Friday, 10 07 2026
14:10
40 աստիճան շոգը և կրակը՝ Իսպանիայում․ հրդեհը խլել է 11 մարդու կյանք
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի
13:10
Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր
Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքի կարգը կփոխվի
12:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Լցակայանը շահագործում էր չստուգաչափված չափիչ միջոցներ․ վաճառքը կասեցվել է
12:30
Չինաստանը պատրաստվում է «Բավի» թայֆունի հարվածին
Հուլիսի 12-ին փակ փողոցներ կլինեն
12:10
Հունգարիայում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն նախագահի և ընդդեմ վարչապետի
Ադրբեջանը կհրաժարվի՞ Ռուսաստան-Իրան ռազմավարական դաշինքի «կապող օղակ լինել»
11:50
Իրանում Խամենեիին հրաժեշտ է տվել 43 մլն մարդ
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել
11:10
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3 889-ի
153 անձ ընտրական հանցագործությունների գործերով կկանգնի դատարանի առաջ
10:50
Կոնգոյում էբոլայից մեկ օրում 25 մարդ է մահացել
10:40
Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է
10:30
Իսպանիայում անտառային հրդեհի հետևանքով 12 մարդ է մահացել
Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
10:10
Նեթանյահուն Թրամփի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Իսրայելի սահմանների երկայնքով անվտանգության գոտիների անհրաժեշտությունը
Սահմանադրության շուրջ Երևանի և Բաքվի խոսույթները ցույց են տալիս՝ խաղաղության կնքումը բավական հեռու է
09:50
Թուրքիան վաճառում է Ս-400 համակարգերը Պարսից ծոցի երկրներից մեկին
09:40
Սոֆիա Բաղրամյանը դարձել է կայծակնային շախմատի բրոնզե մեդալակիր
Ծառուկյանի բիզնեսների հետ տեղի ունեցողը, հույս ունեմ, ազգային կապիտալի վերականգնման փորձ է
Ամերիկյան AECOM-ի թիմը ուսումնասիրել է ԹՐԻՓՓ-ի տեղանքը

Ալիևը խոսում է հակամարտության լուծված լինելու մասին ու սպառնում նոր պատերազմով. Արցախի ՄԻՊ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի տարբեր առիթներով հայտարարությունները և ընդհանրապես այն հռետորաբանությունը, որն օգտագործվում է ադրբեջանական իշխանությունների կողմից, հստակ ցուցիչ են, որ խաղաղ գոյակցության մասին ցանկացած հեռանկար ուղիղ իմաստով անդառնալի հետևանքներ է պարունակում, վտանգի տակ է դնում Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքներն ու ազատությունները և առաջին հերթին ժողովրդի անվտանգությունը, կյանքն ու արժանապատվությունը։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:

«Արցախցին երբեք, կրկնում եմ` երբեք չի ապրել և չի կարող ապրել Ադրբեջանի հետ խաղաղությամբ, սա տարիների դառնությամբ և բազմադրվագ ու հանցավոր իրադարձություններով փաստագրված իրողություն է: Իմաստազուրկ և ապարդյուն քայլեր են հակառակը ցուցադրելու կամ բեմադրելու բոլոր փորձերը, արցախցու համոզմունքն այս հարցում անբեկանելի ու անհերքելի է: Իրողությունները պետք է ճշմարիտ ու արդարացի գնահատեն արտաքին այն բոլոր ուժերը, միջազգային այն բոլոր կառույցները, ովքեր հանդիսանում են խաղաղ մարդու պարզագույն` կյանքի իրավունքի պաշտպանն ու ջատագովը: Միջազգային հանրությունը պիտի վերջնականապես ընկալի, որ պարզապես չի կարող լինել խաղաղ գոյակցություն այն ժողովրդի հետ, որը տարիներ շարունակ սնվել է հայատյացության աննկարագրելի ծավալի հասնող «թույնով», որն ընդամենը ամիսներ առաջ իրականացրել է ամենադաժան պատերազմական հանցագործությունները՝ թիրախավորելով Արցախի գրեթե բոլոր քաղաքացիական բնակավայրերն ու բնակչությանը, խոշտանգել և անմարդկային վերաբերմունքի է արժանացրել հայ ռազմագերիներին և զոհված զինծառայողների մարմինները»,- գրել է Ստեփանյանը:

Արցախի ՄԻՊ-ը ընդգծել է` ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը կարգավորված չէ, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո ստեղծված իրավիճակում ամեն օր խախտվում են Արցախի ժողովրդի իրավունքները, իսկ Ալիևը խոսում է հակամարտության լուծված լինելու մասին ու սպառնում նոր պատերազմով։

«Այդ երևույթի գոյության հիմնական պատճառն այն է, որ Ադրբեջանի կողմից 2020 թվականի աշնանը Արցախի խաղաղ բնակչության դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմն առ այսօր իրավական հստակ գնահատականի չի արժանացել:

Եթե Ալիևը 30 տարիների ընթացքում չի հասկացել, որ հակամարտությունը չի կարող լուծված համարվել Արցախի հայության իրավունքների հաշվին, ուրեմն նրան պետք է պարտադրել այդ լուծումը:

Միջազգային հանրությունը վերջապես պետք է հասկանա, որ ցուցաբերվող կրավորական կեցվածքով ուղղակի կասկածի տակ է դնում մարդու իրավունքների պաշտպանության համընդհանրության և առաջնահերթության ողջ գաղափարաբանությունը և զիջում ու պարտության է մատնում մարդու իրավունքներն ու ազատությունները բռնապետությանն ու ագրեսիային», – գրել է Ստեփանյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում