Saturday, 08 06 2024
Մինսկի խումբը մնացել է Ալիևի կոկորդում
Հերթը հասավ Վլադիմիր Գասպարյանի փեսայի ապօրինի ունեցվածքին
Ձորակն ընկած քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը պատասխանել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը
00:20
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը չի մասնակցի Շվեյցարիայում Ուկրաինայի գագաթնաժողովին
Ալեն Սիմոնյանը մասնակցել է Վրաստանի անկախության 106-րդ տարեդարձի տոնին նվիրված հանդիսավոր ընդունելությանը
Ալիևը որսացել է պահը. բանալ շանտաժի տեխնոլոգիա է կիրառվում
Գալստանյանից հույսը կտրե՞լ են. ինչպես Կոպիրկինի հետկանչը դարձավ «սովորական պրակտիկա»
Ալիևի պահանջները ռուսական պատվեր են. այդ վարքի համար պետք է «գլխին ստանա»
Գալստանյանը «փուռն ա տալիս» մարդկանց, հեղափոխություն հնարավոր չէ. Ալեն Սիմոնյան
Չափից ավելի բաց ենք. սահմանազատված գոտում ծառայում են սահմանապահներ. փոխնախարար
Մահվան ելքով մարտակռիվ՝ հայր և որդիների մասնակցությամբ
Ալիևը թող խոսի հայերի կոտորածից, ազատ արձակի ռազմագերիներին. հարվածում է գործընթացին
Գալստանյանի շարժումը Ալիևի ջրաղացին ջուր է լցնում, պասերով են գործում. Ալեն Սիմոնյան
Հերիք է մեզ սպառնաք. Ալեն Սիմոնյանը արձագանքում է Գալուզինին
Զախարովան ստում է՝ Հայաստանից պատվիրակություն չի գնացել Բուչա. Ալեն Սիմոնյան
Ալիևին խաղաղություն պետք է ուղիղ այնքան, որքան` Հայաստանին
Փակ սահմաններ եւ «ուղեղային պատուհան». ի՞նչ է ծրագրում Ալիեւը
Արտահանման 75 %-ը թանկարժեք և կիսաթանկարժեք քարերն են․ խոսքը միլիարդների մասին է
Հաջորդ հարձակումը կարող է լինել մինչև նոյեմբեր. լուրջ վտանգի առաջ ենք
ՔԿ-ն՝ Սամվել Շահրամանյանի մեքենան առգրավվելու մասին
Անահիտ Ավանեսյանը տեսակցել է պայթյունի հետևանքով տուժածներին
Սերգեյ Լավրովն ու Իսրայելի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
Նարեկ Մկրտչյանն ընդունել է Եվրոպայի Խորհրդի գրասենյակի ղեկավարին
ՌԴ-ն տարածքային վեճեր չունի Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ․ Դմիտրի Պեսկով
Երեւանի մերժու՞մ, թե՞ այլ «առաջարկ» Բաքվին
ՃՏՊ Սեբաստիայի փողոցում․ կա տուժած
ՀՀ ԱԳ նախարարը և ՇՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տնտեսական ու տրանսպորտային կապուղիների, լոգիստիկ ցանցի զարգացումը
Հայաստանը և Գերմանիան ռազմատեխնիկական և ռազմատեխնոլոգիական համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
Ռուսաստանը ավելի քան 20 անգամ ավելացրել է զինամթերքի արտադրությունը. Պուտին

Ընտրություններից հետո ստեղծվել են հնարավորություններ ԱՄՆ-Հայաստան հարաբերությունները բարելավելու համար․ Երևանը պետք է քայլեր անի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային  գրասենյակի տնօրեն Արփի Վարդանյանը։

-Տիկին Վարդանյան, Հայաստանում անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո , երբ իրավիճակը Հայաստանում քիչ թե շատ կայունանա ի՞նչ է հնարավոր սպասել հայ-ամերիկյան օրակարգում, ի՞նչ առաջնահերթություններ եք դուք տեսնում։

-Բայդենի վարչակազմը հետաքրքրված է եղել Հայաստանով, իսկ ընտրություններից հետո ԱՄՆ-ն գիտի, որ կան մեծ հնարավորություններ երկկողմ հարաբերությունները բարելավելու համար։ Քանի որ դեռ  Սահմանադրական դատարանի վերջնական որոշումը չկա, վարչապետը դեռ նախարարներ չի նշանակում, դա որոշակիորեն սպասողական իրավիճակ է ստեղծում։ Բայց դա չի նշանակում, որ ԱՄՆ-ն կամ  մեր կազմակերպությունները չեն  խոսում ՀՀ քաղաքական գործիչների հետ։ ԱՄՆ-ի հետաքրքրությունը շատ մեծ  է ամենատարբեր ոլորտներում։

Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանը իր հարցազրույցում նշել է, որ ԱՄՆ-ն հետաքրքրություններ ունի Հայաստանում ենթակառուցվածքային նախագծերի հետ կապված։ Որո՞նք են դրանք ըստ Ձեզ։

-Օրինակ՝ ԱՄՆ-ն շատ հետաքրքրված է ջրի  հետ կապված, որ ջուրը ճիշտ ձևով մատակարարվի։ Աշխատում  է կառավարության հետ ամենատարբեր ոլորտներում՝ կարող է դա լինել իրավաբանական, անվտանգության ոլորտներ։ Այժմ ընթանում են խոսակցություններ, թե դա ինչպես կարող է  իրականանալ։ Ավելացնեմ, որ կա ցանկություն, որ ԱՄՆ-ն ու Հայաստանը նորից սկսեն ակտիվ հանդիպումներ այն բոլոր հարցերի շուրջ, որոնք ծառացած են Հայաստանի առջև։ Ուզում են իմանալ, թե ինչպես կարող են Հայաստանի հետ աշխատել այդ հարցերի շուրջ։Երևանն էլ իր հերթին պետք է քայլեր անի։

-Հայաստանը, որը տարիներ շարունակ և հատկապես պատերազմից հետո մեծ կախվածություն է ձեռք բերել Ռուսաստանից, կարո՞ղ է համագործակցել ԱՄՆ-ի հետ։

-Ես գիտեմ, որ Հայաստանը միշտ էլ Ռուսաստանից մեծ կախվածություն է ունեցել։ Բայց նաև գիտեմ, որ Հայաստանը  մշտապես ունեցել է մեծ ցանկություն աշխատել Միացյալ Նահանգների հետ։ Հայաստանը, ինչպես որ բոլոր երկրները, պետք է աշխատի ի շահ իր գործերին։ Ինքը չի կարող միայն մեկ երկրի հետ լավ հարաբերություններ ունենալ։

-Այսինքն դիվերսիֆիկացնի իր արտաքին քաղաքականությունը։

-Այո, Հայաստանը պարտավոր է  դա անել։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում