Thursday, 16 07 2026
16:10
ԱՄՆ-ն 25%-ի չափով մաքսատուրք կսահմանի Բրազիլիայից ներմուծվող ապրանքների մեծ մասի համար. Ռուբիո
«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. կիբեռոստիկանությունը զգուշացնում է
15:50
Սթարմերը Բրիտանիայի վարչապետի պաշտոնում վերջին այցն է կատարել Ուկրաինա
Կիսահաղորդիչների ոլորտի համաշխարհային առաջատարներից Cadence-ը Հայաստանում ինժեներական ներկայություն է ձևավորում
15:30
Իրանի իշխանությունները թույլատրել են լրտեսության մեջ մեղադրվող ամերիկուհուն հեռանալ երկրից
Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի կողմից իրականացվող հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
Բայրամովը պաշտոնական այցով մեկնում է Մոսկվա
Ալիևը TRIPP-ի սահմանային և մաքսային ռեժիմի մասին ԱՄՆ պետդեպարտամենտի մեկնաբանությունը ծանր է տարել
14:50
Ֆրանսիայի խորհրդարանն ընդունել է բժշկական օգնությամբ մահվան մասին օրինագիծը
Կդադարեցվի Վանաձորում գործող ԱԳԼՃԿ-ի գազամատակարարումը
14:30
Հորդանանը հայտարարել է իրանական 8 հրթիռ խոցելու մասին
Արարատցեմենտ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը
14:10
Ամերիկյան հարվածների հետևանքով Իրանի հիվանդանոցներից մեկից 211 հիվանդ է տարհանվել
14:00
50% զեղչ վիզայի աջակցության համար՝ AEB Travel փաթեթով
13:50
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4 829-ի
ՀՀ–ն պաշտոնապես թույլտվություն է ստացել ձկնամթերք արտահանելու վերաբերյալ. Պապոյան
Իսրայելն ազատ է արձակել 12 պաղեստինցի բանտարկյալի
Մարզպետների աշխատակազմերին 1 մլրդ 35 մլն դրամ կհատկացվի 9 սուբվենցիոն ծրագրի համաֆինանսավորման համար
13:10
Ուկրաինական ԱԹՍ-ների հաջողությունները չեն երաշխավորում տարածքների վերադարձ. Foreign Policy
ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև ԹՐԻՓՓ համաձայնագիրը վավերացնելու գործընթացը սկսում ենք. Միրզոյան
Բաքուն պնդում է, որ փոփոխություններ կատարվեն Հայաստանի սահմանադրության մեջ. Հիքմեթ Հաջիև
12:40
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին. ՌԴ ԱԳՆ
12:20
Ամեն օր 10 տոննա թռչնամիս և 400 հազար հավկիթ. «Արաքս» թռչնաֆաբրիկա
12:10
Թրամփը հայտարարել է «շատ շուտով» Իրանի դեմ հաղթանակ տանելու մասին
Մոսկվան միգրանտների նկատմամբ շուրջօրյա էլեկտրոնային հսկողություն է սահմանում
11:50
Իրանը հաստատել է Բահրեյնին հարվածները
11:40
Հուլիսի 13-22-ը Բելգրադրում անցկացվում է Serbia Open 2026 շախմատի միջազգային մրցաշարը. հայտնի են հայ շախմատիստների միավորները
11:30
ԱՄՆ-ը հարվածել է իրանական տանկերին
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է տարածքի մաքրման

Փաշինյանի Մոսկվա կատարած այցը փաստում է՝ Կրեմլը ՀՀ ներքաղաքական ճգնաժամը համարում է հաղթահարված

Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն երեկ աշխատանքային այցի շրջանակում Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Սա Փաշինյանի առաջին արտասահմանյան այցն էր արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո և Պուտինի հետ երրորդ հանդիպումն այս տարի՝ Հայաստանի վարչապետը Ռուսաստանի մայրաքաղաք էր այցելել հունվարի 11-ին և ապրիլի 7-ին:

Քաղաքագետ Գարիկ Քեռյանի կարծիքով՝ Փաշինյանի Մոսկվա կատարած այցը շատ կարևոր է, քանի որ անկախ ամեն ինչից, Ռուսաստանը մնում է Հայաստանի թիվ մեկ միջազգային գործընկեր-պետությունն ու ռազմաքաղաքական դաշնակիցը․ «Մենք գիտենք, թե ընտրությունների ընթացքում ինչքան  մեկնաբանություններ ու շահարկումներ եղան։ Տարբեր կարծիքներ էին արտահայտում, որ Մոսկվան կարող է չճանաչել այդ ընտրությունները կամ արտաքին միջամտություն ցուցաբերել այդ ընտրություններին՝ հիմնավորելով այնպես, թե Փաշինյանը Մոսկվայում դիտարկվում է ոչ այնքան շատ ռուսամետ գործիչ։ Փաստացիորեն ընտրություններից հետո Պուտինը շնորհավորեց Փաշինյանին հաջող ընտրությունների կապակցությամբ, բայց դա էլ էական է։ Էականն այն է, որ իր առաջին միջազգային այցը Փաշինյանը կատարում է Մոսկվա»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝սրա քաղաքական նշանակությունը մեկն է․ «Հաղթանակած քաղաքական ուժն ու նրա առաջնորդը ուզում են մեկ անգամ ևս ցրել այն մտայնությունը, որը կա Հայաստանի ներքաղաքական կյանքում՝ կապված Փաշինյանի ռուսամետ ու ոչ ռուսամետ լինելու կարծիքի հետ։ Սա ներքաղաքական լսարանի համար։ Իսկ արտաքին քաղաքական առումով իհարկե սա նշանակում է, որ նորընտիր վարչապետի հետ Պուտինը հավանաբար կքննարկի հետպատերազմյան խաղաղ կարգավորման գործընթացների շարունակությունը, դրանք քայլերը։Ինչ սպասելիքներ ունի Հայաստանը, որ կարող է ներկայացնել Ռուսաստանին և ինչ նկատառումներ  կամ պահանջներ ունի Ռուսաստանը եռակողմ համաձայնագրի կատարման ուղղությամբ։ Սա մեկ անգամ ևս կճշտվի, որովհետև եթե պատերազմի ավարտից հետո շատ հարցեր մնում էին կիսատ կամ հարցականի տակ, հիմա դրանք կքննարկվեն։ Մոսկվայում կասկածում էին՝ արդյոք Փաշինյանի լեգիտիմությունն իջել է  այն աստիճան, որ նա այլևս չի կարող ու ռեսուրս չունի՝ կատարելու եռակողմ համաձայնագիրը»։

Ըստ Քեռյանի՝ ընտրություններից հետո Մոսկվան քաղաքական ճգնաժամը համարում է հաղթահարված․«Եթե այդպես չդիտարկեր, Պուտինը չէր հանդիպի Փաշինյանի հետ»։

Քաղաքագետը նշում է՝ սա  որոշակի մեսիջ է  նաև Ռուսաստանի ներքաղաքական լսարանի համար․ «Որովհետև Կրեմլում   կամ կրեմլամերձ քաղաքական շրջանակները ոչ միանշանակ վերաբերմունք ունեին Հայաստանի նկատմամբ։ Այնտեղ կան և՛ հակահայ քաղաքական շրջանակներ ադրբեջանամետ քաղաքական դիրքորոշմամբ և շատ ուժեղ հայամետ լոբբի կա։ Կան նաև չեզոքներ, որոնք գտնում են, որ պետք է ո՛չ Հայաստանին պաշտպանել ո՛չ էլ Ադրբեջանին։ Երկուսի ականջներից բռնած էլ պետք է տանել ՀԱՊԿ ու ԵԱՏՄ։ Այնպես որ Նիկոլ Փաշինյանի այցը նաև ՌԴ ներքաղաքական լսարանին է ուղղված։ Շատերը պնդում էին, թե Նիկոլ Փաշինյանը արևմտամետ քաղաքական գործիչ է, մեջբերում էին թե՛ նրա տեխնոլոգիաները  հեղափոխության ժամանակ, թե նրա տարբեր կապերը։ Հիմա այս ամենը հստակեցվում է թե՛ Հայաստանում ու թե՛ Ռուսաստանում։ Մնում է սպասել, որ Ռուսաստանը կատարի իր դաշնակցային պարտավորությունները, կասկածները ցրի ՀՀ իշխանությունների վրայից ու գործնական օգնություն ցույց տա արցախյան հակամարտության կարգավորման այնպիսի գործընթաց տանելով, որ մենք անվտանգային առումով պաշտպանված Արցախ ունենանք ու հայ-ադրբեջանական պաշտպանված սահմաններ»,-եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում