Պակիստանի արևելյան Փենջաբ նահանգում փոթորկին ու տեղատարափ անձրևներին զոհ է գնացել 10 մարդ, ևս 3-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը։
Նշվում է, որ 8 մարդ, այդ թվում 4 երեխա և 3 կին, մահացել են Օկարա քաղաքում, երբ ամպրոպի ժամանակ տան տանիքը փլվել է։ 3 մարդ վնասվածքներ է ստացել։
Այլ բնակավայրում մեկ մարդ մահացել է պատի փլուզման, ևս մեկը՝ կայծակի հարվածի հետևանքով։
https://twitter.com/MalikShazain786/status/1399330221141135362?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1399330221141135362%7Ctwgr%5E%7Ctwcon%5Es1_&ref_url=https%3A%2F%2Fwww.shantnews.am%2Fnews%2Fview%2F922972.html









































