Delta ավիաընկերության ինքնաթիռում, որն ուղևորվում էր ամերիկյան Ջորջիա նահանգ, թռիչքի ժամանակ հայտնվել է չղջիկ` իսկական իրարանցում առաջ բերելով ուղևորների մեջ: Թռիչքի ժամանակ չղջիկը սկսել է թռչել ուղևորների գլխավերևում: Ուղևորներից մեկին հաջողվել է մեկուսացնել չղջիկին։ Վայրէջքից հետո նրան բաց են թողել: Այժմ պարզվում են ինքնաթիռում չղջիկի հայտնվելու հանգամանքները:








































