Saturday, 04 05 2024
Ռուսաստանը ժամանակավոր սահմանափակել է շաքարավազի արտահանումը. այն չի տարածվի ԵԱՏՄ երկրների վրա
13:45
Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները
13:30
Ալժիրը ՄԱԿ ԱԽ նիստ է հրավիրել Գազայում զանգվածային հուղարկավորությունների պատճառով
13:15
Kartes Analytica-ին շնորհվել է Տիեզերական գործունեության լիցենզիա
Բաքվում ԱՄՆ դեսպանը կայցելի՞ Շուշի
12:45
Բրազիլիայում ուժեղ ջրհեղեղի հետևանքով զոհվել է 39 մարդ. կան տասնյակ անհետ կորածներ
Մեկնարկել են Eurowings ավիաընկերության Բեռլին-Երևան-Բեռլին երթուղով չվերթերը
Վոլոդինը վիրավորական արտահայտություններ է արել Բայդենի և Զելենսկիի հասցեին
Գյումրիում այրվել է տուն. հայտնաբերվել են 5 և 3 տարեկան երեխաների դիեր
11:45
Նավթի գները նվազել են. 03-05-24
Հայ պատգամավորները Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասի և տարածաշրջանային հակամարտությունների հարցերով գրասենյակի տնօրենին
Խիստ դատապարտելի է աուտիզմ ունեցող մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի պատրաստումն ու տարածումը. ՀՀ ՄԻՊ
Աշտարակում տներից մեկի բակում քաղաքացին ընկել է մոտ 3 մետր փոսի մեջ և մահացել
Գետի ջրի մակարդակի բարձրացման հետևանքով հենապատը փլուզվել է
Ադրբեջանին իր գծած սահմանից դժվար կլինի հետ կանգնել․ Արևմուտքի ձեռքը զարկերակի վրա է
Սպասվում է անձրև և ամպրոպ
Մեր շահերից է բխում Հնդկաստան-Իրան մերձեցումը. լոգիստիկ «խցանումներ» չեն առաջանա
Ադրբեջանը Հայաստանի ԶՈւ դիրքերի ուղղությամբ կրակ չի բացել․ ՊՆ
Կապիտալի արտահոսքը աճել է 55 տոկոսով, արտահանումը դեպի ԵԱՏՄ՝ 10 անգամ
Ոստիկանը պետք է լավ վարձատրվի եւ լավ հագնվի. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ. «Հրապարակ»
Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից. «Հրապարակ»
Եվրահանձնակատար Բորելի հայտարարությունը: Հայաստանն էլ մտածելու բան ունի
Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը. «Ժողովուրդ»
Համայնքային ոստիկանություն կստեղծեն. «Հրապարակ»
Գեղարքունիքի մարզպետ, թե՞ Մոսկվայի ուսանող. «Ժողովուրդ»
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել. «Ժողովուրդ»
01:00
ԱՄՆ Պետդեպի զեկույցում անդրադարձ է կատարվել ՄԻՊ գործունեությանը
Իսակովի պողոտայում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և զոհ
Մարտի 1-ի գործը վերադառնում է. նոր ապացույցներ են ի հայտ եկել

Դատախազությունը ժամը 13։00-ի դրությամբ իրավախախտումների վերաբերյալ ստացել է 64 հաղորդում և ահազանգ

Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քվեարկության օրը՝ ժամը 8։00-13։00-ն, ընտրությունների գործընթացին առնչվող առերևույթ հանցավոր դրսևորումների վերաբերյալ Դատախազությունը ստացել է 64 հաղորդում և ահազանգ։ Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ, արդարադատության երրորդ դասի խորհրդական Էդգար Արսենյանը։

«64 ահազանգերից 11-ը ստացվել է լրատվամիջոցների կողմից, 28-ը ֆիզիկական անձանց կողմից տրված հաղորդումներ են, այդ թվում նաև ստացված Դատախազության «թեժ գծից», 2-ը՝ սոցիալական ցանցերում օգտատերերի կողմից կատարված գրառումից, 23-ը՝ ոստիկանության աշխատակիցների կողմից ստացված օպերատիվ տվյալներ»,- ասաց Արսենյանը։

ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալը նշեց, որ ստացված հաղորդումներից 16-ը վերաբերում են քվեարկության գաղտնիությունը խախտելու դեպքերին, մեկը ընտրողների ցուցակը կազմելու, դրանք քաղաքացիներին և կուսակցություններին տրամադրելու կամ հրապարակելու կարգը խախտելու դեպքի առթիվ, 6-ը՝ ընտրողներին կաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ, 16-ը՝ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելուն և 2-ը քարոզչությանը մասնակցելուն հարկադրելուն, 4 տեղամասային կենտրոնում կամ դրա մուտքի հարող տարածքում բռնություն գործադրելը կամ բռնությունը գործադրելու սպառնալիքի դեպքի առթիվ։ «Ի դեպ, նշված հոդվածով հարուցվել է մեկ քրեական գործ և կատարվում է նախաքննություն»,- հավելեց Արսենյանը։

Նրա խոսքով՝ 64 հաղորդումներից 15-ը վերաբերել են մեկից ավելի անգամ քվեարկելու կամ այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքերին, մեկ հաղորդում վերաբերել է կեղծ ընտրական քվեաթերթիկներ կամ քվեարկության ծրարներ պատրաստելու, հանձնելու կամ իրացնելու դեպքերին, մեկը՝ ընտրություններին կամ քվեարկության արդյունքները կեղծելուն և 2-ը՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահմանը։

«Ենթադրյալ ընտրական իրավախախտումների վերաբերյալ 38 հաղորդումները բնույթով եղել են վերացական և ընդհանրական և ուղարկվել են Հայաստանի Հանրապետության ոստիկանություն, դրանց ուղղությամբ ստուգողական գործողություններ իրականացնելու նպատակով, իսկ 26-ը ուղարկվել են հետաքննության և նախաքննության ՀՀ օրենսգրքի 180-181 նախատեսված կարգով նյութեր նախապատրաստելու նպատակով»,- եզրափակեց Արսենյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում