Sunday, 05 05 2024
00:00
ԱՄՆ կոնգրեսականին և նրա կնոջը մեղադրանք է առաջադրվել 600 000 դոլար կաշառք ստանալու մեջ
23:45
Բրազիլիայում հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղների հետևանքով զոհվել է 56 մարդ, ավելի քան 70-ը անհետ կորած են
Փրկարարները արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Զելենսկիի և Պորոշենկոյի նկատմամբ
Բայրամովը խոսել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման մասին
Ազատեք մեզ ձեր բզզոցից. «Անմահների գնդի» երթը հավատարմության զազրելի ծես է Կրեմլի նկատմամբ
Արարատի մարզում 2-ամյա երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Հնդկաստանի դեսպանն այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ
«Հանճար» ենք, բայց ոչ 2016-ի, ոչ 2020-ի փորձը հաշվի չառանք. ԱԺ-ի խաղը ռազմական վերլուծության տնազ էր
«Եվրատեսիլի» Իսրայելի ներկայացուցչին արգելել են դուրս գալ հյուրանոցից
Ադրբեջանը կանգնած է պատերազմի շեմին, դու ինչո՞ւ ես առաջնագիծը խաթարում
Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր
ՄԱԿ-ում ոչ մի հայ փախստական գրանցված չէ. Փաշինյանը շարունակում է Քոչարյանի սկսածը
Իշխանության քայքայման երկրորդ շրջանը
Պապոյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն
Հայաստան-ԱՄՆ խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են Սոկոլովսկու հետ
Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են ՀՀ սահմանազատման հետ կապված հարցեր
Ինչը կպահի սփյուռքը
Ավազով լցված պարկերով փակել են պատնեշի վնասված հատվածները
Գետի մեջ ավտոմեքենաներ են արգելափակվել՝ ուղևորներով
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր. Երևանի քաղաքապետարան
18:45
Գերմանիայում դարձյալ ռազմական տեղեկատվության արտահոսք է տեղի ունեցել
Վրաստանի նախագահը կառավարությանը մեղադրել Է երկրի ընթացքը փոխելու համար Սահմանադրության վրա հարձակման մեջ
Մոսկվան հետախուզում է հայտարարել Զելենսկու և Պորոշենկոյի նկատմամբ
Եկեղեցին պետք է քարոզի միասնություն, ոչ թե առաջնորդի ներքին հոշոտումը
Թուրքիայում տարեկան գնաճը հասել է 70%-ի
Ալիևը ցանկանում է առանց արևմուտքի հարաբերվել ՀՀ-ի հետ, մեր խնդիրն է պահպանել Գրանադայի օրակարգը
17:30
Իտալիայի ՊՆ ղեկավարը ոչ մի օգուտ չի տեսնում Ուկրաինա զինվորականներ ուղարկելու Մակրոնի խոսքերում
Իշխանությունից վնասակար մտքեր են հնչում. Բաքուն պատերազմ սկսելու ոչ մի լեգիտիմ իրավունք չունի

Հասարակությունը պետք է ռուսական դրոշ դնի նման բան ասողների քաղաքական գերեզմանին. Վարուժան Ավետիսյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է  Ազգային ժողովրդավարական բևեռի համակարգող, կուսացկության ցուցակի երկրորդ համարը զբաղեցնող Վարուժան Ավետիսյանը:

-Պարոն Ավետիսյան, նախընտրական պատկերն արդեն պարզ է, շատերն արդեն սկսել են իրենց հանդիպումներն ընտրողների հետ: Ինչպե՞ս եք գնահատում  իրավիճակը ընտրություններին մասնակցող ուժերի արտաքին կողմնորոշման իմաստով: Մեշ հաշվով, մասնակիցներից շատերը եղած իրադարձություններից հետո անգամ մեր համագործակցությունը Ռուսաստանի հետ էլ ավելի սերտացնելու կողմնակից են:

Հայաստանը գաղութացված է Ռուսաստանի կողմից, կիսապետություն է: Դրա համար էլ իրավիճակն այդպես է: Մենք այս ամենին վերաբերում ենք որպես ազգային-ազատագրական պայքարի մի փուլի: Ընտրությունները միջոց են, մարտավարական գործք՝ ընդհանուր նպատակին հասնելու ռազմավարության մեջ: Այնքան լրջությամբ ենք վերաբերում դրանց, որքան անհրաժեշտ է: Ինչ պատկեր կստեղծվի՝  բնավ կարևոր չէ: Ընտրությունները քաոսը խորացնելու գործ են: Մեր նկատմամբ թշնամական վերաբերմունք ունեցող Ռուսաստանը հատուկ է այդպես արել: Ընտրություն նշանակողը Նիկոլ Փաշինյանը չէ: Ըստ այդմ՝ Ռուսաստանը փորձում է վերադասավորել Հայաստանում գաղութային ադմինիստրացիայի ներքին կառուցվածը: Այնպես որ, քանի դեռ Կրեմլն է այստեղ որոշում՝ ազգային ուժերը կունենան համապատասխան դիրք: Այսինքն՝ կլինեն հալածյալի վիճակում, ասպարեզում շատ չեն երևա, զրկված կլինեն միջոցներից: իսկ շուտով, երբ  Կրեմլը կընկնի ու ազգային-ազատագրական պայքարը կպսակվի հաջողությամբ՝այդ բոլոր դավաճանները, գործակալները՝ ըստ իրենց մեղքի աստիճանի կնեթարկվեն բարոյական, քաղաքական, քրեական պատասխանատվության:

-Դուք այս օրերին քաղաքացիների հետ  շփումներ եք ունենում, հանրահավաքներ անցկացնում.. կարծո՞ւմ եք ունի մեր հասարակությունը ռուսական լծից պոկվելու ցանկություն:Հասկացե՞լ է մեր հասարակությունը Ռուսաստանի դերակատարությունը թե՛ արցախյան պատերազմում և թե՛ սահմանային վերջին իրադարձություններում:

-Այսպես ասեմ՝ հասկանում է: Գործընթացը շարունակական է: Այլընտրանքը դեռ հոգեբանորեն չի կարողանում տեսնել: Մենք ակնհայտ աշխատող այլընտրանք ենք առաջարկում:Իրականում  միակ այլընտրանքը ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի մեկնած ձեռքը սեղմելն է ու նրանց հետ  դաշինք կնքելը, նրանց աջակցությամբ ու օգնությամբ ռուս-թուրքական մահացու լծից դուրս գալը: Բայց կա նաև իներցիան, տասնյակ տարիների քարոզն ու մոլորվածությունը:Դա հաղթահարելու համար ժամանակ է պետք: Իսկ ժամանակն աշխատում է  հօգուտ Հայաստանի ու հայոց պետականության օգտին, եթե մեր քաղաքացիների գոնե մի փոքր մասը սուբյեկտություն դրսևորի ու հավաքվի հրապարակներում, ասի, որ ընդունում է  ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի աջակցությունը: Չկա պետություն, կառավարություն, այն պետք է նոր ստեղծվի իրենց աջակցությամբ: Մեր դաշնակից արևմուտքը ստիպված այժմ անուղղակի ձևով է մեզ փորձում օգնել ու թույլ չտալ, որ Հայաստանն ընդհանրապես ոչնչանա, ցեղասպանությունը կրկնվի: Այսինքն՝ այն, ինչ խոստացավ ԱՄՆ նախագահը:

-Մի քանի տարի է՝ Հայաստանում սև ու սպիտակի պայքար է, բայց Ռուսաստանի հետ կապված  իրարից տարբերվող տեսակետ չկա: Նախկիններն անգամ առաջարկում են  իրավիճակը հանգուցալուծելու համար դիմել Ռուսաստանին ու մեկ տարով ռուսական դրոշ դնել Հայաստանում: Ինչպե՞ս եք վերաբերում սրան:

-Ժողովրդի քաղաքականացված, ակտիվ փոքրամասնությունը պետք է ավելի հայրենասեր քաղաքացու դիրքից հանդես գա, սուբյեկտային լինի: Առայժմ քաղաքական առումով այդպես խոսողների գերեզմանին պետք է ռուսական դրոշ դնի, հետո  նոր տեսնենք, թե իրենց հետ ինչպես կվարվենք՝ երբ ստեղծվի ազգային պետություն անցումային արդարադատության շրջանակներում:

-Դուք, մեծ հաշվով, համարում եք, որ ընտրություններն այս իրավիճակից ելք լինել չեն կարող:

Ընտրություններն ավելի քաոսային իրավիճակ են ստեղծելու: Ընտրություններով չի կարող խնդիր լուծվել, որովհետև մենք անկախ պետություն չենք ու չունենք ազգային քաղաքական ինստիտուտներ: Ունենք գործակալներ, որոնք իմիտացիոն ստրուկտուրաներ են ստեղծել:Միայն ազգային-ազատագրական պայքարով կարող ենք այս իրավիճակից դուրս գալ: Կրկնում եմ՝ ընտրությունները այս պահին մարտավարական միջոց են՝ ընդհանուր ռազմավարական  նպատակին, այսինքն՝ Հայաստանը ազատագրմանը հասնելու համար: Ուրիշ նպատակի դրանք չենք կարող ծառայել, քանի որ հարցի լուծման համակարգային մեխանիզմ չեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում