Friday, 07 06 2024
«Ապօրինի կառուցված գազաբենզալցակայան Երևանում չպետք է լինի». քաղաքապետ
Վարչապետն ընդունել է Շանհայի համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարին
Եզդիների մոտ վաղ ամուսնությունը ավանդույթ չէ, այլ արատավոր սովորույթ, որը արմատացել է. Բաքոյան
Հրդեհ Լեռնանիստ գյուղում
12:45
ՌԴ-ում հայտնել են ուկրաինական 28 ԱԹՍ, իսկ Ուկրաինայում` ռուսական 48 ԱԹՍ խոցելու մասին
Ներհայաստանյան քննարկումներին միջամտելու Բաքվի փորձերը կոպիտ միջամտություն են մեր ներքին գործերին․ ՀՀ ԱԳՆ
Ասենք` մինչև 18 տարեկան չենք թույլատրում, բայց փաստացի կան ու լինեու են ամուսնություններ մինչ այդ
18 տարին չլրացածներին ՀՀ-ում ալլևս չի թույլատրվի ամուսնանալ. նախագիծ
12:15
Ֆրանսիան Կիևին կտրամադրի «Mirage 2000-5» կործանիչներ և կվերապատրաստի 4500 ուկրաինացի զինվորի
Ուղիղ․ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը
Լուրերի օրվա թողարկում 12։00
«Տեղի է ունեցել 3 հեղուկ գազի, դիզելի և բենզինի 1-ական ցիստեռներից արտահոսք». նոր մանրամասներ պայթյունից
Հաջորդ «կայարանը» Բե՞ռն
11:50
Ներկայացուցիչների պալատի խոսնակը հայտնել է Կոնգրեսում Նեթանյահուի ելույթի օրը
Օրենքում կիբերհանցագործությունների ցանկ կսահմանվի․ ՆԳՆ փոխնախարար
Եթե ունեք կրիպտոակտիվ, պետք է հայտարարագրել. ՆԳՆ փոխնախարարը ներկայացրեց օրենքի նախագիծը
Իսրայելը ռմբակոծել է Հզբոլլահի օբյեկտները
11:15
Նավթի գներն աճել են․ 06-06-24
ՀԱՄԱՍ-ը առաջիկա օրերին կպատասխանի Գազայում հրադադարի առաջարկին
Գազալցակայանի պայթյունի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ դադարեցվել է Աբովյանի գազամատակարարումը
Երևան-Սևան ավտոճանապարհի երթևեկությունը վերականգնված է
ԵՄ-ն կաջակցի Հայաստանում կրթահամալիրների կառուցման և լաբորատորիաների ստեղծման համար
Պայթյուն Երևան-Սևան ճանապարհին
Շիրակ–Ջաջուռ ճանապարհին մեքենան բռնկվել է․ կա զոհ
Ուղիղ․ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը
Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածների մեջ կա անչափահաս
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Գազալցակայանի ռեզերվուարներից արտահոսքը դադարեցվել է
Ալիևը և Պուտինը գաղափարական եղբայրներ են. մտերմացել են վերջին տարիներին

ՀԱՊԿ-ը փրկում է դեմքը, թե՞ մերժում Երևանի առաջարկը

ՀԱՊԿ խոսնակ Զայնետդինովը նախօրեին հայտարարել է Հայաստանում ՀԱՊԿ հատուկ զորավարժության անցկացման մասին՝ «Ամպրոպ 2021»: Զորավարժությունը անցնելու է հատուկ ուժերի, ավիացիայի, անօդաչուների, որոնող շների ներգրավումով: Նա հավելել է, որ հունիսի 1-3-ը Հայաստանում շտաբային բանակցություններ են անցկացվել վարժանքների նախապատրաստման համար, որոնք ենթադրում են ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի հատուկ նշանակության ուժերի ձևավորում: Հայաստանում ՀԱՊԿ զորավարժություն պետք է լիներ 2020 թվականի աշնանը, սակայն այն հետաձգվեց Արցախի դեմ թուրք-ադրբեջանական պատերազմի պատճառով, ինչը արդեն իսկ ինքնին շատ խոսուն փաստ է ՀԱՊԿ դաշնակցային կամ ավելի շուտ հակադաշնակցային նշանակության իմաստով: Այդ հանգամանքը ներկայումս պակաս էական չէ, հաշվի առնելով հայ-ադրբեջանական սահմանային վիճակն ու այդ առնչությամբ ՀԱՊԿ-ին Հայաստանի դիմումը:

Ադրբեջանական ստորաբաժանումները արդեն մի քանի շաբաթ Հայաստանի ինքնիշխան տարածքում են, այսինքն ՀԱՊԿ պատասխանատվության գոտում, Հայաստանը դիմել է կազմակերպությանը խորհրդակցություն սկսելու համար, սակայն մինչ այժմ չի եղել որևէ հստակ, առարկայական, և դաշնակցային բնույթի պատասխանատու արձագանք, ընդհանուր արարողակարգային բնույթի հայտարարություններից բացի: Այդ տեսանկյունից, արդյո՞ք Հայաստանում ՀԱՊԿ հատուկ զորավարժության մասին որոշումը կարող է դիտվել այսպես ասած խորհրդակցությունների արգասիք և արձագանք հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին, թե՞ սա ընդամենը առկա իրավիճակում ՀԱՊԿ հեղինակությունը փրկելու գործ է, այսպես ասած դեմք պահելու փորձ, մինչ կլինի իրավիճակի հանգուցալուծման այլ զարգացում: Միարժեք ասելն անշուշտ դժվար է, սակայն հատկանշական է նաև մի բան, որ հատուկ զորավարժության մասին հայտարարվում է Երևանի նոր առաջարկի ֆոնին, որով փաստորեն օրակարգ բերվեց հայ-ադրբեջանական սահմանի որոշակի հատվածում ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրների դիտորդների հատուկ մեխանիզմ սահմանելու և դրանով իրավիճակը լիցքաթափելու հարցը, երբ հայկական և ադրբեջանական կողմերը կնահանջեն հավասարաչափ, և այդ մեխանիզմի ներքո կքննարկվի դեմարկացիայի հարց: Զայնեդտինովը խոսում է ՀԱՊԿ հատուկ ստորաբաժանում ձևավորելու ուղղությամբ Հայաստանում հրամանաշտաբային քննարկումների մասին, որոնք վերաբերել են անցկացվելիք զորավարժությանը: Արդյո՞ք սա պատասխան չէ ավելի շատ ոչ թե Հայաստանի դիմումին, այլ հենց առաջարկին, որպեսզի հայ-ադրբեջանական սահմանի որոշակի հատվածներում սահմանվի ՀԱՊԿ հատուկ ստորաբաժանումների, ոչ թե ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրների դիտորդների այսպես ասած վերահսկողություն-պարեկություն:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում