Sunday, 12 07 2026
21:09
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել
ՀՀ վարչապետը մասնակցել է պատարագի
19:15
Կատարում հայտարարվել է քառօրյա ազգային սուգ
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
18:45
Երկրի վրա կարող է նոր կղզի հայտնվել
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում հուլիսի 12-ին
18:15
Ինդոնեզիան պատմություն է կերտել՝ անցնելով արմավենու յուղի հիմքով վառելիքի
Վարդավառ 2026
17:45
The Rolling Stones-ը ներկայացրել է նոր ալբոմ
«Մեր ժամանակների հերոսը-2026». Սաբեթ Հովհաննիսյանը հիմնել է «Արևիկ» գրատունը
17:15
Էնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլը
17:00
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
16:45
Կյանքի լավագույն պայմաններ ունեցող քաղաքների վարկանիշը գլխավորել է Կոպենհագենը
Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել
16:15
«Երկարագուլպա Պիպին» գրքի հիման վրա կստեղծվի անիմացիոն սերիալ
Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
15:45
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյան
15:15
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
Ադրբեջանում «ինչ-որ զարգացումների սպասում կա»
Տիեզերական վահան Երկրի համար․ Չինաստանը մշակում է աստերոիդների դեմ համակարգ
Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
Այլևս կարիք չկա ռոբոտ գնել․ դրանք արդեն կարելի է վարձակալել
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը․ Տիգրան Ավինյան

Ինչ է կատարվում Հայաստանի սահմանին, ո՞ւր է նախարարը

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ մայիսի 27-ի առավոտյան ադրբեջանցիները շրջապատել և գերեվարել են Գեղարքունիքի ուղղությամբ հայ-ադրբեջանական սահմանի մեր սահմանային տեղամասի շրջանակում ինժեներական աշխատանք կատարող հայ 6 զինծառայողի, գերավարելով նրանց: Ըստ ՊՆ-ի, միջոցներ են ձեռնարկվում նրանց վերադարձնելու համար: Առաջին հարցը, որ առաջանում է այս դեպքում այն է, թե ՊՆ-ն ինչու՞ համարժեք միջոցներ չի ձեռնարկել ինժեներական աշխատանք կատարող հայ զինծառայողների անվտանգությունն ապահովելու համար: Ի՞նչ է կատարվում Հայաստանի սահմանին և ու՞ր է պաշտպանության նախարարը, որը նախօրեին ԱԺ-ում հայտարարում էր այն մասին, թե պարզ է Ադրբեջանի գործողությունների տրամաբանությունը: Ինչն է պարզ պաշտպանության նախարարի համար, մեղմ ասած այդքան էլ պարզ չէ, այն ամենից հետո, ինչ շարունակում է կատարվել սահմանին: Փոխարենը պարզ է մի բան, որ ևս մի քանի այդպիսի սահմանային միջադեպ, և երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեծ հաջողությամբ կիրականացնի իր ընտրական նպատակը, որի մասին բարձրաձայնում էր երկու օր առաջ՝ զրոյացնել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի վարկանիշն ու այդպիսով չեզոքացնել նրան որպես ընտրական մրցակից: Մինչդեռ ակնառու է, որ սահմանային միջադեպերը կրկնվում են կայուն պարբերականությամբ և մեկը  մյուսից աղաղակող բնույթով:

Գերեվարումից առաջ, ինչպես հայտնի է, Վերին Շորժայի ուղղությամբ տեղի էին ունեցել կրակահերթերը, որոնց հևտանքով զոհվել էր հայ զինծառայող: Հիմա գերեվարումը, և հարց է առաջանում, թե ինչ է տեղի ունենալու վաղը: Այդ համատեքստում էլ հարց է առաջանում, թե ինչի՞ համար է Մոսկվա մեկնում Հայաստանի պաշտպանության նախարարը, որտեղ հանդիպելու է ՌԴ նախարար Շոյգուին: Այդ մասին նախօրեին ազդարարել էր Հայաստանի վարչապետի պաշտոնակատարը: Ընդ որում, հատկանշական է նաև հենց այդ հանգամանքը, որ դեպքը տեղի է ունենում Վաղարշակ Հարությունյանի Մոսկվա մեկնելուց առաջ: Դա շանտաժ է միայն Հայաստանի՞ հանդեպ, թե՞ ինչպես նկատել էինք՝ Ադրբեջանը Թուրքիայի օգնությամբ հաշտվել է նաև ՌԴ ատամները և «մեկ առ մեկ» քաշում է նաև դրանք, հատկապես, որ ցավը զգում է Հայաստանը:

Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում նախօրեին հայտարարեց նաև, թե Ադրբեջանն անկասկած չէր կարող միայնակ դիմել սահմանային սադրանքներին և գործակցում կամ պայմանավորվում է ինչ-որ մեկի հետ: Փաշինյանը հայտարարեց, թե դա պարզելուց հետո ամեն ինչ հանգամանալից կներկայացնեն հանրությանը, անցնող տարվա, հինգ, տասը տարիների պատմությունը, տեղի ունեցածը: Ե՞րբ և ինչպե՞ս է պարզվելու, թե ում հետ է գործակցում Ադրբեջանը սահմանային սադրանքների հարցում: Այդ օբյեկտը Հայաստանու՞մ է, թե՞ Ռուսաստանում: Տրամաբանությունը հուշում է, որ կամ այստեղ է, կամ այնտեղ: Որովհետև, հասկանալի է, որ Ադրբեջանը դաշնակցում է և գործում Թուրքիայի հովանավորությամբ, սա պարզ է ցերեկվա լույսի պես: Միաժամանակ պարզ է, որ ցերեկվա լույսի պես ակնառու հանգամանքը Նիկոլ Փաշինյանի համար չէր ունենա լրացուցիչ պարզելու անհրաժեշտություն: Հետևաբար, խնդիրը այլ «գործակցության» դաշտում է, ըստ այդմ՝ Հայաստանու՞մ է Ադրբեջանի սադրանքային գործընկերը, թե՞ Ռուսաստանում: Կխոսի՞ այդ մասին Նիկոլ Փաշինյանը մինչև հունիսի 20:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում