Monday, 06 05 2024
Ժիրայր Ոսկանյանը բռնության է ենթարկվել
00:00
Թել Ավիվում ցույց է տեղի ունեցել՝ պահանջելով ազատ արձակել ՀԱՄԱՍ-ի կողմից վերցված պատանդներին
«Այս լարվածությունը կարող է լայնածավալ պատերազմի նախազգուշացում լինել»․ Ֆիդան
«Այսօրվա մայիսը հրաշք է»․ Սուրենյան
Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Երևանում
10-ամյա մոլորված երեխայի որոնողական աշխատանքներին մասնակցել են 21 հրշեջ-փրկարար
Իրականացվել են ջրահեռացման աշխատանքներ
Իվանիշվիլին հիմար չէ. եթե բռնություններ սկսվեն՝ առաջին «զոհը» իշխանությունը կլինի
Եկեղեցին բոլորս ենք. հայտնվել է ինքնակոչ մեկը, որը մեզ չի ներկայացնում
Արյունլվա լինելո՞վ տանք այդ գյուղերը. ինչո՞ւ քայլարշավով չեն գնում Արցախ՝ պաշտպանելու սրբավայրերը
Ո՞ր դեպքում է անձը անգործունակ ճանաչվում
Նշված դեպքերում վարձակալության պայմանագիրը, վարձակալի պահանջով կարող է վաղաժամկետ լուծվել
Քաղաքացին և կենդանին դուրս են բերվել մացառուտից․ ՆԳՆ ՓԾ
«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը Ավգուստին Հադելիխի հետ համատեղ համերգ կտա
Եղվարդ-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է բետոնե էլեկտրասյանը, վնասել այն և գլխիվայր շրջվել
«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը
Երբ ընտրությունը դառնում է պատուհաս
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Մալաթիայում ծառից կախված վիճակում հայտնաբերվել է տղամարդու մարմին
19:30
Մահացել է «Տիտանիկ» ֆիլմի կապիտանը
19:15
Սի Ծինպինը պետական այցով ժամանել է Ֆրանսիա
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա
Փլուզվել է ոչ բնակելի տան արտաքին պատը. ՆԳՆ
Արագածոտնիում վթարի հետևանքով վարորդը, կինն ու երեխան տեղափոխվել են հիվանդանոց
Իսրայելում կարգերափակվի Al Jazeera-ի հեռարձակումը
Հիմա «բլիթի» ժամանակն է. ավելի հավանական է, որ Ռուսաստանը տնտեսապես սիրաշահի մեզ, քան պատժամիջոցի դիմի
Սիմեոն Երևանցու փողոցում տան պատ է փլուզվել
«Վրացական երազանքը» ընկել է իր սարքած ծուղակը. նրանց հաղթաթուղթը պարտություն է բերում
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա
Էրդողանն ուզում է՝ Թուրքիան կոչվի իսլամական պետություն

Դեսպաններին հրավիրեցին ԱԳՆ. նրանց երկրները խորապես չէին վերլուծել Արցախյան հիմնախնդրի իրավական և զգացական կողմերը

Ադրբեջանի հրավերով Արցախի օկուպացված հայկական տարածքներ այցելած դեսպանների ներկայացրած երկրները խորապես չեն վերլուծել Արցախի հիմնախնդրի իրավական և զգացական կողմերը, իսկ առանձին երկրներ պարզապես ցանկանում են տնտեսական օգուտներ ստանալ Ադրբեջանի քաղաքականությունից: «Արմենպրես»-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց տարածաշրջանի քաղաքական հարցերի վերլուծաբան Արմեն Պետրոսյանը՝ անդրադառնալով նշված երկրների դեսպաններին ՀՀ ԱԳՆ հրավիրելու փաստին:

Վերլուծաբանի խոսքով՝ Ադրբեջանի հրավերով Շուշի այցելած դեսպանների երկրների՝ Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներին արտգործնախարարություն հրավիրելու և հայկական կողմի դժգոհությունը արտահայտելու քայլը ողջունելի է:

«Հասկանալի է, որ ժամանակային առումով դրա որոշակի ուշացումը պայմանավորված է ԱԳՆ-ում ստեղծված իրողություններով, և պետք է հույս հայտնել, որ իրավիճակի կարգավորումից հետո Հայաստանի արտգործնախարարությունը շատ ավելի ակտիվ կերպով կանդրադառնա Ադրբեջանի կողմից պարբերաբար շարունակվող ոչ բարեկամական, հավակնոտ և ապակայունացնող գործողություններին, ընդ որում՝ ոչ միայն դիվանագիտական ճակատում, այլև քաղաքական, ռազմական, մշակութային, հումանիտար և այլ ոլորտներում», – ասաց Արմեն Պետրոսյանը:

Պատասխանելով հարցին, թե դեսպաններին արտգործնախարարություն հրավիրելը ազդեցություն կունենա՞ նրանց երկրների դիրքորոշման վրա Լեռնային Ղարաբաղի հարցում, Արմեն Պետրոսյանը շեշտեց, թե չի կարծում, որ Ադրբեջանի հրավերով այդ քայլին գնալը նշանակում է, որ նրանք կիսում են Ադրբեջանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցում:

«Իմ կարծիքով՝ Ադրբեջանի իշխանությունների հրավերով Արցախի օկուպացված տարածքներ այցելած դեսպանների ներկայացրած երկրների որոշում կայացնողները կա՛մ խորապես չեն վերլուծել խնդրի բարոյական, զգացական, ինչու ոչ, նաև իրավական կողմերը, կա՛մ պարզապես ունենալով որոշ նեղ նպատակներ գնացել են նման քայլի՝ ակնկալելով Ադրբեջանից որոշակի քայլեր կամ շահեր: Չմոռանանք, որ Ադրբեջանի իշխանությունները փորձում են Արցախի Հանրապետության՝ իրենց վերահսկողության տակ անցած շրջաններում ակտիվ տնտեսական, վերականգնողական ծրագրեր իրականացնել, և կարծում եմ՝ առանձին երկրներ պարզապես այդ քաղաքականությունից օգտվելու նպատակներ ունեն և ցանկանում են որոշակի տնտեսական, նյութական օգուտներ ստանալ», – նշեց մեր զրուցակիցը:

Հուլիսի 13-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունը տեղեկացրեց, որ հուլիսի 9-10-ը Ադրբեջանի իշխանությունների կողմից Լեռնային Ղարաբաղի օկուպացված տարածքներ կազմակերպված այցելությանը որոշ երկրների դիվանագիտական ներկայացուցիչների մասնակցության առնչությամբ ՀՀ ԱԳՆ են հրավիրվել համապատասխան դիվանագիտական առաքելությունների ղեկավարները։ Դեսպաններին է փոխանցվել նրանց երկրների կառավարություններին ուղղված հայտագրեր, որտեղ նշվել է, որ ՀՀ-ն բացարձակապես անընդունելի է համարում Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչների այցելությունը Արցախի օկուպացված տարածքներ, այդ թվում՝ Հադրութ և Արցախի պատմական կենտրոն՝ Շուշի քաղաք, որոնք ենթարկվել են էթնիկ զտումների, իսկ բնակչության նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրագործվել են պատերազմական հանցագործություններ և զանգվածային ոճրագործություններ։

Ընդգծվել է, որ Ադրբեջանի իշխանությունները նմանատիպ միջոցառումներով փորձում են օրինականացնել Արցախի ժողովրդի դեմ իրականացված ագրեսիան և ամրապնդել հակամարտությունն ուժի կիրառմամբ լուծելու սեփական պնդումները։ Դեսպանների ներգրավումը նմանօրինակ այցելություններին, ըստ ՀՀ ԱԳՆ-ի, հակասում է Հայաստանի և տվյալ երկրների համագործակցության ոգուն, ինչպես նաև՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դիրքորոշմանը: Այս տեսակետից Հայաստանը կոչ է անում ձեռնպահ մնալ ուժի կիրառումը և տարածաշրջանային խաղաղությունն ու անվտանգությունը խաթարող ցանկացած գործողություններից:

«Ուժի կիրառումը և զանգվածային ոճրագործությունները չեն կարող լուծել ղարաբաղյան հակամարտությունը, որի կարգավորումը հնարավոր է միայն բանակցությունների միջոցով՝ միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում», – ընդգծել է Հայաստանի արտգործնախարարությունը:

Բաքվում հավատարմագրված 46 երկրների դիվանագիտական ներկայացուցիչները հուլիսի 9-10-ը Ադրբեջանի կառավարության հրավերով այցելել էին Արցախի Հանրապետության՝ ադրբեջանական զինուժի կողմից օկուպացված տարածքներ, այդ թվում՝ Արցախի մշակութային մայրաքաղաք Շուշի: ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող պետությունների՝ Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դեսպանները, սակայն, մերժել էին Ալիևի հրավերը: Ադրբեջանական ԶԼՄ-ները եռանախագահների այս քայլը որակել էին որպես «դեմարշ» Ալիևի դեմ:

Շուշի այցելած դեսպանների թվում եղել են Թուրքիայի, Իտալիայի, Ավստրիայի, Շվեդիայի, Իսրայելի, Չինաստանի, Ճապոնիայի, Բելառուսի և Ուկրաինայի դեսպանները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում