Saturday, 08 06 2024
15:45
Թուրքիան չի վերականգնի առևտուրն Իսրայելի հետ մինչ Գազայի զինադադարը
15:30
Սլովակիայում մեկնարկել է Եվրախորհրդարանի ընտրությունների քվեարկությունը
Ալավերդու որոշ խանութներ և սպասարկման օբյեկտներ վերսկսել են գործունեությունը․ վարչապետ
Արարատի մարզում բախվել են «BMW X6»-ն ու «ՎԱԶ 2106»-ը․ կա 2 զոհ, 2 վիրավոր
Ինտենսիվ տեղատարափ Սևանավանքում
Վարչապետն այցելել է Ալավերդու Սանահին կայարան թաղամաս, զրուցել բնակիչների հետ
Վեհափառ Հայրապետը կանադահայերին հորդորել է բարձրաձայնել Ադրբեջանի վայրագությունների մասին
Ստեփանակերտի հրատապ անելիքը
21-ամյա տղամարդը «կրծքավանդակի կտրած վերք» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց
Ռուսաստանը զբաղված է ճեղքեր խորացնելով. բևեռացմամբ ուզում է խոցելի դարձնել Հայաստանը
Հանրապետության գետերում սպասվում է ջրի ելքերի մեծացում
Պատվերը վերցրել են, չեն կարողանում կատարել. վերջին հանգրվանը հեղաշրջման փորձն է լինելու
Աշխատանքներն աղետի գոտում շարունակվում են
Բաքվի պատասխանը Երեւանի. շարունակվող շանտաժ
Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով կան տուժածներ
Մարց գյուղի հատվածում հեղեղումների հետեւանքով ճանապարհը փլուզվել է․ Փաշինյան
Հայկական երաժշտությունն ինձ համար օդի և ջրի պես կարևոր է. կանադաբնակ դաշնակահար և կոմպոզիտոր Սերուժ Կրաջյանը Երևանում է
12:00
Նավթի գները նվազել են- 07-06-24
Վարչապետն այցելել է աղետի գոտի՝ Լոռու մարզ
11:30
Կոպենհագենում հարձակվել են Դանիայի վարչապետի վրա
Մարզաառողջարարական կենտրոնի լողավազանը վնասվել է՝ ջուրը լցվել է նկուղ
Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը
Այրվել է վագոն-տնակ
Քոչարյանի տարիները սարսափ ֆիլմ էին. շարժմանը չեն միանում, քանի որ օբյեկտիվ գնահատական չի տրվում
ՃՏՊ Ստեփանավան քաղաքում․ կան տուժածներ
Դելիմիտացիան եղել է մասնակի, բայց շատ կարևոր է՝ ֆիքսվել է սկզբունք ամբողջ սահմանի համար
10:09
Հայաստան կժամանի ԱՄՆ Պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’ Բրայենը
200 բնակարան, 4 կինոթատրոն, գյուղապետարանի շենք, լողավազան և այլն․ եկեղեցին խոշոր սեփականատեր է
Մշակման փուլում է բաց կառավարման գործողությունների նոր՝ քառամյա ծրագիրը
Երևան-Սևան ավտոճանապարհի 16-18 կմ-երի հատվածը բաց է

ԿԸՀ֊ն Ռուբեն Խլղաթյանին կալանավորելու թույլտվություն է տվել

ՀՀ ԿԸՀ-ն բավարարել է Արմավիրի մարզում հայտնաբերված ընտրակաշառքի միջնորդության գործով պատգամավորության թեկնածուի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու դատախազության միջնոդրությունները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի՝ ԶԼՄ֊ների հետ կապերի գծով խորհրդական Գոռ Աբրահամյանը։

«Տեղեկացրել էինք, որ դաշինքի օգտին քվեարկելու նպատակով ընտողներին առերևույթ ընտրակաշառք բաժանելու համար 9մլն դրամ գումարի փոխանցման պահին բռնվել էին Արմավիր քաղաքի նախկին քաղաքապետը և Ջանֆիդա գյուղի մի բնակիչ, որոնք բերման էին ենթարկվել Ոստիկանության բաժին և ձերբակալվել։

Նախապատրաստված նյութերով դեպքի առթիվ Արմավիրի մարզի դատախազությունում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանշներով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՀՔԾ-ում:

Հաշվի առնելով, որ Արմավիրի նախկին քաղաքապետը նաև ընդգրկված էր ընտրություններին մասնակցող դաշինքի պատգամավորության թեկնածուների ցուցակում՝ քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազն օրենքով սահմանված կարգով դիմել էր ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդեւթյուններով:

Այսօր կայացած նիստի արդյունքում ՀՀ ԿԸՀ-ն տվել է համաձայնությունը:

ԿԸՀ որոշումներն ուղարկվել են վարույթն իրականացնող մարմնին և հանձնարարվել է անձին առաջադրել մեղադրանք և կատարել մյուս անհրաժեշտ դատավարական գործողությունները։

Քրեական գործով մյուս ձերբակալված անձին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հանցագործություն կատարելու համար։ Վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջինիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու համար։

Ավելորդ չեմ համարում կրկնել դատախազության կոչն առ այն, որ ամեն ինչ արվելու է նմանատիպ հանցավոր ցանկացած արարքի կանխարգելման, իսկ կատարվելու դեպքում՝ բացահայտման ուղղությամբ: Հետևաբար անհրաժեշտ է զերծ մնալ ապօրինի գործողություններ կատարելուց, քաղաքացիների ազատ կամարտահայտման վրա ապօրինի ճնշում գործադրելու որևէ փորձից»,֊նշել է Աբրահամյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում