Friday, 24 07 2026
Վրաստանն արձագանքել է ԵՄ-ի կողմից Կուլևիի նավահանգիստը պատժամիջոցների ցանկում ընդգրկելուն
Բեզոարյան այծեր՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսաթակարդում
Ամերիկացիներն անկեղծ են. ՌԴ-ն սպասում է ԱՄՆ առաջարկներին. Պեսկով
16:40
Hatis Chalet. Ընտանեկան բիզնեսի կայացումն ու ընդլայնումը Կոնվերս Բանկի հետ
16:30
Իրաքը հերքել է Իրանին ԱՄՆ-ի կողմից հրադադարի առաջարկ փոխանցելու մասին տեղեկությունները
ՀՀ-ի համար էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
16:10
Կանադան պատրաստ է պատասխանելու Թրամփի նոր մաքսատուրքերին
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
15:50
Արաղչին աշխարհի երկրներին կոչ է արել չմասնակցել Իրանի դեմ ԱՄՆ ագրեսիային
Եղվարդում ապօրինի հրաձգարան է հայտնաբերվել․ 1 անձ ձերբակալվել է
15:30
ԱՄՆ-ի վերջին շաբաթների հարվածներից Իրանում զոհերի թիվը հասել է 55-ի
ԲԸՏՄ-ն ամփոփել է 2026 թվականի 1-ին կիսամյակի աշխատանքները
15:10
Նավթի գները բարձրացել են՝ անցնելով 100 դոլարը
Վաշինգտոնը Մոսկվային «կներկայացնի ուկրաինական կարգավորման հինգ սկզբունքներ»
14:50
Լավրովն ու Արաղչին Ղրղզստանում հանդիպել են
ՅՈՒՆԵՍԿՕ-ն հաստատել է Հայաստանի «Արենի 1 քարայր» հայտը
14:30
Ֆրանսիան պայքարում է անտառային հրդեհների դեմ․ սպասվում է օգնություն ԵՄ-ից
Պետական աջակցություն ԲՏ ոլորտին․ հայտերն ընդունվում են մինչև օգոստոսի 30-ը
14:10
Իրանը մերժել է ԱՄՆ-ի հրադադարի առաջարկը, որը ներկայացրել է Իրաքի վարչապետը. NYT
Վիրավոր արագիլի ձագը տեղափոխվել է կենդանիների պաշտպանության հիմնադրամ
13:50
Իսպանիան ազգային մասշտաբի արտակարգ դրություն է հայտարարել անտառային հրդեհների պատճառով
Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը
13:30
ԵՄ-ն արգելք է սահմանել Վրաստանի Կուլևիի նավթավերամշակման գործարանի գործառնությունների համար
Դեսպան Սմբատյանը և Պլատոն Կալմախելիձեն քննարկել են ՀՀ-Վրաստան ապակենտրոնացված համագործակցության վերաբերյալ հարցեր
13:10
ԵՄ-ն պարզաբանումներ կպահանջի ԱՄՆ-ից նոր մաքսատուրքերի սահմանման համար. Կալաս
13:00
Mastercard-ը և Yandex Go-ն համագործակցում են՝ Հայաստանում իրենց օգտատերերին տրամադրելով նոր առավելություններ
12:50
Զելենսկին հուլիսի 28-ին կհանդիպի Թրամփի հետ. DW
Հատուկ տիկնիկներ՝ երեխաների հարցաքննությունն առավել արդյունավետ կազմակերպելու համար
Պացանն ասաց՝ պացանն արեց. Լավրովը
Վթարի հետևանքով Արմավիրում ջուր չի լինի

Փոխվարչապետի խորհրդականը հորդորում է ԵՄ աջակցության փաթեթը չկապել աշխարհաքաղաքական գործընթացների հետ

2,6 մլրդ եվրոյի չափով ֆինանսական աջակցության փաթեթը, որն առաջիկայում Եվրամիությունը կտրամադրի Հայաստանին, կապ չունի աշխարհաքաղաքական զարգացումների հետ: Այս մասին «Հայաստանի տնտեսական համագործակցությունը ԵՄ և ԵԱՏՄ հետ» խորագրով քննարկմանը հայտարարեց փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի խորհրդական Մանե Ադամյանը՝ նշելով, որ դա Արևելյան գործընկերության հերթական ծրագիրն է, որը նախորդներից տարբերվում է իր մեծ ծավալներով:

«Ես պարբերաբար լսում եմ մամուլում, տարբեր փորձագիտական շրջանակներ անընդհատ այդ հարցը բարձրացնում են՝ «ինչո՞ւ են մեզ աջակցում», «երևի ինչ-որ մի ուրիշ, թաքուն պատմություն կա, որի մասին մենք տեղյակ չենք»… Տեսեք. չկա՛ նման բան: Մենք մեր գործընկերների հետ շատ խորքային աշխատանք ենք տարել այս ընթացքում: 2018 թվականից հետո Եվրամիության կողմից Հայաստանին հատկացվող աջակցությունը պարբերաբար ավելացել է: Մեր համագործակցությունը Եվրամիության հետ շատ դինամիկ է: Առաջին անգամ չէ, որ ՀՀ-ին տրամադրվում է աջակցություն, բայց առաջին անգամ է, որ այս ծավալով միանգամից հայտարարվում է: Կոնկրետ այս փաթեթը ոչ միայն Հայաստանի համար էր նոր, համակարգված գործիքակազմ, այլև Արևելյան գործընկերության մյուս անդամ պետությունների: Ես պարտադիր նշում եմ սա, որ մարդիկ այս ծրագրերը չփորձեն կապել աշխարհաքաղաքական ինչ-որ գործընթացների հետ», – ասաց Մանե Ադամյանը՝ հավելելով, որ Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում Հայաստանից բացի՝ աջակցություն են ստացել նաև Վրաստանը, Ադրբեջանը, Ուկրաինան, Բելառուսը, Մոլդովան:

Խորհրդականը պարզաբանեց, որ նմանատիպ ծրագրերով տարբեր երկրներին հատկացվող ֆինանսական աջակցությունները թիրախավորված են՝ հաշվի առնելով ժամանակակից աշխարհի առաջնահերթ հիմնախնդիրները, օրինակ՝ կլիմայական փոփոխությունները, բնական ռեսուրսների վատնումը, էներգաարդյունավետության խնդիրները, ջրային ռեսուրսների կառավարումը, աղբի կառավարումը, որոնք «սահմաններ չեն ճանաչում»:

Մանե Ադամյանի խոսքով՝ սա Արևելյան գործընկերության հերթական շրջանակային փաստաթուղթն է, որը, սակայն, նախորդներից տարբերվում է նրանով, որ այս անգամ ավելի համակարգված ու ավելի մեծ ծավալներով ֆինանսական միջոցների ներարկում է նախատեսվում:

«Վերականգնում, դիմակայունություն, բարեփոխում. Արևելյան գործընկերության առաջնահերթությունները՝ 2020 թվականից հետո» անվանումով փաստաթղթի շրջանակներում հաստատվել է 7 ուղենիշ: Ի սկզբանե, հաստատվել էր 5 ուղղություն, բայց քանի որ եվրահանձնակատարը Երևանում հայտարարեց հավելյալ 1 մլրդ եվրոյի աջակցության մասին, ավելացավ ևս 2 ուղղություն:

Դրանք են՝

Աջակցություն փոքր ու միջին ձեռնարկություններին

Ենթակառուցվածքային զարգացում (ներառյալ Հյուսիս-Հարավ ծրագիրը)

Թվային վերափոխում

Աջակցություն ՀՀ հարավային մարզերին

«Խելացի Երևան»

Կրթության հասանելիություն

Ջրային ռեսուրսների և աղբի կառավարում

Փոխվարչապետի խորհրդականը շեշտեց, որ փաստաթուղթը աշխատանքային է և դեռևս մշակումների փուլում է գտնվում: Ի դեպ, Հյուսիս-Հարավ ճանապարհի կառուցմանը նախատեսվում է հատկացնել մոտ 600 մլն եվրոյի աջակցություն:

Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին հուլիսի 9-ին Երևանում հայտարարել էր, որ Եվրամիությունը 2,6 մլրդ եվրոյի չափով ֆինանսական աջակցության փաթեթ կտրամադրի Հայաստանին: Դրամաշնորհն ուղղված կլինի մի շարք ծրագրերի իրականացմանը՝ ավելի ուժեղ և դիմադրողունակ դարձնելով տնտեսությունը, ապահովելով տնտեսական աճ և ստեղծելով նոր աշխատատեղեր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում