Friday, 10 07 2026
22:00
Հսկողությո՞ւն, թե՞ խարան․ ոստիկանության նոր ռազմավարությունը Աթենքում
Արեն Մկրտչյանը ևս չի լինի Հայաստանում ընտրությունների արդյունքներով ձևավորվելիք խորհրդարանում
ՀՀ սահմանադրությունը պատրվակ է. Բաքուն ձգձգում խաղաղության կնքումը՝ զգուշանալով Մոսկվայից
Խաչաղբյուր գետից դուրս է բերվել քաղաքացու դի
Հատկապես Ծառուկյանը նեղանալու տեղ չունի. նրան այնքան հնարավորություն է տրվել
21:09
Արեն Հայրապետյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել եզրափակիչ
Չինաստանը Ռուսաստանին «արգելել» է միջուկային զենք կիրառել
20:50
Հունգարիան Եվրամիությունից 10 մլրդ եվրոյի ֆինանսական միջոցներ կստանա
Տավուշի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերք
20:30
Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին շարունակել բանակցությունները
Առողջության ապահովագրության հիմնադրամն արձագանքել է համավճարների կարգում փոփոխությունների շուրջ քննարկումներին
20:10
Չինաստանը վերջնագրի տեսքով արգելել է Պուտինին միջուկային զենք կիրառել. Զելենսկի
Ռեստորանային համալիրներից մեկում հրդեհ է բռնկվել
19:50
ԱԱ-2026-ում սահմանվել է չիրացված 11-մետրանոցների ռեկորդ
Ագաթանգեղոսի 7 հասցեում ապամոնտաժվել են ապօրինի տեղադրված կրպակները
19:30
Գրոսին անթույլատրելի է համարել հարձակումները որևէ ատոմակայանի նկատմամբ
Վահագն Արսենյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել պարարտանյութ և հեղուկ գազ
Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումը
18:50
Իրանը հայտարարել է, որ «չի խնայի» Իսրայելին իր ենթակառուցվածքների դեմ հարձակումների պարագայում
ԿԳՄՍ նախարարը հերթական հանդիպումն է ունեցել աշակերտների և ուսանողների հետ
18:30
«Ֆինանսական կայունությունը ռազմավարական պլանավորման և ռիսկերի արդյունավետ կառավարման արդյունք է». Ռուբեն Բադալյան
«Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին
18:10
«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու
Ռուսաստանը Ուկրաինայում «ավելի ընդարձակ բուֆերային գոտի է ստեղծում»
17:50
Կատարի միջնորդները խորհրդակցությունների համար ժամանել են Թեհրան. Reuters
Կենդանիներին տեղափոխելու առաջարկը բացառապես բնապահպանական մղում ուներ․ քաղաքապետի խոսնակ
17:30
ԱՀԿ-ն նախազգուշացրել է Սուդանում խոլերայի բռնկման հետևանքների մասին
Հունիսին արձանագրվել է 25 ապօրինի ձեռնարկատիրության դեպք. ՊԵԿ
17:10
Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է

Պետք է մերժել ռուս-ադրբեջանա-թուրքական ձևաչափն ու Ֆրանսիայի, ԱՄՆ-ի հետ հասնել արժանապատիվ խաղաղության

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օրերս մասնակցել է «Հարավային Կովկաս. տարածաշրջանային զարգացման և համագործակցության հեռանկարներ» համաժողովին, որի ընթացքում ասել է, թե Ադրբեջանը պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ:

«Մենք պատրաստ ենք Հայաստանի հետ համագործակցության, չնայած մեզ հասցրած ավերներին, մեր տարածքների 30 տարվա գրավմանը: Մեզ անհրաժեշտ է փոխադարձ համագործակցություն, քանի որ մենք հարևաններ ենք և պետք է սովորենք ապրել կողք կողքի»,- ասել է Ալիևը:

Նա նաև նշել է, որ Բաքուն  պատրաստ է Երևանի հետ առևտրային հարաբերությունների, նայց դրա համար Ադրբեջանն ու Հայաստանը պետք է ճանաչեն միմյանց սահմանները.«Մենք մեր կողմից պատրաստ ենք ճանաչել Հայաստանի սահմանները, բայց Հայաստանն էլ պետք է ճանաչի Ադրբեջանի սահմանները՝ այդ թվում Ղարաբաղը ճանաչի որպես Ադրբեջանի մաս։Այնպես որ մենք հայկական կողմից սպասում ենք գործողությունների»։

Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի  կարծիքով՝  հետևելով  Ազգային ժողովի վերջին քննարկումների ժամանակ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, ապա պետք է գանք եզրահանգման, որ դա այն ճանապարհն է, որն ընտրել  է Նիկոլ Փաշինյանը։

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Ղուկասյանն ասաց, որ այդ հարցի շուրջ հակադրություն Հայաստանում կարող է լինել երկու հարթության մեջ.«Առաջինը՝ քաղաքացիական անհնազանդությունն է։ Այսինքն՝  քաղաքացիները, անկախ իրենց կուսակցական համակրանքների, միասնական գործողություններ իրականացնեն՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի ընտրած ռազմավարությանը։ Երկրորդը՝ քաղաքական հարթությունն է։ Այսինքն՝ ընտրությունների ժամանակ կուսակցությունների պայքարը, որպեսզի մեր քաղաքացիները կատարեն ոչ միայն այս կամ այն ուժի միջև ընտրություն, այլ այս կամ այն զարգացման ճանապարհի  ընտրություն»,-ընդգծեց նա։

Ղուկասյանի խոսքերով՝ այսօր  կա կակարգավորման  երկու ձևաչափ.«Առաջինը՝ Ռուսաստանը, Ադրբեջանը (Թուրքիան) ու Հայաստանը: Սրա իրականացումը սեպտեմբերի 27-ից հետևողական առաջ է բերվում՝  այդ թվում Հայաստանի իշխանությունների կողմից։ Երկրորդը՝ Ֆրանսիան-ԱՄՆ-ն ու Ռուսաստանը՝ Հայաստանի ու Ադրբեջանի հետ միասին։ Այսօր խնդիրն այն է, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունն ընտրել է առաջին ձևաչափը՝ աշխատել ռուս-ադրբեջանական-թուրքական ձևաչափի հետ։ Ըստ էության խոսքը գնում է այն մասին, որ այդ ուղղությամբ ևս արվի քայլ, այդ ուղղությունն ամրապնդվի ևս մի եռակողմ համագործակցության մեխանաիզմով՝ սահմանների հաստատման հարցի շուրջ։ Դրա հետ միասին Հայաստանը պետք է կատարի  այն մնացած քայլերը, որ Ադրբեջանը սպասում է Հայաստանից։ Սա մի իրողություն է, որը Նիկոլ Փաշինյանը համարում է խաղաղության դարաշրջան»։

Մյուս իրողությունը, մեր զրուցակցի խոսքերով, միջազգային իրավունքի ճանապարհով գնալն է.«Գնալ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի հետ միասին, հասնել Արցախի Հանրապետության ճանաչմանը, մերժել ռուս-ադրբեջանական-թուրքական ձևաչափը և հասնել արժանապատիվ  խաղաղության։ Դա ծանր ճանապարհ է, այդ ճանապարհով գնալու համար հարկավոր է ոչ միայն կամք ու համառություն, այլ համապատասխան գիտելիք։ Այս առումով այսօր մեր քաղաքական ուժերի զգալի մեծամասնությունը կաղում է և ներուժ չունեն։ Բազմաթիվ կուսակցություններ մտադիր են մասնակցել ընտրություններին, բայց եզակի են նրանք, ովքեր ունեն տեսլական, որը տարբերվում է Նիկոլ Փաշինյանի տեսլականից»,-եզրափակեց Ղուկասյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում