Tuesday, 21 07 2026
15:50
Թրամփը հանձնարարական էր տվել այս մրցաշարը դարձնել պատմության մեջ լավագույնը. Ջուլիանի
ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում պետբյուջե է վճարել շուրջ 12,6 մլրդ դրամի հարկեր և տուրքեր. Պետրոսյան
15:30
Զինեդին Զիդանն առաջիկա 4 տարիներին կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը
Դատախազը դատարան է հանձնել Կամո Արեյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
15:10
ՀԴԲ-ի տնօրենը ծրագրում է այցելել Ռուսաստան
Վրաց-ամերիկյան «վերբեռնումը դժվարությամբ է մեկնարկել»
14:50
ԱՄՆ-ն համաշխարհային նախազգուշացում է տարածել արտերկրում գտնվող իր քաղաքացիների համար
Գագիգ Ծառուկյանին ձեռնաշղթաներով տեղափոխեցին քննչական
14:30
ԱՍԵԱՆ-ի արտգործնախարարներն ԱՄՆ-ին և Իրանին զսպվածության կոչ են արել
14:20
Ակբա բանկը կաջակցի հայկական արտադրանքի արտահանմանը
14:10
Իսրայելը ԱՄՆ-ին տեղեկացրել է, որ Իրանը միջուկային ցենտրիֆուգներ է տեղափոխել Փիկաքս լեռ
Անահիտ Մանասյանը Սյունիքի մարզպետի հետ քննարկել է մարզում առկա՝ մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրները
13:50
Իրանը ՄԱԿ-ից պահանջել է դատապարտել ԱՄՆ-ի հարվածն ԱԷՄԳ-ի կողմից պահպանվող Դարխովինի ատոմակայանին
ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը
13:30
Չկասկածե՛ք, մենք ձեզ մենակ չենք թողնի այս խնդրի հետ. Տատյանա Կիմ, Wildberries-ի հիմնադիր
6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
13:10
Աշխարհի մեծագույն կին շախմատիստը համարվող Պոլգարը մերժել է Հունգարիայի նախագահ դառնալու առաջարկը
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
12:50
ԻՀՊԿ-ն հայտարարել է Բահրեյնում Amazon-ի ենթակառուցվածքների վրա հարձակման մասին
Արտաշատի որոշ հասցեներում գազանջատում է
Թուրքիան շարունակում է Ս-400 համակարգերի հարցով բանակցությունները երրորդ երկրների հետ
Ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է խոշոր չափերի վնաս
12:10
Լիբանանի նախագահը կհանդիպի Թրամփի հետ
Ուկրաինայի հարցում Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը «անսասան և վճռական» է
Սիսիանի որոշ հասցեներում գազանջատում է
Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7600 տոննա ծիրան. Պապոյան
ՌԴ ԱԳՆ-ն իտալացի դիվանագետներին պարտավորեցրել է երեք օրվա ընթացքում լքել Ռուսաստանը
Նիկոլ Փաշինյանն Ազգային տոնի առիթով շնորհավորել է Բելգիայի վարչապետին
11:10
ՖԻՖԱ-ն հետաքննում է ԱԱ-2026-ի եզրափակչի միջադեպերը
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 21-ի 08։00-ի դրությամբ կազմել է 20․6 °C

ՆԱՏՕ-ն մտադիր չէ հեռանալ Սեւ ծովից

Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրների գծով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը Թբիլիսի կատարած այցի ընթացքում հայտարարել Է, որ ՆԱՏՕ-ն կպահպանի իր ներկայացուցչությունը Սեւ ծովում եւ կամրապնդի համագործակցությունն այս տարածաշրջանի իր գործընկերների հետ:

Ինչպես հունիսի 30-ին Ապատուրայը հայտարարել Է վրացական Առաջին ալիքով, մեկնաբանելով հունիսի 23-ին Սեւ ծովում տեղի ունեցած միջադեպը բրիտանական Defender Էսկադրային ականակրի մասնակցությամբ, Միացյալ Թագավորությունը դաշինքին տեղեկատվություն Է տրամադրել միջադեպի վերաբերյալ եւ ՆԱՏՕ-ին հայտնի Է տեղի ունեցածի ամբողջ նկարագիրը:

«ՆԱՏՕ-ն կոշտ դիրքորոշում ունի, երբ գործը վերաբերում Է նավագնացության ազատությանը եւ այն փաստին, որ Ղրիմն Ուկրաինա Է, այլ ոչ թե Ռուսաստան: Այդ միջադեպի ժամանակ ՆԱՏՕ-ի դաշնակիցները վճռականություն են դրսեւորել իմ կողմից թվարկված սկզբունքների պաշտպանության հարցում»,-ասել Է նա: Նրա խոսքով՝ Ռուսաստանը պետք Է գիտակցի, որ այդ հարցում ՆԱՏՕ-ի դաշնակիցները չեն նահանջի: «Ինչպես գիտեմ՝ Defender-ը հետո ժամանել Է Վրաստան: Այնպես որ դաշնակիցների այդ համատեղ պարտավորությունը կապահովի Սեւ ծովի անվտանգությունը եւ նվիրվածությունն այդ սկզբունքներին, ինչը կարեւոր Է այդ տարածաշրջանի համար»,-նշել Է Ապատուրայը:

Դրա հետ մեկտեղ նա Ռուսաստանին մեղադրել Է «տարածաշրջանի ապակայունացումը շարունակելու» մեջ:

Նրա հայտարարության համաձայն, «Ռուսաստանը սպառազինություն Է տեղաբաշխում Ղրիմում, ներառյալ հրթիռային համակարգեր, ինչը բարդացնում Է նավագնացության ազատությունը»:

Ապատուրայն այդ առնչությամբ ընդգծել Է, որ ՆԱՏՕ-ն կպահպանի իր ներկայացուցչությունը Սեւ ծովում՝ դաշնակիցներին եւ գործընկերներին աջակցություն ցուցաբերելու համար: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը հայտնել Է, որ հարցերից մեկը, որն ինքը մտադիր Է Վրաստանում քննարկել Սեւ ծովի անվտանգության վերաբերյալ, դա ՆԱՏՕ-ի եւ Վրաստանի համագործակցության խորացումն Է, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում