Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» և «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցությունները կրկին պահանջում են Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականը։
Նրանք երեկ հայտարարություն են տարածելէ տեղեկացնելով իրենց պահանջի մասին։
Որոշ հույսեր կային, որ գործող նախագահ Արայիկ Հարությունյանը ճիշտ կընկալի ստեղծված կացությունը: Նախորդ տարվա դեկտեմբերի 16-ին նրա կողմից հրապարակված ուղերձը պարունակում էր երկրի ապագայի և պետական կառավարման համակարգը բարեփոխելու հետ կապված մեր առաջարկած դրույթները: Սակայն հետագա գործընթացները ցույց տվեցին, որ Արայիկ Հարությունյանը շահագրգռված չէ պահպանել ձեռք բերված պայմանավորվածությունները և առաջնորդվում է ՀՀ հեղինակազրկված իշխանությունների ցանկությունները բավարարելու մտադրությամբ»,– նշված է հայտարարության մեջ:
«Հելսինկյան 92» նախաձեռնության արցախյան կոմիտեի համակարգող Կարեն Օհանջանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ արցախյան երեք ընդդիմադիր խմբակցությունների հայտարարությունը և նախագահի հրաժարականի պահանջը համընկավ Հայաստանում ստեղծված լարված ներքաղաքական իրավիճակի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի «դավաճանական պահվածքի հետ», որը անտեսելով հայ հասարակության պահանջները շարունակում է սեպարատիստական բանակցություններ վարել մեր թշնամու հետ և երկիրը տանում է այն ուղղությամբ, երբ հնարավոր է արդեն կորցնենք հայկակական պետականությունը.«Միանշանակ է, այն, ինչ այսօր անում է Հայաստանի Հանրապետության վարչապետը Հայաստանում, խաչ է դնում Արցախի ապագայի վրա որպես անկախ Հանրապետության և որպես հայ ազգի երազանք։ Հիմա գնում է այդ երազանքի ոչնչացման գործընթաց։ Եվ դրա դեմ պետք է պայքարեն բոլորը․ Եվ Արցախի և Հայաստանի բնակչությունն ու քաղաքական ուժերը։ Հիմա Արցախի ընդդիմադիր խմբակցությունները հասկանում են իրավիճակը և քայլեր են ձեռնարկում։ Թեև պետք է ասեմ, որ այդ քայլերը ձեռնարկվում են բավական մեծ ուշացումով։ Պետք չէր Հայատսանի և Արցախի գործընթացները կապել իրար, ինչպես հիմա, այլ հարկավոր էր անմիջապես նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո պահանջել Արցախի նախագահի հրաժարականը և անցնել պետական կառավարման այլ համակարգի։
Կազուսը կայանում է նրանում, որ Արցախի Սահմանադրությունը այնպես է կազմված,որ նախագահի հրաժարականը կհանգեցնի փաստացի քաղաքական իշխանության վաակումի, սակայն մենք այսօր փաստացի կորցրել ենք 75 տոկոս սահմանադրական տարածքներ Արցախում և այդ պարագայում խոսել սահմանադրական սահմանափակումների մասին, դա խոսում է քաղաքական իմպոտենցիայի մասին, երբ քաղաքական գործիչները վախենում են վերցնել երկրի կառավարման ղեկը»,-ասաց Օհանջանյանը։
Մեր զրուցակցի խոսքով Արցախում ռուս խաղաղապահների ներկայությունը ոչ մի պարագայում չի կարող ազդել այն ամենի վրա, ինչ կատարվում է Արցախում։ Չի կարող ազդել Արցախի ժողովրդի ընտրության վրա. «Այսինքն եթե մենք ցանկանում ենք հեռացնել անպետք, հանցագործ նախագահին, ապա մենք պետք է դա անենք և չվախենանք, որ խաղաղպահ ուժերը կարող են միջամտել։ Ես խաղաղապահ ուժերի ղեկավարության հետ լուրջ խոսակցութուն եմ ունեցել և ես հարց եմ դրել՝ եթե մեր ժողովուրդը ոտքի կանգնի և որոշի հեռացնել այս կոռումպացված, ատելի իշխանությանը, որը այս սարսափելի իրավիճակում էլ առաջին հերթին մտածում է սեփական և իր շրջապատի գրպանի մասին, միջամտություն կլինի՞, թե ոչ։ Իրենք ասացին, որ դա մեր ներքին գործն է և իրենք չեն խառնվի դրան»,-ասաց Օհանջանյանը։
Մեր հարցին՝ արդյոք Արցախի ժողովուրդը կիսում է նախագահի հրաժարականի պահանջը, մեր զրուցակիցը պատասխանեց, որ Արցախի բնակչության մեծամասնությունը, ի տարբերություն հայաստանյան հասարակության, կիսում է նախագահի հրաժարականի պահանջը, ատում է գործող իշխանություններին։ Ինձ վերաբերում է հրաժարականի մեխանիզմներին, ապա, ըստ Օհանջանյանի, մեխանիզմը պարզ է. ժողովուրդը պետք է դուրս գա հրապարակ և հեռացնի ղեկավարությանը։
Ուրիշ պլան չկա.«Նա վախկոտ մարդ է։ Եթե մարդիկ դուրս գան փողոց, ապա նա միանշանակ կհեռանա։ Հիմա խնդիրը կայանում է մարդկանց փողոց դուրս բերելու մեջ, որը դժվար չէ»,-եզրափակեց իրավապաշտպանը։
Լուսանկարը՝ Armeniasputnik-ի






































