Wednesday, 15 07 2026
Չենք մոռանում, չէ՞, ՀԴՄ-ի մասին․ վարչապետ
12:30
Իրանում ԱՄՆ-ը հարվածից զոհվել է 30 մարդ
Հայ գիտնականի մասնակցությամբ հետազոտությունների շրջանակում հաջողվել է բացառիկ ճշգրտությամբ չափել տարածաժամանակային քարշի երևույթը
12:10
Պարսից ծոցի երկրներից օրական արտահանվում է 15 միլիոն բարել նավթ. ԱՄՆ էներգետիկայի նախարար
Ռուս-ուկրաինական պատերազմը «թուրքական աշխարհի» հակառուսական համախմբում է խթանել
11:50
Թրամփը հայտնել է, որ ԱՄՆ-ն հասել է Իրանի դեմ գործողության հիմնական նպատակներին
ՀԷՑ-ը շուրջ 2 մլրդ դրամի վերանորոգման ծրագրերի համար կապալառուների շուկայի ուսումնասիրություն է իրականացնում
11:30
Այս պարտությունը ծանր է, բայց մեր թիմը երիտասարդ է. Մակրոն
Այսօր կկայանա աշխարհահռչակ վիրտուոզ շեփորահար Իբրահիմ Մաալուֆի բացառիկ մենահամերգը
11:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 4734-ի
«88» առևտրային օբյեկտում արձանագրվել է 33 վարչական իրավախախտում
10:50
ԱՄՆ-ն 42 անգամ խախտել է փոխըմբռնման հուշագիրը. ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ
Կենսաչափական նոր անձնագրերի լայնածավալ տպագրության մեկնարկը տրված է․ ՆԳ նախարար
10:30
Քննարկվել է Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողության նախապատրաստումը
Մեր սրճարաններում, ռեստորաններում սպասարկման մակարդակը միջին եվրոպականից տեսանելիորեն բարձր է. Փաշինյանը՝ Երևանում արձակուրդ անցկացնելու մասին
10:10
Չինաստանի տնտեսական աճը դանդաղել է
ՌԴ-ն այլևս չունի դաշնակից, ունի միայն հեգեմոն` հանձինս Չինաստանի. Հայաստանը պետք է հեռու մնա նրանից
09:50
Իրանը սպառնացել է դադարեցնել էներգակիրների արտահանումը
Աղվերանում գազանջատում է
Ծառուկյանը քաղաքական պատիժ է կրում. Ռուսաստանը «փայ» է ստացել ՀՀ իշխանության վրա ազդելու
Սպասվում է կարճատև անձրև
09:10
ԱՄՆ-ն և Իրանը չորրորդ գիշերն է՝ ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Հայաստանում «Բոինգ» կամ «Էյրբաս» ինքնաթիռ գրանցելու համար ԵԱՏՄ-ին ինչո՞ւ պետք է մաքսատուրք վճարենք
08:50
Թրամփը սպառնացել է հարվածել Իրանի էլեկտրակայաններին և կամուրջներին
ԵԹԿՊԻ-ում մեկնարկել է հայ-ֆրանսիական ստեղծագործական արվեստանոցը
08:30
Նավթի գներն աճել են – 14/07/26
Մարդու իրավունքների պաշտպանության կառուցակարգերը պետք է հավասարապես հասանելի լինեն յուրաքանչյուր անձի՝ անկախ բնակության վայրից․ ՄԻՊ
08:10
Մունդիալ-2026. Իսպանիան եզրափակիչում է
Ռուսաստանը Կիև-Բաքու համագործակցությունը հանդուրժում է, ի՞նչ «ռեսուրս ունի» Ադրբեջանը
Լարսը բաց է

«Աղետալի է մեր երկրի համար նման էկոնոմիկայի նախարարը, որը տնտեսությանը նայում է իր բիզնեսի պատուհանից»

«Շատ ցավալի է, որ իշխող կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկված անձինք, որոնք պատասխանատու են տնտեսական ոլորտի կառավարման գործում, տնտեսագիտությունից շատ հեռու են և տնտեսական «փայլուն» մտքեր են արտահայտում, տնտեսագիտության մեջ նոր եզրույթներ են առաջ բերում»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ, «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ Մովսես Արիտակեսյանը։ Տնտեսագետին զարմացրել է օրերս Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հարցազրույցում հնչեցված որոշ մտքեր, մասնավորապես, որ աճ է գրանցվել «ինչպես  ուտելիք, այնպես էլ չուտելիք ապրանքների գծով» և որ այդ «աճը կանաչ աճ է».«Ես, որպես տնտեսագետ, չգիտեմ, թե որն է չուտելիք ապրանքը, կամ դա ինչ տերմին է, ես չգիտեմ, թե որն է կանաչ աճը։ Թող մեկը տնտեսագիտական բառարանում ցույց տա, թե ինչ է նշանակում կանաչ աճ։  Կամ Քերոբյանն ասում է, թե ներդրումները հորդում են։ Բա թող ասի՝ այդ որ ոլորտներում են հորդում ներդրումները։ Եթե այդպես է, ապա իչու է մեր երկրի արտաքին պարտքը հասել վտանգավոր սահմանների՝ 73.2 տոկոսի։ Եթե ներդրումներ կան, ապա ինչու ենք մենք այդքան պարտք վերցրել։ Զարմանալի են այս տնտեսագիտական մտքերի փայլատակումը։ Նա ասում է, որ 2021 թվականի ապրիլ ամսին տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 23.2 տոկոս և այդ աճը համեմատում է 2019-ի նույն ամսվա վիճակագրության հետ։ Ցավալիորեն նախարարը չի կարողանում կարդալ նաև վիճակագրական թվերը, քանի որ պաշտոնական թվերի համեմատ այդ աճը համեմատվում է  ոչ թե 2019, այլ 2020 թվականի նույն ամսվա թվերի հետ։ Նախարարը ոչ արհեստավարժ, տգետ համեմատություն է անում։ Այո, 23.2 տոկոս աճը կարող է լինել անցած տարվա համեմատ, երբ ամբողջ ընթացքում  լոկդաունի մեջ ենք եղել։ Բայց դա ոչ մի պարագայում հնարավոր չէ համեմատել 2019 թվականի վիճակագրության հետ»,-ասաց Արիստակեսյանը։

Տնտեսագետի խոսքով այս կառավարությունը երկրի առաջ ծառացած խնդիրները լուծելու, տնտեսության տարբեր ոլորտներ զարգացնելու փոխարեն արտադրական կանեփ աճեցնելու թույլտվություններ տալով է  զբաղված, որն ըստ Արիստակեսյանի՝  տնտեսական մենաշնորհ է տրված բարձրաստիճան մի պաշտոնյայի.«Էկոնոմիկայի նախարարությունը և կառավարությունը փորձում են օրինագծեր, ծրագրեր իրականացնել իրենց շահը սպասարկելու համար և ոչ թե պետության շահը, տնտեսությունը զարգացնելու համար։ Կանեփի փոխարեն կարելի է զարգացնել լավանդայի, խորդենու արտադրությունը, որ ԽՍՀՄ-ի ժամանակ մենաշնորհ է եղել, կարելի է  զարգացնել շաքարի ճակնդեղ և այլն։ Բայց առաջնահերթությունները ճիշտ չեն ընտրվում։ Աղետալի է մեր երկրի համար նման էկոնոմիկայի նախարարը, որը տնտեսությանը նայում է իր բիզնեսի՝ menu.am-ի պատուհանից։ Իր զարգացվածության աստիճանն այդքան է։ Մի քիչ բազային տնտեսագիտական գիտելիքներ ունի, գիտի համակարգչի հետ աշխատել, բայց դա էկոնոմիկայի նախարարի համար անհրաժեշտ կրթություն չի։ Նախարարը գոնե 4 տարի պետք է տնտեսագիտության ուսմունքների պատմություն սովորի, տնտեսության մոդելներ, տնտեսագիտություն, հաշվապահություն, ֆինանսներ, վարկ, վիճակագրություն և ոչ թե միայն մաթեմատիկա։ Իսկ մեր նախարարը բոբիկ է այդ գիտելիքներից և ամեն պատեհ ու անպահետ առիթով ի ցույց է դնում իր  բոբիկությունը։Ամոթ է նման էկոնոմիկայի նախարար ունենալը։ Պետք է վերացնել այդ տգիտությունը»,-ասաց Արիստակեսյանը։

Մեր զրուցակիցը չի ակնկալում, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո գործադիրը կազմված կլինի ավելի պրոֆեսիոնալ կադրերից. «Բացարձակ ոչ մի լավատեսական կանխատեսում չունեմ՝ տեսնելով համամասնական ցուցակը։ Մեկ առ մեկ նայել եմ ցուցակը և դրանում ներգրավված են մարդիկ, ովքեր պարզապես տապալել են մեր տնտեսությունը։ Հետևաբար ոչ մի ակնկալիք չուեմ։ Ասեմ նաև, որ մյուս ուժերի մոտ էլ չեմ տեսնում պրոֆեսիոնալների՝ բացառությամբ մեկ-երկու ուժի։ Օրինակ Շիրինյան-Բաբաջանյան, ՔՈ և 1-2 այլ  ուժերի։ Մնացածը ցույց են տվել, թե ոնց են երկիրը տարել կործանման։ Նրանց չպետք է հավատալ, նրանց ցուցակները լիքն են հանցագործներով։ Հատկապես Հայաստան դաշինքի, «Պատիվ ունեմ» դաշինքի, Ուրիխանյանի կուսակցությունը և մնացածը։ Ակնհայտ հանցագործները նորից վերադառնում են և դրանից պետք է զգուշանալ։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում