Friday, 17 07 2026
Իրանա-ամերիկյան «գործարքի» ձախողումը նվեր է Ռուսաստանին
Հարկ վճարողների մոտ արձանագրվել է հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 224 դեպք, տուգանքի չափը՝ 88.2 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանը շարունակում է մնալ Էստոնիայի առաջնահերթ գործընկեր երկրներից մեկը․ Արմեն Ղազարյանն ընդունել է Էստոնիայի միջազգային զարգացման կենտրոնի ղեկավար կազմին
9 գործնական կանոն՝ սննդակարգի խելամիտ ու արդյունավետ փոփոխության համար
Մարզական սպորտ-ճամբարի խոհանոցի արտադրական գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ
Երևանի պարեկները գիշերային ծառայության ժամանակ թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել
Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են ՀՀ և ՄԱԿ-ի միջև խաղաղապահության և խաղաղաշինության ոլորտներում համագործակցության հարցեր
Կրակոցներ՝ Լոռու մարզում․ կա վիրավոր
Մեկ օրում՝ -80.2-ից մինչև +49.5 աստիճան
Ծաղկաձոր համայնքում գործող սպորտային ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է
Նեթանյահուն չեղարկել է իր այցն ԱՄՆ
Նյու Յորքում հանդիպել են ՀՀ ԱԳ փոխնախարարն ու Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը
23:30
Ռուսաստանը և Ուկրաինան զոհված զինվորականների մարմինների փոխանակում են կատարել Բելառուսի տարածքում
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման շրջանակներում ԱԱԾ-ում քննարկվել են սահմանների համալիր կառավարման խնդիրները
Ադրբեջանում կանցկացվեն «Eternity-2026» եռակողմ հրամանատարաշտաբային զորավարժությունները
Բացօթյա համերգ՝ նվիրված ՀՀ-ի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադրման 20-ամյակին
22:50
Իսպանիայում անտառային հրդեհների պատճառով հարյուրավոր մարդիկ են տարհանվել
Առևտրային բանկերը առաջին կիսամյակում արձանագրել են շուրջ 214 մլրդ դրամի զուտ շահույթ
22:30
Մոլդովան մտադիր է մինչև 2030 թվականն  անդամակցել ԵՄ-ին
ՀՀ-ն հաստատակամ է շարունակել արդյունավետ գործակցությունը ԵՄ առաքելության հետ. Գրիգորյան
22:10
Իրանը սպառնացել է ոչնչացնել տարածաշրջանում ԱՄՆ բոլոր ենթակառուցվածքները
22:09
«Ալաշկերտ»-ը հաղթահարեց «Ելիմայ»-ի արգելքը և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի ուղեգիր նվաճեց
22:07
«Փյունիկ»-ը հաղթեց «Մարսաշլոկ»-ին և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում է
Պատիժը դեռ նոր է սկսվել. կծիկը բացվելու է
21:50
Զելենսկին հաստատել է ՊՆ-ի և ԶՈւ գլխ․ շտաբի միջև առկա հակամարտությունը
21:40
«Զովք»-ի շուրջ տարածված պատմությունը ներկայացվել է միակողմանի․ ընկերությունը հրապարակել է միջադեպի իրական պատկերը
ՀԱՄԱՍ-ը Իրանից պահանջել է ավելացնել աջակցությունը և միջնորդել ԱՄՆ-ի հետ բանակցություններում
Մեկնարկում է ԹՐԻՓՓ-ի վավերացվումը. անվտանգություն և խաղաղություն
21:09
Ոչ ոք չի ցանկանում մասնակցել այս հանդիպմանը. Տուխել
Ալիևը Թրամփին շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում ունեցած ներդրման համար

ՀԱՊԿ-ում կան երկրներ, որոնք ավելի շուտ այդ կառույցից դուրս կգան, քան Ադրբեջանի դեմ քայլ կանեն հօգուտ Հայաստանի

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է  միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը

 Սյունիքի  դեպքերի հետ կապված երբ Ֆրանսիան հայտարարություններ արեց, կարծիքներ են հնչում, որ պետք է բացել ֆրանսիական զորքի ճանապարհը դեպի Սյունիք, սակայն պետք է ուշադրություն դարձնել, որ Ֆրանսիան դա առաջարկում է անել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մանդատի ներքո: Այսօր հնչում են հարցադրումներ, թե ինչու Հայաստանը չի դիմում ՄԱԿ-ի ԱԽ: Ձեր կարծիքով ճի՞շտ է անում Հայաստանը, որ չի շտապում դիմել ՄԱԿ-ին, ո՞րն է պատճառը:

Ես կարծում եմ՝ մեր իշխանությունները չեն կարողանում կողմնորոշվել՝ մեզ պետք է մեր կողմնակից Ֆրանսիա, թե նեյտրալ Ֆրանսիա: Եթե այս կողմնորոշումն ունենան, բնականաբար, արդեն ավելի հեշտ կլինի պատկերացնել մեր գործողությունների հաջորդականությունը: Բայց մեզ մոտ, ինչպես շատ ու շատ այլ հարցերում, արտաքին քաղաքականության մեջ հստակեցում չկա, կողմնորոշվածություն չկա, պատկերացում չկա, թե մենք ինչ ենք ուզում, ռազմավարական քայլերի հաջորդականություն չկա: Այդ ամենը, բնականաբար, բերում է համապատասխան իրավիճակի, որի հետ այսօր բախվում ենք:

Նշվում է նաև, որ Ֆրանսիան իրականում Հայաստանին առաջարկում է Ռուսաստանի հետ աշխատանքի նոր հնարավորություն, նոր խաղաքարտ է տալիս Հայաստանին: Որքանո՞վ է սա իրատեսական, որովհետև կա կարծիք, որ եթե մենք դիմենք ՄԱԿ-ի ԱԽ, հնարավոր է Մոսկվան վետո դնի:

Մի բան է ակնհայտ, որ Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետություն, է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ, բայց այն,ինչ տեղի է ունենում Սյունիքում, ֆորմալ առումով առնչություն չունի Լեռնային Ղարաբաղի հետ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը ձևավորվել է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման  գործընթացն ապահովելու համար, իսկ այստեղ գործ ունենք ոչ թե ԼՂ խնդրի, այլ Հայաստանի սուվերեն տարածքի հետ: Այդ տեսանկյունից, ֆորմալ առումով Մինսկի խումբը Սյունիքի հետ կապ չունի, բայց ոչ ֆորմալ առումով, իհարկե, հասկանալի է, որ դա ամենաարդյունավետ ձևաչափն է, որպեսզի բանակցությունները վարվեն և ընթանան: Այնպես որ, հիմա մենք պետք է կողմնորոշվենք, թե մեզ այսօր պետք է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձև, որի միջոցով մենք կկարողանանք խաղաղապահ առաքելություն ապահովել, թե պետք չէ: Պետք է պլանավորենք մեր քայլերի հաջորդականությունը, բայց ռազմավարություն, պատկերացում չունենալու պատճառով որևէ ադեկվատ գործողություն անել հիմա չենք կարողանում:

Իշխանության քայլերը ցույց են տալիս, որ նա չունի կոնկրետ ռազմավարությո՞ւն:

Իհարկե չունի և դա շատ վատ է: Որևէ ռազմավարական պլանավորում մենք չունենք: Նույնիսկ Լեռնային Ղարաբաղի հարցում մենք չենք հասկանում, թե մեր իշխանություններն ինչ են ուզում անել և ինչ են անում: Սա, իհարկե, պրոբլեմատիկ պահ է:

Նաև կա տեսակետ, որ երբ Ֆրանսիան Հայաստանին առաջարկում է Ռուսաստանի հետ աշխատանքի նոր հնարավորություն, դա քննարկված է նաև Վաշինգտոնի հետ: Այդպիսի սցենարը որքանո՞վ է հավանական:

Եթե խոսքը ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության մասին է, ապա Ռուսաստանը նույնպես ՄԱԿ-ի ԱԽ անդամ է և եթե նման առաքելություն լինի, ապա դա կլինի նաև Ռուսաստանի մասնակցությամբ: Այս առումով այնպես չի, որ ուղղակի հակասություն կա ռուսական շահերի հետ: Իհարկե, պարզ է, որ Մոսկվայի համար շատ ավելի ցանկալի է, որ Ռուսաստանը բացառիկ ներկայացվածություն ունի տարածաշրջանում:  Վերջիվերջո, դա Ռուսաստանին սահմանակից տարածաշրջան է: Համենայնդեպս, այս առումով, Ռուսաստանն էլ կարող է ցանկացած պարագայում ունենալ իր շահը:

Ինչո՞վ է պայմանավորված, որ ՀԱՊԿ-ը, ըստ էության մեր դիմումին շատ պասիվ պատասխանեց, իր պարտավարությունները չկատարեց: Դա բխում էր նաև Ռուսաստանի շահերի՞ց:

Պետք է հասկանալ, թե ՀԱՊԿ-ն ինչ կառույց է և ինչ ապագա կարող է ունենալ նման պարագայում, որովհետև ՀԱՊԿ-ում կան պետություններ, որոնք ավելի մեծ հաճույքով իրենց կառույցում կտեսնեին Ադրբեջանին, քան Հայաստանին: Երկրորդ, ակնհայտ է, որ այդ երկրներից ոչ մեկը Ադրբեջանի դեմ գործողություն չի իրականացնի, ավելի շուտ ՀԱՊԿ-ից դուրս կգան, քան Ադրբեջանի դեմ ինչ-որ գործողություն կանեն հօգուտ Հայաստանի: Այնպես որ, կարծում եմ՝ մենք սա պետք է գիտակցենք:

Ամեն դեպքում Ռուսաստանի կողմից ևս կրավորական դիրքորոշում չէ՞ր, երբ խոսքն իր ռազմավարական դաշնակից Հայաստանի տարածք ներխուժման մասին է:

Ռուսները բազմիցս հայտարարել են, որ իրենց համար սկզբունքային նշանակություն ունեն երկու երկրների հետ հարաբերությունները: Եթե մենք Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն ենք, Ադրբեջանն էլ ռազմավարական գործընկեր է Մոսկվայի համար:  Սա նշանակում է, որ Ռուսաստանը չի կարող ակնհայտորեն կողմնակալություն անել և պաշտպանել մի կողմին մյուս կողմի հաշվին: Սա նույնպես մենք պետք է հստակ գիտակցենք և ունենանք արտաքին քաղաքականության մեջ մեր հստակ հաշվարկները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում