Կուբայում տեղի են ունեցել համազգային զանգվածային բողոքներ ընդդեմ վարչապետ Մանուել Մարերոյի կառավարության: Ըստ Reuters-ի՝ հազարավոր մարդիկ փողոց են դուրս եկել կիրակի՝ հուլիսի 11-ին, դժգոհ համաճարակին հակազդելու իշխանությունների վարած քաղաքականությունից:
Մարդիկ «բողոքում են ճգնաժամի դեմ, այն փաստի դեմ, որ սնունդ կամ դեղ չկա, ամեն ինչ պետք է գնել արժութային խանութներում, ցուցակը շարունակվում է»,- ասել է Սանտյագո դե Կուբայի ակցիայի ականատեսներից մեկը:
Ինչպես երևում է սոցիալական ցանցերում դեպքի վայրի կադրերից, ցույցերը տեղի են ունեցել երկրի տարբեր քաղաքներում՝ Հավանայից մինչ Սանտյագո: Մասնակիցները վանկարկել են հակակառավարական կարգախոսներ և առաջ քաշել բազմազան պահանջներ՝ իշխանություններին հորդորելով բնակչությանը տրամադրել կորոնավիրուսի պատվաստանյութեր և դադարեցնել էլեկտրաէներգիայի ամենօրյա խափանումները: Անվտանգության ուժերի տրանսպորտային միջոցները ավտոմատներով զինված անձնակազմով հսկում էին փողոցները:
We stand in solidarity w/ thousands of peaceful protestors all over Cuba who are challenging its repressive regime. May their courage and this historic moment bring about real change. #SOSCuba #PatriaYVida https://t.co/5ImbDmNCUV
— Debbie Wasserman Schultz (@DWStweets) July 11, 2021