Monday, 13 07 2026
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Իսրայելի Քնեսեթը կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը
23:45
Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել
Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա տուժած․ shamshyan. com
23:43
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
23:40
Բալին խստացնում է կանոնները օտարերկրյա բլոգերների և ինֆլյուենսերների համար
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:15
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
22:45
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:45
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել

Ռոբերտ Քոչարյանի առավելությունը և Հայաստանին պարտադրված անշրջելիությունը

Որքան Նիկոլ Փաշինյանն է առավելության հասել երկրորդ նախագահի գլխավորած ուժի նկատմամբ՝ տոկոսային հարաբերակցության իմաստով, այնքան այդ իմաստով Ռոբերտ Քոչարյանն է առավելության հասել երրորդ տեղը զբաղեցրած երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած քաղաքական ուժի նկատմամբ:Ռոբերտ Քոչարյանը ստացել է գրեթե երեք անգամ ավելի ձայն, քան Սերժ Սարգսյանի առաջնորդած ուժը: Սա հետաքրքիր հանգամանք է մի քանի առումներով, այդ թվում կապված նաև ոչ վաղ անցյալի իրողությունների, ինչը կարող է թույլ տալ որոշակիորեն բացել այդ անցյալը, ինչն էլ իր հերթին կարևոր է ներկան ու ապագան առավել ամբողջական գնահատելու համար: Արդյո՞ք իրապես այդքան է Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ուժերի հարաբերակցությունը, այդպիսին է եղել երկրորդ նախագահի համակարգային առավելությունը Սարգսյանի նկատմամբ: Հասկանալի է, որ ժամանակի և իրողությունների բերումով հնարավոր են այս կամ այն չափի «շեղումներ», սակայն մոտ երեք անգամ ավելի ձայնը խոսում է որոշակի հաստատուն իրողությունների մասին:

Գաղտնիք չէ, որ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի ընտրազանգվածը, կամ այն շրջանակը, որի համար պայքարում էին նրանք, ըստ էության նույնն է: Եվ պարզ է նաև, որ նրանք պայքարում էին առաջին հերթին այդ շրջանակում հաղթելու, հետևաբար այդ շրջանակը երկրորդ ուժի կարգավիճակով տնօրինելու համար: Այդ պայքարում հաղթեց Ռոբերտ Քոչարյանը, հարց առաջացնելով՝ արդյո՞ք նրա այդ առավելությունը եղել է միշտ, այդ թվում և այն ժամանակ, երբ նրանց պայքարը տողատակային ռեժիմում էր՝ երբ Սերժ Սարգսյանը նախագահի կարգավիճակով էր, իսկ Ռոբերտ Քոչարյանը գործում էր ոչ հրապարակային ընդդիմության տրամաբանությամբ, թեև՝ ոչ պակաս կոշտ ընդդիմության: Եթե համակարգի ներսում ուժերի հարաբերակցությունն այդպիսին էր, ապա դա նշանակում է, որ Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում խնդիրների, իրադարձությունների զարգացման պատասխանատվության մեծ մասը փաստացի ընկնում էր հենց Ռոբերտ Քոչարյանի վրա, որը գուցե այդպիսի առավելության՝ այլ կերպ ասած համակարգի վրա այդպիսի ազդեցության պայմաններում գործում էր «որքան վատ՝ այնքան լավ» սկզբունքով, իհարկե Սերժ Սարգսյանից ազատվելու հնարավորության հասունացման տեսանկյունից: Այդ իրավիճակի, իրերի այդպիսի դրության մասին է թերևս վկայում և այն, որ Սարգսյանը իր նախագահության ընթացքում արեց ամեն ինչ՝ իշխանությունը որևէ կերպ, ուղղակի, թե անուղղակի Ռոբերտ Քոչարյանին չփոխանցելու համար, իսկ 2014 թվականին էլ ուղղակի արեց բաց առաջարկ՝ հեռանալ միասին: Հենց դա էր նրա հայտարարության իմաստը, երբ խոսում էր Սահմանադրության փոփոխության և կառավարման խորհրդարանական ձևի անցման մտադրության մասին, նշելով, թե ինքը այնքան էլ համաձայն չէ այդ ձևի անցմանը, բայց կարծում է, որ դա անհրաժեշտ է պետությանը: Դրան զուգահեռ, Սերժ Սարգսյանը հայտարարում էր, թե իր կարծիքով որևէ մեկը չպետք է երկիրը ղեկավարի երկու ժամկետից ավելի: Նա այդ մասին խոսում էր իր վարչապետության հարցի առնչությամբ, բայց անկասկած էր ակնարկը Ռոբերտ Քոչարյանին՝ եթե նա հրաժարվում է նախագահի 2018 թվականի ընտրության հավակնությունից, անձամբ, կամ իր ազդեցությամբ ընտրված թեկնածուի առումով, ապա Սերժ Սարգսյանը պատրաստ է նաև չանցկացնել խորհրդարանի ընտրությունը և թողնել նախագահական համակարգը, պայմանով, որ հաջորդ թեկնածուին ընտրում է ինքը:

Թերևս այդ տողատակերն էին 2014-ի հայտնի ելույթի շերտերում, որոնք սակայն Ռոբերտ Քոչարյանը չընդունեց և շարունակեց ոչիշխանական բեվեռի միջոցով պայքարը Սերժ Սարգսյանի դեմ, որը սակայն ավարտվեց 2015 թվականի փետրվարի հայտնի ելույթով և այդ բեվեռի լուծարումով, անկասկած ՌԴ քարտ-բլանշով, որը ստացվեց, երբ Հայաստանն արդեն իրավականորեն դարձել էր ԵՏՄ անդամ և դրա անշրջելիության հարցում իր մեծ լուման ունեցել էր նաև համակարգում Սերժ Սարգսյանի հանդեպ ուժերի հարաբերակցության էական առավելություն ունեցող Ռոբերտ Քոչարյանը:

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում