Saturday, 11 07 2026
ՄԱԿ-ում ՀՀ-ն վերահաստատել է մինչև 2030 թ. ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
11:30
Պակիստանի վարչապետն ու Իրանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
«Արարատցեմենտը» աշխատում է ամբողջ հզորությամբ. Պապոյան
11:10
Իրանի ու Ինդոնեզիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ
Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի 120-րդ լիագումար նիստին
10:50
Հայաստանի հինգ ազատ ոճային ըմբիշ այսօր պայքարի մեջ կմտնի Մ20 Եվրոպայի առաջնությունում
Նախատեսվում է միավորել Վանաձորն և Փամբակը՝ ձևավորելով մեկ համայնք՝ 22 բնակավայրերի ընդգրկմամբ․ Լոռու մարզպետի աշխատակազմ
Թուրքիան դիրքավորվում է Արևմուտքի ռազմավարության ծիրում․ այդ դիրքից է հարաբերվում հարևանների հետ
Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել իմ դեմ սկսված արշավի մեջ ներգրավված բոլոր լրատվամիջոցների դեմ․ Արայիկ Հարությունյան
«Ուժեղ Հայաստանը» փողով ընտրվածի պիտակ է կրելու ճակատին
Ահազանգ է ստացվել, որ Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել․ ՆԳՆ
Պատերազմ առայժմ չի սպասվում. Թրամփի հայտարարությունները Թեհրանից զիջումներ կորզելու նպատակով էին
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
Մինչև նոր ԱԺ-ի ձևավորումը Ալեն Սիմոնյանը արձակուրդում կգտնվի
Աշխեն Հայրապետյանն ազատվել է ԱԺ նախագահի խորհրդականի պաշտոնից
Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ Նիկոլ Փաշինյան
09:10
Չինաստանն արգելել է հելիումի արտահանումը
Դամասկոսում Մակրոնի այցի օրը ահաբեկչության կազմակերպիչները «գտնվում են Ռուսաստանում», Մոսկվան նրանց կարտահանձնի՞
Վրաստանում ընդդիմադիր գործիչը դատապարտվել է 13 տարվա ազատազրկման դատարանի շենքը հրկիզելու փորձի համար
Լարսը բաց է
08:30
Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել․ Անդալուսիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08:10
ԱՄՆ-ի հետ հակամարտությունը երբեք չի ավարտվի Թեհրանի կապիտուլյացիայով․ Մոհամմադ Ղալիբաֆ
Ի՞նչ խախտումներ են հայտնաբերվել «Քարֆուր»-ում
Հայաստանի ու Իսպանիայի ԱԳ նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել Երևանում
Կրթությունը ռազմավարությունների ռազմավարությունն է. Ժաննա Անդրեասյանի ելույթը Փարիզում
Հայաստանում քննարկվել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը
ՀՀ դեսպանն ու Կիպրոսի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարարը մտքեր են փոխանակել ոլորտային համագործակցության շուրջ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
Հայաստանի տարբեր բնակավայրերում զբոսաշրջային կլաստերների զարգացման համար նախատեսվում է 120 միլիոն եվրոյի ներդրում

Կառավարությունը գիտության ոլորտում կատարել է երկու աննախադեպ քայլ, բայց դա բավարար չէ, կիսաքայլեր են

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է օրերս ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս քարտուղարի պաշտոնում ընտրված Արթուր Իշխանյանը:

 -Պարոն Իշխանյան, Գիտությունների ազգային ակադեմիայի ղեկավար կազմն արդեն ձևավորվել է: Ի՞նչ ակնկալիքներ կարող է ունենալ հասարակությունը, ի՞նչ փոփոխություններ եք դուք ակնկալում ԳԱԱ-ից:

-Մենք տարիներ շարունակ պայքարել ենք, և այդ պայքարն ունի երկու հիմնական բաղադրիչ: Գլխավոր բաղադրիչը, որը գործի մոտ 90 տոկոսն է, դա պայքարն է կառավարության դեմ, որովհետև կառավարությունն էր թերանում: Մեր խնդիրների 90 տոկոսն այդտեղից է գալիս: Դա և ֆինանսավորման պակասն էր, և օրենսդրական դաշտի բացերը, օրինակ, գնումների մասին օրենքը, որն ուղղակի ջարդում է գիտական գործունեությունը, մաքսազերծման հետ կապված օրենսդրությունը, գիտության ոլորտում ներդրումների առումով հարկային արտոնությունների բացակայությունը և այլն: Մենք 20 տարի պայքարել ենք և դրա 90 տոկոսն ուղղված է եղել կառավարությանը: Հիմա մենք շատ լուրջ ձևով դա շարունակելու ենք: Ինչ վերաբերում է Ակադեմիային, ապա խնդիրների 10 տոկոսն այստեղ է, որոնք նույնպես շատ կարևոր են: Ակադեմիայի ներսում հիմնական երեք հարցերը հետևյալն են. առաջինը ակադեմիայի երիտասարդացումն է, որն էլի կապված է կառավարության հետ: Կառավարությունը 7 տարի չի իրականացրել ընտրություններ, այն դեպքում, երբ Ակադեմիան և գիտական հանրությունը մշտապես դիմել է, պահանջել է, ցանկացել է անել այդ երիտասարդացումը, բայց կառավարությունը թույլ չի տվել: Հիմա առաջին գործերից մեկը լինելու է պահանջել ու հասնել նրան, որ թույլ տան ընտրություններով այդ երիտասարդացումն անել: Եթե հատուկ թույլ չեն տալիս, որ երիտասարդացում լինի, ապա հետո միշտ էլ կարելի է ասել՝ ծերակույտ է: Հիմա կլինի դիմում, կլինի առիթ և կփորձենք հասնել երիտասարդացման խնդրի լուծմանը: Ընդհանրապես գիտության ոլորտը երիտասարդների համար գրավիչ դարձնելու հարցը պետք է լուծել: Այդ ուղղությամբ բազմաթիվ ծրագրեր պետք է իրականացվեն, գիտկոմն արդեն ահագին բաներ ձեռնարկել է, նորերը պետք է լինեն: Երկրորդ խնդիրը ԳԱԱ-ում օպտիմալացման հարցն է: Կան կառույցներ ԳԱԱ-ի կազմում, որոնք արդյունավետ չեն գործում: Դրանք պետք է կամ միավորվեն, կամ կառավարման ձևը փոխվի, և այդ ամենը մեկ բառով կոչվում է օպտիմալացում: Երրորդը կիրառական արդյունքի խթանումն է, գիտական արդյունքի ապրանքայնացումը: Ակադեմիան կանոնադրորեն կոչված է հիմնարար գիտությունը համակարգել, բայց մեր երկրի առջև ծառացած խնդիրները հիմա այնպիսին են, որ ակնհայտ կարիք կա, որ ԳԱԱ-ն ավելի սերտորեն համագործակցի գիտության կիրառական արդյունքի հասնելու հարցերում և ռազմարդյունաբերության, և ընդհանրապես, տնեսության հետ կապված: Սրանք են առաջին երեք հիմնական խնդիրները:

Մենք ունենք ներքին ակադեմիական և Ակադեմիայից դուրս խնդիրներ: Գիտության ոլորտի խնդիրների 90 տոկոսը արտաքին են: Անգամ Ակադեմիայի ներսում թերությունները էլի արտաքին աշխարհից, շատ կոնկրետ կառավարությունից թելադրված, հարկադրված թերություններ են հիմնականում: Կարծես տպավորություն է, որ հատուկ, գիտակցված փորձել են վատացնել:

 -Այս իշխանությունը հակվա՞ծ է ձեր նշած փոփոխություններն անելու: Դուք որևէ քայլ տեսնո՞ւմ եք գիտության ավելի ուշադրություն դարձնելու առումով:

-Քայլեր տեսնում ենք: Իհարկե, մենք պետք է նշենք, որ այս տարվա ընթացքում կառավարությունը կատարել է երկու շատ կարևոր քայլ. մեկը 2,8 մլրդ դրամի լրացուցիչ ֆինանսավորման հատկացումն է թեմատիկ ծրագրերին և վերազինման նպատակներին: Դա շատ ողջունելի քայլ է: Երկրորդը, այն որոշումն է, որ կառավարությունը կայացրել է կապված 2022 թվականից մինչև 2025 թվականը բազային ֆինանսավորման աստիճանական բարձրացման ուղղությամբ: Սա բացառիկ կարևոր երկու քայլեր են: Դրանք իրոք կարելի է անվանել աննախադեպ, դրանք չեն եղել նախորդ կառավարությունների դեպքում: Բայց ես ուզում եմ ասել, որ որքան էլ աննախադեպ, դրանք միևնույն է, կիսաքայլեր են: Որևէ կոնկրետ խնդիր լուծելու համար, որոնք ես թվարկեցի, այդ գումարները բավարար չեն: Կիսաթռիչքով, կես քայլով հնմարավոր չէ թռչել առվի վրայով: Որքան էլ լավ է այս ներդրումը, աննախադեպ է, բայց բավարար չէ: Մոտ 2 անգամ ավելին պետք է անել, որպեսզի դրված խնդիրները լուծում ստանան: Հնարավոր չէ ծառը ջրել 1 դույլ ջրով: Առաջվա զրո դույլի համեմատ, մեկ դույլը շատ լավ է, բայց դա բավարար չէ նորմալ բերք ստանալու համար, անհրաժեշտ է 3 դույլ:

-Դուք խոսեցիք երիտասարդացման մասին, սակայն ԳԱԱ նախագահության նոր կազմը նորից  երիտասարդ չէ: Այս հարցն ի՞նչ լուծում պետք է ստանա, երբ տեսնում ենք, որ շատ երիտասարդ գիտնականներ պարզապես արտագաղթում են:

-Պետք չի խառնել հարցերը: Մեր Ակադեմիայի ինստիտուտների տնօրենները երիտասարդ են համեմատաբար: Միակ ոչ երիտասարդ օղակը բաժանմունքի ղեկավարներն են և ԳԱԱ նախագահության անդամները: Դա շատ փոքրիկ, աննշան թերացում է մեծ խնդիրների ֆոնին: Երբ մենք ասում ենք՝ երիտասարդացում, նկատի ունենք Ակադեմիայի ինստիտուտներում երիտասարդների թվի շատ մեծ ներհոսքը: Մենք այսօր կարիք ունենք 5-10 հազար երիտասարդի ներհոսքի: Դա կապված չէ բաժանմունքների 5 մեծահասակ ղեկավարների հետ: Դա որևէ ազդեցություն չունի պրոցեսների վրա: Մենք խոսում ենք գիտության ոլորտի երիտասարդացման մասին: Մեզ պետք է, որ գիտություն գան մեծ թվով երիտասարդներ, հազարներով:

 -Պատերազմից հետո գիտությունը որպես անվտանգության կարևոր բաղադրիչ, արդյոք սկսե՞լ է ավելի շատ հետաքրքրել իշխանություններին:

-Իմ նշած երկու քայլերը վկայում են այն մասին, որ այո, իշխանության մոտ դիտվում է դրական միտում, գիտակցում գիտության կարևորության: Դա մենք տեսնում և ողջունում ենք: Պետք է ասել, որ նման միտում առկա է հասարակության նաև այլ շերտերում, մասնավորապես, առավել այն առաջադեմ շերտի մոտ, որը ներկայացված է  բարձր տեխնոլոգիաների ոլորտում: Կա «Գիտուժ» նախաձեռնությունը, որը միավորում է բարձր տեխնոլոգիաների և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հաջողած 120 կազմակերպությունների ղեկավարների, գումարած դրան մի քանի 100 բիզնես կառույցների: Դա խոսում է այն մասին, որ հարցը գիտակցված է նաև հասարակության կողմից: Ակնհայտ է, որ կառավարությունը ևս գիտակցում է խնդիրը: Հարցն այն է, թե բավարա՞ր է դա արդյոք, թե ոչ: Ես կարծում եմ, որ որպես առաջին քայլ բավարար է, և հույս ունեմ, որ մեր կառավարությունն այս ոգով կշարունակի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում