Saturday, 18 07 2026
Լիբանանի առաջնորդը կհանդիպի Թրամփի հետ՝ քննարկելու իսրայելական զորքերի դուրսբերման հարցը երկրի հարավից
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 75-ամյա Վալյա Հովագիմյանի դին
16:10
Իրանը հայտարարել է, որ Հորդանանի ավիաբազայում խոցել է երկու ամերիկյան կործանիչ
Ակտիվացրեք Stop կոճակը, մի դարձեք զեղծարարության զոհ. ՆԳՆ
Թուրքիան մտադիր է «որոշակի ձևով» լուծել С-400 համակարգերի խնդիրը և վերադառնալ F-35 կործանիչների ծրագրին
Բուհերի ընդունելության արդյունքները կհրապարակվեն հուլիսի 18-ին
15:30
Ավելի քան 100 ավիրված տուն և հարյուրավոր տարհանվածներ․ խոշոր հրդեհ Նորվեգիայում
Ամփոփվել է ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու բռնության ենթարկված անձանց պաշտպանության թեմայով աշխատաժողովը․ ՄԻՊ
15:10
Բահրեյնի ՀՕՊ-ը ոչնչացրել է Իրանից արձակված օդային թիրախներ
Իրանա-ադրբեջանական «եղբայրությունը» կրկին փորձության փուլ է մտնում
«SpaceX»-ի բաժնետոմսերը կորցնում են արժեքը
Ավտովթար` ոստիկանության ակադեմիայի մոտ. կան տուժածներ
14:30
«Amazon»-ը արբանյակային ինտերնետ է բերում Հարավային Աֆրիկա
Արարատի համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Տիեզերքում առաջին անգամ փորձարկվել է դյուրակիր ռենտգեն սարք
Մեքենան «Չայնիի» ոլորաններում բախվել է քարերին և հայտնվել ձորում. կա զոհ
13:50
Հարավային Կորեան դիտարկում է մինչև 14 տարեկան երեխաների կողմից սոցցանցերի օգտագործումն արգելելու հնարավորությունը
13:40
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ռուսաստանը «Սոյուզ ՄՍ-29»-ով նոր անձնակազմ է ուղարկել Միջազգային տիեզերակայան
Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը
13:10
Չինաստանը ծով է դուրս բերել աշխարհի ամենահզոր հողմային տուրբինը
Տավուշում ամփոփվել են Ոստիկանության և Փրկարար ծառայության 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքները
Բացահայտվել են «SpaceX»-ի «Super Heavy» հրթիռակրի կործանման պատճառները
Մորո Ձորո վանքում. վարչապետ
12:30
Գերմանիայում հունիսի վերջին շաբաթը դարձել է ամենամահաբերը
Օդում փոշու բարձր պարունակություն է գրանցվել Վանաձորում և Գյումրիում
12:10
BMW-ն ԱՄՆ-ում հետ է կանչում շուրջ 30 հազար մեքենա
Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցով
11:50
«Apple»-ը հայց է ներկայացրել «OpenAI»-ի դեմ
Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ

Եվրաատլանտյան դիսկուրսի ծայրահեղ մարտահրավերը

Խորհրդարանի արտահերթ ընտրությունն ի ցույց դրեց այն, որ Հայաստանի ներքաղաքական դաշտում կա լրջագույն ճգնաժամ եվրաատլանտյան քաղաքական ուղղության հարցում: Ճգնաժամ այն պարագայում, երբ թվում է, որ դեռեւս 2012-13 թվականից Հայաստանի դեմ ուժգնացած եվրասիա-թյուրքական միջավայրի գրոհն եւ դրա ցավագին ու ողբերգական գագաթննակետ դարձած Արցախի դեմ 44-օրյա պատերազմը բացել էին Հայաստանի հանրության աչքերը:

Իհարկե, ինչ որ իմաստով նաեւ այդ հանգամանքն է արտահայտվել Նիկոլ Փաշինյանի գլխավորած ուժին տված ձայներում, հատկապես հաշվի առնելով, որ նրա գլխավոր մրցակիցները ներկայանում էին ըստ էության նույնիսկ Ռուսաստանի անունից, բացահայտորեն, առանաց ավելորդ սեթեւեթանքի: Բայց, ընդհանուր առմամբ ակնառու է, որ եվրաատլանտյան ուղղությունը, որ կարեւորագույն է ոչ թե ռուսականի փոխարինման, այլ կենսական բալանսավորման համար, ճգնաժամում է: Այստեղ առանցքային պատճառները ունեն խորը ուսումնասիրման կարիք, բայց առաջին եզրահանգումները թերեւս հնարավոր է անել արդեն այսօր: Առավել եւս, որ դրանց վերաբերյալ դիտարկումներ արել եմ նաեւ նախկինում:

Բանն այն է, որ ծայրահեղ ռուսահպատակության մոտեցումներին զուգահեռ, Հայաստանում եվրաատլանտյան ուղղությունը կամ բովանդակությունը եւս ենթարկվել է ծայրահեղ մոտեցումների ու գնահատականների, իսկ դրա հետեւանքով իռացիոնալության ամբողջական լույսի տակ է հայտնվել ուղղությունն ինքնին, անկախ այն հանգամանքից, որ այդ տիօրույթում դիրքավորված եւ հայկական քաղաքականության բալանսավորման կարեւոր հարցեր շոշափող ուժերի մի մասը զերծ է մնացել ծայրահեղացումներից: Միեւնույն է, դաշտում բավականին շոշափելի ծավալի այդ իրողությունները կարողացել են իռացիոնալացնել եվրաատլանտյան «դիսկուրսը», այդպիսով հարվածելով դրան ամբողջ արեալով: Ահա այդ իմաստով, տվյալ տիրույթում գործող հավասարակշռված ուժերի համար առանցքային խնդիր է «դիսկուրսը» ապածայրահեղացնելը: Այստեղ իհարկե նրանց խնդիրը բարդ է երկուստեք, քանի որ ոչ միայն պետք է հավասարակշռել ռուսական պրոպագանդայի գրոհները, այլ նաեւ ծայրահեղ եվրաատլանտյան պրոպագանդայի ապակառուցողական եւ իռացիոնալ ազդեցությունը, ինչը հաճախ սննուցվում է նաեւ ռուսական պրոպագանդայի միեւնույն աղբյուրներից, պարզապես հակառակ կողմից: Այս մարտահրավերների լուծումը պահանջում է բավականին մշակված եւ հետեւողական աշխատանք, ինչը հույժ կարեւոր է Հայաստանի դիմադրունակության ու ճկունության համար, այդ թվում ոչ միայն եվրաատլանտյան «դիսկուրսի» ծավալման, այլ նաեւ հայ-ռուսական հարաբերության արդյունավետության բարձրացման նկատառումով:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում