Հանոյը հուլիսի 19-ից խստացնում է կրոնավիրուսային սահմանափակումները, այս մասին հայտարարել է Վիետնամի կառավարությունը։ Մարդկանց կթույլատրվի դուրս գալ տնից միայն սննդի, դեղորայքի համար, հրդեհի կամ արտակարգ իրավիճակների դեպքում:
Թույլատրվում է աշխատել միայն պետական գերատեսչությունների, գործարանների և ընկերությունների այն աշխատակիցներին, որոնք ապահովում են հանրային անհրաժեշտ գործառույթներ:
Իշխանությունները բնակիչներին խորհուրդ են տվել՝ մայրաքաղաքից դուրս գալ խիստ անհրաժեշտության դեպքում։Քաղաք ժամանողները պետք է լրացնեն առողջության վերաբերյալ հայտարարագիր: Հինգ հոգուց ավելի մարդկանց հանդիպումներն արգելվում են: Հարսանիք չի թույլատրվում, իսկ հուղարկավորության արարողություններին ներկաների թիվը չպետք է գերազանցի 30-ը:
Վերջին մի քանի օրվա ընթացքում Վիետնամում օրական գրանցվում է ավելի քան 4 հազար կորոնավիրուսային վարակի դեպք: