Sunday, 05 05 2024
00:00
ԱՄՆ կոնգրեսականին և նրա կնոջը մեղադրանք է առաջադրվել 600 000 դոլար կաշառք ստանալու մեջ
23:45
Բրազիլիայում հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղների հետևանքով զոհվել է 56 մարդ, ավելի քան 70-ը անհետ կորած են
Փրկարարները արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Զելենսկիի և Պորոշենկոյի նկատմամբ
Բայրամովը խոսել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման մասին
Ազատեք մեզ ձեր բզզոցից. «Անմահների գնդի» երթը հավատարմության զազրելի ծես է Կրեմլի նկատմամբ
Արարատի մարզում 2-ամյա երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Հնդկաստանի դեսպանն այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ
«Հանճար» ենք, բայց ոչ 2016-ի, ոչ 2020-ի փորձը հաշվի չառանք. ԱԺ-ի խաղը ռազմական վերլուծության տնազ էր
«Եվրատեսիլի» Իսրայելի ներկայացուցչին արգելել են դուրս գալ հյուրանոցից
Ադրբեջանը կանգնած է պատերազմի շեմին, դու ինչո՞ւ ես առաջնագիծը խաթարում
Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր
ՄԱԿ-ում ոչ մի հայ փախստական գրանցված չէ. Փաշինյանը շարունակում է Քոչարյանի սկսածը
Իշխանության քայքայման երկրորդ շրջանը
Պապոյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն
Հայաստան-ԱՄՆ խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են Սոկոլովսկու հետ
Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են ՀՀ սահմանազատման հետ կապված հարցեր
Ինչը կպահի սփյուռքը
Ավազով լցված պարկերով փակել են պատնեշի վնասված հատվածները
Գետի մեջ ավտոմեքենաներ են արգելափակվել՝ ուղևորներով
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր. Երևանի քաղաքապետարան
18:45
Գերմանիայում դարձյալ ռազմական տեղեկատվության արտահոսք է տեղի ունեցել
Վրաստանի նախագահը կառավարությանը մեղադրել Է երկրի ընթացքը փոխելու համար Սահմանադրության վրա հարձակման մեջ
Մոսկվան հետախուզում է հայտարարել Զելենսկու և Պորոշենկոյի նկատմամբ
Եկեղեցին պետք է քարոզի միասնություն, ոչ թե առաջնորդի ներքին հոշոտումը
Թուրքիայում տարեկան գնաճը հասել է 70%-ի
Ալիևը ցանկանում է առանց արևմուտքի հարաբերվել ՀՀ-ի հետ, մեր խնդիրն է պահպանել Գրանադայի օրակարգը
17:30
Իտալիայի ՊՆ ղեկավարը ոչ մի օգուտ չի տեսնում Ուկրաինա զինվորականներ ուղարկելու Մակրոնի խոսքերում
Իշխանությունից վնասակար մտքեր են հնչում. Բաքուն պատերազմ սկսելու ոչ մի լեգիտիմ իրավունք չունի

ԱԱԾ-ն բացահայտել է մի խումբ պաշտոնատար անձանց կողմից կատարված հանցագործությունների դեպքեր

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է մի խումբ պաշտոնատար անձանց կողմից կատարված հանցագործությունների դեպքեր բացահայտելու մասին: ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնի տարածած հաղորդագրությունը:

«ՀՀ ԱԱԾ Տավուշի մարզային վարչությունում նախապատրաստված նյութերով ձեռք են բերվել փաստական տվյալներ, որ 2011-2017 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական համապատասխան գերատեսչությունների մի խումբ բարձրաստիճան պաշտոնատար անձինք, նախնական համաձայնությամբ, կատարել են առանձնապես խոշոր չափերի վատնում, ինչպես նաև անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով՝ չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:

Այսպես.

ՀՀ անվտանգության և պետական սահմանի համալիր կառավարման ապահովմանն ուղղված 2011-2015 թվականների միջոցառումների ծրագրին համապատասխան՝ ՀՀ «Բագրատաշեն» պետական սահմանի անցման կետի շինարարական աշխատանքների իրականացման համար ֆիզիկական և իրավաբանական անձանց սեփականությունը հանդիսացող անշարժ գույքի օտարման նպատակով սեփականատերերին վճարման փոխհատուցման համար ՀՀ Տավուշի մարզպետարանին է փոխանցվել 2.649.209.000 ՀՀ դրամ:

Վերը նշված միջոցառումների ծրագիրն իրականացնելու պատրվակով նախ ՊԵԿ մաքսային, իսկ այնուհետև՝ տարածքային կառավարման մարմիններում բարձրաստիճան պաշտոններ զբաղեցրած Հ.Ա-ի օգտին իրենց լիազորությունների շրջանակում գործողություն կատարելու նպատակով 2011 թվականի դեկտեմբերի 26-ին Տավուշի մարզպետարանի միջոցով նրա հետ կնքել են վերջինիս սեփականության իրավունքով պատկանող, Տավուշի մարզի Բագրատաշեն համայնքում գտնվող հյուրանոցի, պոմպակայանի և հասարակական նշանակության օբյեկտների սպասարկման հողամասի առուվաճառքի պայմանագիր, որով Հ.Ա-ն նշված շինություններով ծանրաբեռնված հողամասը 206.137.500 ՀՀ դրամ գումարով վաճառել է Հայաստանի Հանրապետությանը (ի դեմս ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի), սակայն հիշյալ գույքը շարունակել է փաստացի տիրապետել և օգտագործել նախկին սեփականատերը և այն չի ծառայել ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված նպատակին, այդ կերպ ՀՀ պետական համապատասխան գերատեսչությունների մի խումբ բարձրաստիճան պաշտոնատար անձինք վատնել են պետության՝ հատուկ նպատակով տրամադրված առանձնապես խոշոր չափերի գումարը:

Այնուհետև, նույն պաշտոնատար անձինք միջոցներ չեն ձեռնարկել ձեռք բերված, ՀՀ սեփականություն հանդիսացող նշված հողատարածքը և դրանում առկա շինություններն ըստ նպատակային նշանակության օգտագործելու համար, իսկ Հ.Ա-ն շարունակել է ապօրինի՝ առանց օրենքով սահմանված կարգով կնքված պայմանագրի, իր հետ փոխկապակցված ԱՁ-ի անվան տակ մինչև 2017 թվականի մայիս ամիսը շահագործել պետության սեփականություն հանդիսացող, նշված հասցեում գտնվող հյուրանոցային համալիրը և հողամասը, վարձակալությամբ տրամադրել տարբեր կազմակերպությունների և անհատների, ստանալ առանձնապես խոշոր չափերի եկամուտներ: Արդյունքում էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին, պետությունը զրկված է եղել սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը տիրապետելու և օգտագործելու իրավունքից, այն ծառայեցնել նախատեսված նպատակներով, ստանալ նյութական օգուտներ, որն էլ իր հերթին անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:

Դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ»:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում