Friday, 03 05 2024
Ժողովուրդը՝ լափամանից օգտվողների ապատեղեկատվության թիրախ
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի
Ոչ թե հայ լինել, այլ Հայաստան ունենալ
Իսրայելը ՀԱՄԱՍ-ին մեկ շաբաթ է տվել հրադադարի առաջարկն ընդունելու համար
Սոթքում թշնամու հրետակոծությունից քանդված բնակարանների կառուցման նպատակով հատկացվել է 79 միլիոն 983, 7 հազար դրամ
Էրդողանը հաստատել է, որ Թուրքիան ամբողջությամբ դադարեցնելու է Իսրայելի հետ առևտուրը
Թուրք-ադրբեջանական համակցվածծ բանակի հրամանատարն Իրանում. ի՞նչ է շոշափվում Նախիջեւանից
Մամուլի ազատության օրվա մրցանակը հանձնվել է «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության ղեկավար Հեղինե Բունիաթյանին
20:40
Պենտագոնի ղեկավարը կարծում է, որ Ռաֆահում Իսրայելի գործողության ժամանակը դեռ չի եկել
ԱԺ պատգամավորները «Freedom House»-ի հետ քննարկել են ժողովրդավարության նկատմամբ հիբրիդային գրոհներին դիմակայելու գործիքակազմը
ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեության և տարածաշրջանային հարցեր
20:10
Բեռլինում այրվում է մետալուրգիական ռազմական գործարանը, թունավոր ծխի տարածման վտանգ կա
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Կիրանց բնակավայրից 2500 մետր հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք
19:40
Քեմերոնը հայտարարել է, որ Կիևը կարող է բրիտանական զենքերն օգտագործել ՌԴ-ին հարվածելու համար, Կրեմլն արձագանքել է
Նռնակի պայթյունի հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել Սիսիանի անչափահաս բնակիչը․ նախաձեռնվել է քրեական վարույթ
Լիտվան Երևանին և Բաքվին առաջարկում է կոմունիկացիաների ապաշրջափակման հարցում կիրառել իր փորձը
Գեղարքունիքի մարզում ապամոնտաժվել է 2 բենզալցակայան
Գազայում 141 լրագրող է զոհվել հակամարտության սրման սկզբից ի վեր
18:50
Քեմերոնը բանակցություններ է սկսել Ուկրաինայի հետ 100-ամյա գործընկերության շուրջ
Պեսկովը չի հաստատել մայիսի 15-ին Պուտինի՝ Չինաստան մեկնելու լուրը
18:30
ԱՄՆ-ն կործանիչներ և ԱԹՍ-ներ է տեղափոխում Կատար. Wall Street Journal
18:20
Կհանդիպեն Սի Ցզինպինը, Մակրոնն ու ֆոն դեր Լեյենը
18:10
«Ուկրաինան չի կարող հաղթել ՌԴ-ին միայն մարտի դաշտում». Սկիբիցկի
Թուրքիան հայտարարել է Ադրբեջանի հանդեպ իրավունքի մասին
«Բարձր ենք գնահատում Լեհաստանի դիրքորոշումը Հարավային Կովկասի վերաբերյալ». Ալիև
Վրաստանի նախագահը 25 կալանավորի է համաներել
Թուրքիայում ավտոբուս է շրջվել. կա 2 զոհ
Փաշինյանի դեմ հանցագործության մասին հաղորդման փաստաթղթերը ստուգման համար ուղարկել ենք ԱԱԾ
Կոռուպցիան զրկում է բանակին մարտունակ զենք ունենալու հնարավորությունից. Վարդապետյանը՝ Օհանյանին

ՍԴ-ում թատրոն է, եթե նորմալ դատարան ունենայինք, այս սրիկաներին իրենց 21 տոկոսից էլ պետք է զրկեն

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀԺԿ քարտուղար Գրիգոր Հարությունյանը։

Պարոն Հարությունյան, ընտրություններից հետո Սյունիքի տարբեր համայնքի ղեկավարների նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել, որոշները կալանավորված են։ Նրանք, վեջիններիս համակիրները, որոշ քաղաքական ուժեր այդ գործընթացը որակում են որպես քաղաքական հետապնդում, իսկ ձերբակալվածներին ու կալանավորվածներին՝ քաղաքական բանտարկյալ։ Դուք ի՞նչ դիտարկումներ ունեք այս գործընթացի հետ կապված։

-Ինչ հետապնդում, ինչի մասին է խոսքը։ Գործով զբաղվում են քննչական մարմինները, քրեական գործի քննությունը կավարտվի ու գնահատական կտրվի։ Բայց ես բացառում եմ, որ սա քաղաքական հետապնդում է։ Տարբեր մարդիկ տարբեր բան կարող են ասել, բայց դա չի նշանակում, որ դա ճշմարտություն է։ Հիմա եթե գյուղապետի տնից զրահաբաճկոն են հանում, դա  ի՞նչ է նշանակում, որ գյուղապետը քաղաքական հալածյա՞լ է ։ Հարց է առաջանում՝ պատերազմի ժամանակ մեր երեխաները զրահաբաճկոն չունեին, որ հագնեին, պաշտպանվեին, հիմա գյուղապետի տանը ոնց են դրանք հայտնվել։ Այնպես որ այստեղ քաղաքական ոչ մի բան չկա։ Պետք չի շտապել, քննություն կգնա , ամեն ինչ կպարզվի, դատարանի որոշում կլինի, նոր այդ ժամանակ արդեն  գնահատական կտանք՝ նրանք քաղբանտարկյալ են, թե ոչ։ Այսօրվա դրությամբ նրանք ոչ ավել, ոչ պակաս հանցագործության մեջ կասկածյալներ են։

-Այդ քրեական գործերից որոշները, խուզարկությունները ընտրութուններից հետո սկսվեցին։ Արդյո՞ք իշխանության գործողություններում Դուք միտում չեք տեսնում։

-Քրեական գործերը ընտրություններից հետո չեն հարուցվել։ Դրանք ընտրություններից առաջ էլ կային և հենց դա էլ հիմնական պատճառը, որ այդ համայնքապետերին դրդեց իրենց պաշտպանելու համար գնալ իշխանության դեմ։ Իրենք մտածում էին հեսա Քոչարյանը կգա ու իրենք կշարունակեն իրենց ավազակությունները։ Եվ քաջարանի քաղաքապետի, և Գորիսի քաղաքապետի հետ կապված խնդիրներ կային մինչև ընտրությունները, բայց դատարանները նրանց կալանքի սանկցիաներ չէին տալիս, իսկ քրեական գործերը մնում էին։ Բա այդ ժամանակ ինչո՞ւ չէին ասում, որ քաղաքական հետապնդման են ենթարկվում։ Բայց երբ կուսակցություն ստեղծեցին, որոշեցին հայտարարել, որ քաղաքական հետապնդում է իրականացվում, որի հետ ես համաձայն չեմ։

Այսինքն իրենց հույսն այն էր, որ ընտրությունների արդյունքով  իշխանություն կփոխվեր ու իրենք  կազատվեի՞ն այդ քրեական գործերից։

-Ես չգիտեմ իրենք ինչ հույսեր ունեին, բայց ես հույս ունեմ, որ օրենքն ու օրինականությունը կհաղթի։ Եթե այդ մարդիկ, որևէ օրենք չեն խախտել՝ կլինեն ազատության մեջ, իսկ եթե օրենք են խախտել, ապա ինչպես բոլորը՝ օրենքի առաջ  հավասար լինելու սկզբունքով կենթարկվեն պատասխանատվության։

-Իշխանությունը օրենքի դիկտատուրա  է խոստանում։ Դա Ձեզ հույս ներշնչո՞ւմ է։

-Ես համոզված եմ դրանում։ Ընտրություններից հետո Հայաստանի նկատմամբ վերաբերմունք է փոխվել։ Ոչ մի ընտրությունից հետո մենք նման վերաբերմունքի չենք արժանացել միաջազգային հանրության կողմից։ Հիմա կա և քաղաքական աջակցություն, և ֆինանսական աջակցություն, և ծրագրերի ներդրումներ։ Այսօրվա գործող իշխանությունը երբեք այդ  ծրագրերի տապալմանը չի գնա։ Սա մեր գոյության երաշխիքն է, մեր երկրի գոյության երաշխիքը, հյուսիս- հարավ ճանապարհի գոյության երաշխիքը։ Ես երեկ եմ եկել Սյունիքից, բեռնատարները մի կերպ են գնում գալիս, բայց անգամ այնդ պայմաններում հսկայական քանակությամբ  բեռնատարներ են գնում գալիս։ Ու տարին տարվա վրա բեռանփոխադրումների ծավալները ավելանում են։ Դրա համար օր առաջ հյուսիս-հարավը պետք է կառուցել։ Ու ես հավատացած եմ, որ ամեն ինչ լավ կլինի։

Այս իշխանությունները ապահովեցին ազատ ու արդար ընտրություններ, միջազգային  չափորոշիչներին համապատասխան ու դա օգնեց, որ մեր երկիրը մոտենա ժողովրդավարական երկրներին ու գնահատվի աշխարհի կողմից։ Սա լուրջ ձեռքբերում է ու այս իշխանությունը չի գնա այդ ձեռքբերման տապալմանը։ Դրանում ես համոզված եմ։

Բայց հիմա Սահմանադրական դատարանում վիճարկվում է այդ ձեռքբերումը։ Դուք  ռիսկեր, վտանգներ չե՞ք տեսնում։

-Սահմանադրական դատարանում թատրոն է։ Թող այդ սրիկաները գնան, վերցնեն ու կարդան 2003 թվականի  մեր դիմումը ներկայացված Սահմանադրական դատարան։ Իրենք կտեսնեն, թե մենք ինչ փաստեր ենք ներկայացրել Քոչարյանի ժամանակվա ընտրությունների վերաբերյալ։ Կտեսնեն, թե մենք ինչ հիմնավորումներ ենք բերել։ Եվ Սահմանադրսկան դատարանը փախչելու տեղ չունենալով դրեց Քոչարյանի վստահության հանրաքվեի հարցը մեկ տարվա ընթացքում, որը չկատարվեց և 2004 թվականի  ապրիլին 12-ի լույս 13-ի գիշերը  ժողովրդին ծեծուջարդի ենթարկեց Բաղրամյան պողոտայում։ Մոռացե՞լ են այս ամենը։ Երկու ամիս Բաղրամյան պողոտայում խորոված էին ուտում դաշնակ ու մնացած սրիկաները։ Մոռացե՞լ են, թե ինչպես հարյուրավոր մարդկանց կալանավորեցին, դատեցին։ Եթե իրենք մոռացել են, ապա ես թարմացնում եմ իրենց հիշողությունը։ Թող գնան վերցնեն դիմումն ու կարդան։ Իսկ եթե հիմա մենք  նորմալ Սահմանադրական դատարան ունենայինք, ապա այս դիմումի քննության ժամանակ այս ՍԴ-ն այդ սրիկաներին իրենց  21 տոկոսից էլ պետք է զրկեն։ Զգալի փաստեր կան, թե իրենց համակիր դպրոցի տնօրենները, համայնքի ղեկավարները ինչպես են  բռնաճնշումներ իրականացրել։ Այս փաստերը պետք է բարձրացվի Սահմանադրսկան դատարանում։ Այդ բոլորը, համայնքի ղեկավարները գիտեն, որ մի օր պետք է օրենքի առաջ կանգնեն ու կկանգնեն։ Հիմա եկել է պատասխան տալու ժամանակը։ Ու տալու են։ Մի քիչ ժամանակ է պետք, որ դատական համակարգը կարգավորվի, արդարությունը իշխի դատական համակարգում ու  բոլորը հերթով կգնան պատասխան տալու։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում