Saturday, 11 07 2026
13:50
ԱԱ-2026․ հետաքրքիր աշխարհագրական փաստ
Տիգրան Ավինյանը բալետի արտիստ Ռաշիդ Կարապետյանին շնորհել է «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» կոչում
13:30
Նավթի գները նվազել են – 10/07/26
Խուլիգանության դեպք՝ Երևանում․ ծեծկռտուքից հետո մի խումբ անձինք դիմել են փախուստի․ Shamshyan.com
13:10
Աբբաս Արաղչին մեկնել է Օման
Սպասվում է կարճատև անձրև
12:50
ԱԱ-2026․ հայտնի է առաջին կիսաեզրափակիչ զույգը
Starlink-ը Հայաստանին նվիրաբերել է ևս 56 սարքավորում՝ արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունությունն ամրապնդելու նպատակով
12:30
Թրամփը սպառնացել է հարվածներ հասցնել Իրանին՝ իր դեմ հնարավոր մահափորձի դեպքում
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանի մի շարք հասցեներում
12:10
Մունդիալ-2026. Իսպանիան 2010 թվականից ի վեր առաջին անգամ կիսաեզրափակիչում է
Վարչապետն այցելել է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան
11:50
Ֆրանսիայի «անապատացած» գետը․ Լուարը վերածվել է հսկայական ավազուտի
ՄԱԿ-ում ՀՀ-ն վերահաստատել է մինչև 2030 թ. ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
11:30
Պակիստանի վարչապետն ու Իրանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
«Արարատցեմենտը» աշխատում է ամբողջ հզորությամբ. Պապոյան
11:10
Իրանի ու Ինդոնեզիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ
Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի 120-րդ լիագումար նիստին
10:50
Հայաստանի հինգ ազատ ոճային ըմբիշ այսօր պայքարի մեջ կմտնի Մ20 Եվրոպայի առաջնությունում
Նախատեսվում է միավորել Վանաձորն և Փամբակը՝ ձևավորելով մեկ համայնք՝ 22 բնակավայրերի ընդգրկմամբ․ Լոռու մարզպետի աշխատակազմ
Թուրքիան դիրքավորվում է Արևմուտքի ռազմավարության ծիրում․ այդ դիրքից է հարաբերվում հարևանների հետ
Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել իմ դեմ սկսված արշավի մեջ ներգրավված բոլոր լրատվամիջոցների դեմ․ Արայիկ Հարությունյան
«Ուժեղ Հայաստանը» փողով ընտրվածի պիտակ է կրելու ճակատին
Ահազանգ է ստացվել, որ Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել․ ՆԳՆ
Պատերազմ առայժմ չի սպասվում. Թրամփի հայտարարությունները Թեհրանից զիջումներ կորզելու նպատակով էին
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
Մինչև նոր ԱԺ-ի ձևավորումը Ալեն Սիմոնյանը արձակուրդում կգտնվի
Աշխեն Հայրապետյանն ազատվել է ԱԺ նախագահի խորհրդականի պաշտոնից
Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ Նիկոլ Փաշինյան
09:10
Չինաստանն արգելել է հելիումի արտահանումը

Վենդետա Կոտայքի մարզում. Արամուս գյուղից ծայրահեղ ծանր ախտորոշմամբ հիվանդանոց են տեղափոխվել 2 քաղաքացի

Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում հունիսի 25-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուք–դանակահարության փաստով: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Այդ օրը՝ ժամը 22:30-ի սահմաններում «Աբովյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահագանգ է ստացվել, որ «գագաթային շրջանի սալջարդ վերք, աջ հոնքի սալջարդ վերք, աջ ականջախեցու սալջարդ վերք, վերին վերջույթների բազմաթիվ սալջարդեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Արամուս գյուղի բնակիչ, 27-ամյա Արշակ Մակարյանն է, ով բժիշկներին հայտնել է որ ավտոտնակում աշխատանքներ կատարելիս վայր է ընկել: Մինչ ոստիկանները տաք հետքերով պարզել են դեպքի հանգամանքները, որ նրա ասածը իրականությունից հեռու է, կարճ ժամանակ անց «Աբովյան» բժշկական կենտրոնից հերթական ահազանգն է ստացվել ոստիկանության Կոտայքի բաժին, որ «կրծքավանդակի ձախ կեսի, որովայնի աջ թուլակողի, ձախ ուսի շրջանի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Կոտայքի բաժնի ոստիկանները տաք հետքերով պարզել են, որ տեղափոխվածը Արամուս գյուղի բնակիչ, 23-ամյա Արմեն Հունանյանն է: Բժիշկները ոստիկաններին, այնուհետև հիվանդանոց ժամանած Աբովյանի քննչական բաժնի քննիչներին ՝ բաժնի պետ Գառնիկ Մաթևոյանի գլխավորությամբ, հայտնել են, որ վերջիններս ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություններ տալու, քանի որ գտնվում են վերակենդանացման բաժանմունքում:

Մինչ բժիշիկները պայքարում էին նրանց կյանքի համար, Կոտայքի բաժնի ոստիկաններն ու Աբովյանի քննչական բաժնի քննիչները տաք հետքերով պարզել են, որ նույն օրը՝ ժամը 22:00-ի սահմաններում Արամուս գյուղի կենտրոնական փողոցում գտնվող մշակույթի տան մոտ անձանական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Ա. Հունանյանը մահակով ծեծի է ենթարկել Ա. Մակարյանին, հարվածելով նրա մարմնի տարբեր մասերին, իսկ վերջինս էլ դանակով հարվածներ է հասցրել Ա. Հունանյանին: Փաստի առթվ Աբովյանի քննչական բաժնում քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սա վենդետա է, քանի որ տարիներ առաջ նրանց ընտանիքների միջև հերթական լուրջ միջադեպն է տեղի ունեցել, որի պատճառով կա հարուցված քրեական գործ և մեկ հոգի կալանավորված անձ կա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում