Saturday, 11 07 2026
Տիգրան Ավինյանը բալետի արտիստ Ռաշիդ Կարապետյանին շնորհել է «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» կոչում
13:30
Նավթի գները նվազել են – 10/07/26
Խուլիգանության դեպք՝ Երևանում․ ծեծկռտուքից հետո մի խումբ անձինք դիմել են փախուստի․ Shamshyan.com
13:10
Աբբաս Արաղչին մեկնել է Օման
Սպասվում է կարճատև անձրև
12:50
ԱԱ-2026․ հայտնի է առաջին կիսաեզրափակիչ զույգը
Starlink-ը Հայաստանին նվիրաբերել է ևս 56 սարքավորում՝ արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունությունն ամրապնդելու նպատակով
12:30
Թրամփը սպառնացել է հարվածներ հասցնել Իրանին՝ իր դեմ հնարավոր մահափորձի դեպքում
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանի մի շարք հասցեներում
12:10
Մունդիալ-2026. Իսպանիան 2010 թվականից ի վեր առաջին անգամ կիսաեզրափակիչում է
Վարչապետն այցելել է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան
11:50
Ֆրանսիայի «անապատացած» գետը․ Լուարը վերածվել է հսկայական ավազուտի
ՄԱԿ-ում ՀՀ-ն վերահաստատել է մինչև 2030 թ. ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
11:30
Պակիստանի վարչապետն ու Իրանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
«Արարատցեմենտը» աշխատում է ամբողջ հզորությամբ. Պապոյան
11:10
Իրանի ու Ինդոնեզիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ
Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի 120-րդ լիագումար նիստին
10:50
Հայաստանի հինգ ազատ ոճային ըմբիշ այսօր պայքարի մեջ կմտնի Մ20 Եվրոպայի առաջնությունում
Նախատեսվում է միավորել Վանաձորն և Փամբակը՝ ձևավորելով մեկ համայնք՝ 22 բնակավայրերի ընդգրկմամբ․ Լոռու մարզպետի աշխատակազմ
Թուրքիան դիրքավորվում է Արևմուտքի ռազմավարության ծիրում․ այդ դիրքից է հարաբերվում հարևանների հետ
Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել իմ դեմ սկսված արշավի մեջ ներգրավված բոլոր լրատվամիջոցների դեմ․ Արայիկ Հարությունյան
«Ուժեղ Հայաստանը» փողով ընտրվածի պիտակ է կրելու ճակատին
Ահազանգ է ստացվել, որ Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել․ ՆԳՆ
Պատերազմ առայժմ չի սպասվում. Թրամփի հայտարարությունները Թեհրանից զիջումներ կորզելու նպատակով էին
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
Մինչև նոր ԱԺ-ի ձևավորումը Ալեն Սիմոնյանը արձակուրդում կգտնվի
Աշխեն Հայրապետյանն ազատվել է ԱԺ նախագահի խորհրդականի պաշտոնից
Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ Նիկոլ Փաշինյան
09:10
Չինաստանն արգելել է հելիումի արտահանումը
Դամասկոսում Մակրոնի այցի օրը ահաբեկչության կազմակերպիչները «գտնվում են Ռուսաստանում», Մոսկվան նրանց կարտահանձնի՞

Ընտրություններն անցան առանց կեղծիքների. Նիկոլ Փաշինյան

Տեղական և միջազգային դիտորդների գնահատականը միանշանակ է, որ ընտրություններն անցել են միջազգային չափանիշներին համապատասխան: Այդ մասին կառավարության նիստի սկզբում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Մենք, ըստ էության, նոր ստանդարտ ենք սահմանել: 2018-ին, երբ տեղի ունեցան արտահերթ ԱԺ ընտրություններ և միջազգային հանրությունն աննախադեպ բարձր գնահատականի արժանացրեց դրանք, այդ ժամանակ կար մի այսպիսի կոնտեքստ, որ ասում էին՝ ընտրությունների արդյունքները նախապես բոլորի համար ակնհայտ էին, և գործող կառավարությունը կեղծելու անհրաժեշտություն չուներ:

2021-ի ընտրությունների հնարավոր արդյունքները կանխատեսելի չէին, բոլորը գիտեին, որ երրորդ հանրապետության պատմության թերևս ամենաանկանխատեսելի ընտրություններն էին անցկացվում: Եվ շատ կարևոր է, որ մենք արձանագրեցինք մեր քաղաքական կամքն ու արժեհամակարգը, որ ընտրողների ազատ կամքի արտահայտումը մեզ համար անկյունաքարային արժեք է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարը, անդրադառնալով ընտրակաշառքի դեպքերով  հարուցված քրեական գործերին, նշեց. «Իհարկե, հարուցված են քրգործեր ընտրակաշառքների, ընտրողների կամքի վրա ապօրինի ազդեցություն գործելու այլ դրսևորումների վերաբերյալ: Համոզված եմ, որ դրանք պատշաճ ու համապատասխան ընթացք կստանան, բայց ուզում եմ հավատալ, որ ՀՀ-ում ընտրությունների արդյունքների կեղծման էջն անշրջելիորեն փակված է: Ամենակարևոր արձագանքն այն է, որ ՀՀ քաղաքացու համար այլևս անառարկելի փաստ է, որ ինքը որոշիչ գործոն է ՀՀ-ում, ինքն է որոշում իշխանության ճակատագիրը երկրում»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում