բայդենը կչեղարկի Հայոց ցեղասպանության ճանաչման որոշումը: Իսկ հանդիպումից հետո, երբ թուրք լրագրողը Էրդողանին հարցրեց այդ մասին, նա պատասխանեց՝ փառք Տիրոջը, այդ հարցն օրակարգ չի մտել: Մինչև հիմա թուրք վերլուծաբանները, քաղաքագետները չեն կարողանում հասկանալ, թե ինչու էր փառք տալիս տիրոջը: Ուզում եմ ասել, որ հիմա Էրդողանն ինքն էլ թեքվել է դեպի Բայդենը, շատ շանսեր էլ չունի:

Նախ, Սենատում դեռ Թրափի օրոք կա օրինագիծ Էրդողանի ընտանիքի, մերձավոր շրջապատի ունեցվածքը սառեցնելու մասին: Հիմա էլ սառեցման սպառնալիքի տակ է երեք թուրքական պետական բանկ: Հիշո՞ւմ եք, ԱՄՆ-ի պահանջով Վիեննայում թուրք մաֆիոզ ձերբակալվեց, այդ գործով դատախազությունը Թուրքիայից 132 մլրդ դոլար է պահանջում: Փոլոր փաստերը  ներկայացրել են և նշել, որ դուք նախքան նրան Եվրոպա ուղարկելը, կալանքի տակ էիք վերցրել ունեցվածքը, անձնագիրը խլել էիք ձեռքից, հենց ուղարկեցիք նրան, սկսեցիք նրա անշարժ գույքը վաճառել: 132 մլրդ դոլարի ունեցվածք ունի: Դա ձեր գումարները չեն, Դա ԱՄՆ-ում լվացած փողերի հաշվին կուտակված հարստություն է, հետևաբար պետք է մեզ վերադարձնեք: Դրանից հետո թուրքերը դիմեցին Ավստրիայի կառավարությանը, որ այդ անձին Թուրքիային վերադարձնեն, բայց դա իրատեսական չի համարվում: Ամերիկացիները բոլոր տեսակի փաստաթղթերը ներկայացրել են: Ընդհանուր առմամբ, այդ հանցագործը 500 մլրդ դոլար է լվացել ԱՄՆ-ում:  Ուզում եմ ասել, որ Էրդողանը կամա, թե ակամա պետք է երես թեքի Պուտինից, կամ էլ նրա հետ ինքն էլ պետք է մեկուսանա: Այնպես որ Էրդողանի կողմից այդ պահանջները ճիշտ չեն: Ընդ որում, Էրդողանն ինքն է առաջարկել, որ մենք կպաշտպանեն Քաբուլի օդանավակայանի անվտանգությունը: Բնական է, որ դրա համար օգնություն էլ պետք է տրամադրեն: Թուրքերն այնտեղ 500 զինվոր ունեն, ինչը շատ քիչ է, պետք է համալրվեն: Հիմա օրական 1000 աֆղանցի ներթափանցում է Թուրքիա: Թուրք վերլուծաբանները նշում են, որ եթե նրանք թալիբներից են փախչում, ինչպես է ստացվել, որ նրանք բոլորը 20-30 տարեկան երիտասարդներ են: Թալիբները բոլորին են հալածում, այդ թվում կանանց, ծերերին, երեխաներին, բայց Թուրքիա եկածների մեծ ոչ մի կին ու երեխա չկա: Այսինքն՝ Թուրքիա եկած աֆղանները փախստականի նման չեն, գրոհայինի են նման: Սա խիստ վտանգավոր է լինելու Թուրքիայի համար, սրանք սիրիացիների պես չեն: Եթե թալիբների կազմակերպության անդամ են, նրանց հետ պայքարելը շատ դժվար է լինելու հետագայում: Էրդողանը Թուրքիան կրակի մեջ է գցել իր այդ պատրաստակամությամբ: Բայց ուրիշ հնարավորություն էլ չունի, սկսելու է սիրաշահել, հաճոյանալ Բայդենին:

Էրդողանի այս պահանջներին ԱՄՆ-ն ինչպե՞ս կարձագանքի:

-3,5 մլրդ դոլար տալու են որպես աջակցություն: Լոգիստիկ համակարգերը ևս ամերիկացիները կթողնեն այնտեղ: Եթե դու վստահում ես, թուրքերն էլ այդպիսի պատասխանատվությունն ինքնակամ ընդունում են, ապա աջակցությունը պետք է տաս: Դա չի նշանակում, որ եթե Հայաստանի վրա հարձակվեց, նույն աջակցությունը ստանալու է: Դա վերաբերում է միայն Քաբուլին: Եթե Քաբուլի օդանավակայանի անվտանգությունն ապահովի, այդ աջակցությունը կստանա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում