Friday, 07 06 2024
12:45
ՌԴ-ում հայտնել են ուկրաինական 28 ԱԹՍ, իսկ Ուկրաինայում` ռուսական 48 ԱԹՍ խոցելու մասին
Ներհայաստանյան քննարկումներին միջամտելու Բաքվի փորձերը կոպիտ միջամտություն են մեր ներքին գործերին․ ՀՀ ԱԳՆ
Ասենք` մինչև 18 տարեկան չենք թույլատրում, բայց փաստացի կան ու լինեու են ամուսնություններ մինչ այդ
18 տարին չլրացածներին ՀՀ-ում ալլևս չի թույլատրվի ամուսնանալ. նախագիծ
12:15
Ֆրանսիան Կիևին կտրամադրի «Mirage 2000-5» կործանիչներ և կվերապատրաստի 4500 ուկրաինացի զինվորի
Ուղիղ․ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը
«Տեղի է ունեցել 3 հեղուկ գազի, դիզելի և բենզինի 1-ական ցիստեռներից արտահոսք». նոր մանրամասներ պայթյունից
Հաջորդ «կայարանը» Բե՞ռն
11:50
Ներկայացուցիչների պալատի խոսնակը հայտնել է Կոնգրեսում Նեթանյահուի ելույթի օրը
Օրենքում կիբերհանցագործությունների ցանկ կսահմանվի․ ՆԳՆ փոխնախարար
Եթե ունեք կրիպտոակտիվ, պետք է հայտարարագրել. ՆԳՆ փոխնախարարը ներկայացրեց օրենքի նախագիծը
Իսրայելը ռմբակոծել է Հզբոլլահի օբյեկտները
11:15
Նավթի գներն աճել են․ 06-06-24
ՀԱՄԱՍ-ը առաջիկա օրերին կպատասխանի Գազայում հրադադարի առաջարկին
Գազալցակայանի պայթյունի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ դադարեցվել է Աբովյանի գազամատակարարումը
Երևան-Սևան ավտոճանապարհի երթևեկությունը վերականգնված է
ԵՄ-ն կաջակցի Հայաստանում կրթահամալիրների կառուցման և լաբորատորիաների ստեղծման համար
Պայթյուն Երևան-Սևան ճանապարհին
Շիրակ–Ջաջուռ ճանապարհին մեքենան բռնկվել է․ կա զոհ
Ուղիղ․ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը
Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածների մեջ կա անչափահաս
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Գազալցակայանի ռեզերվուարներից արտահոսքը դադարեցվել է
Ալիևը և Պուտինը գաղափարական եղբայրներ են. մտերմացել են վերջին տարիներին
Լցակայանն օրինականության հետ խնդիրներ է ունեցել, ընթացել է դատական պրոցես
Պապիկյանը «ՀԵՄՈՒՍ» ցուցահանդեսում հավանաբար անմիջապես շփվել է զենք արտադրողների հետ
Սպասվում է անձրև և ամպրոպ
Խնդիրները գրեթե լուծված են. լիահույս եմ, որ խաղաղության պայմանագիր կկնքվի
Գազալցակայանի պայթյունից տուժածներից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է

Ի՞նչ օրակարգով է գալիս Ֆիլիպ Ռիքերը

Հունիսի 7-12-ը  տարածաշրջանային այցով ժամանում է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերը։ հունիսի 9-10-ը կլինի Երևանում։

Ամերիկագետ Սուրեն Սարգսյանի  խոսքերով՝ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյայի այց տարածաշրջան վաղուց տեղի չէր ունեցել․ «Մանավանդ նոր վարչակազմի ընտրվելուց հետո նման այց չէր եղել։ Հատկանշական է, որ մեր տարածաշրջանով զբաղվող ամենաբարձրաստիճան պաշտոնյան է այցելում։ Բնական է, որ ուշադրության կենտրոնում են լինելու թե՛ հայ-թուրքական հարաբերությունները, թե՛ հայ-ադրբեջանական հարաբերությունները, Լեռնային Ղարաբաղի խնդիրը։ Այնպես որ կարծում եմ, որ այցի արդյունքները հնարավորություն կունենանք ամփոփելու շատ շուտով»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Միևնույն ժամանակ մեր զրուցակիցը չի կարծում, որ Երևանի ու Վաշինգտոնի միջև կարող է սահմանվել համագործակցության նոր օրակարգ․ «Այցն առավելապես տարածաշրջանային բնույթ է կրում՝ հասկանալու համար, թե ինչ իրողություններ են այստեղ տեղի ունենում։ Մանավանդ հաշվի առնենք, որ Իրանում ևս առաջիկայում սպասվում են ընտրություններ, որն ինչ-որ առումով կարող է ազդել Իրանի արտաքին քաղաքական կուրսի վրա։ Կարծում եմ՝  ճանաչողական այց է և փորձում են հասկանալ, թե ինչ է տեղի ունենալու մեր տարածաշրջանում առաջիկա օրերին»։

Մեր այն դիտարկմանը, թե այցը համընկնում է Հայաստանում նախընտրական շրջանի հետ, Սուրեն Սարգսյանն արձագանքեց․«Չեմ կարծում, թե համընկնում է ընտրությունների հետ։ Վստահ եմ՝ շատ վաղուց պլանավորված այց է։ Նման այցերը՝ մանավանդ  տարածաշրջանային բնույթի, եթե  հատուկ անհրաժեշտություն չի լինում, ապա դրանք կազմակերպվում են  ամիսներ առաջ։ Իսկ ամիսներ առաջ մենք ինքներս  չգիտեինք՝ ընտրություններ լինելո՞ւ են, թե՞ ոչ։ Այնպես որ այստեղ նախընտրական նրբերանգ չկա»։

Սարգսյանի դիտարկմամբ՝ Բայդենի վարչակազմի հաստատումից հետո հայ-ամերիկյան հարաբերությունների բնույթը չի փոխվել․ «Այս ուղղությամբ հայկական կողմն ակտիվ աշխատանք չի տանում։ Բնականաբար օրակարգի ձևավորման հարցում մենք շատ լուրջ աշխատանք պետք է իրականացնենք, բայց  նման բան դեռևս տեղի չի ունեցել, ուստի որևէ փոփոխություն հիմա սպասել  պետք չէ»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում