Tuesday, 14 07 2026
Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Մակրոնին
16:30
Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ
Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը
16:10
Փարիզում մեծ շուքով նշվել է Բաստիլի գրավման օրը
Մհեր Գրիգորյանն ու Էստոնիայի դեսպանն անդրադարձել են հանրային կառավարման, թվայնացման և միջազգային առևտրի ոլորտներում համագործակցությանը
Ուկրաինայի հարցում դիրքորոշումը Բաքվի հետ հարաբերությունները փչացնելու պատճառ չէ. Պեսկով
«ԱՄԷՏ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ է փակցվել. ՇՎՏՄ
15:30
Չինաստանն անհանգստացած է ԱՄՆ-ի կողմից Իրանի ծովային նավահանգիստների շրջափակման կապակցությամբ
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում կկատարվի
15:10
Բուլղարիան դուրս է եկել Ուկրաինային աջակցող կոալիցիայից
Եվրոպան հակաբալիստիկ համակարգ է ստեղծում, Թուրքիան Ռուսաստանի և Իրանի դեմ կգործի՞
14:50
Բանգկոկի փաբում տեղի ունեցած հրդեհի զոհերի թիվը հասել է 30-ի
Աշխատաժողովի շրջանակում քննարկվել են ՀՀ պետական տեղեկատվական համակարգերի տվյալների փոխանակմանն առնչվող հարցեր
14:30
Չինաստանը կոչ է արել վերականգնել անվտանգ տարանցումը
Խախտումների պատճառով կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի գործունեությունը
Լիբանանի նախագահը հայտարարել է, որ Իսրայելը չի ​​կարող ուժով ապահովել սահմանին կայունություն
Տեղի է ունեցել «Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
13:50
Ռուսաստանի դեսպանին կանչել են Մոլդովայի ԱԳՆ
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում 20 ժամից ավելի ջուր չի լինի
13:30
Հութիները հրթիռներ են արձակել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ
Օդի աղտոտման համար 3 միլիոն դրամ տուգանք՝ ԲԸՏՄ ստուգայցերի արդյունքում
Գորայք բնակավայրում գազ չի լինի
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է ավտոմեքենաների և այլ շարժական գույքի առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
12:50
Հնդկաստանն Իրանին բողոք է հայտնել Հորմուզի նեղուցում նավի վրա հարձակման հետևանքով իր քաղաքացու զոհվելու կապակցությամբ
Արարատում հունիսի 20-ին դիտվել է ամենաբարձր ջերմաստիճանը՝ 38․3 °C
Քսենյա Սոբչակը ենթարկվել է հաքերային հարձակման
«Միասնության թևեր»-ից ընտրակաշառքի վերաբերյալ ձայնագրություն է հրապարակվել
12:10
Թրամփը հուշագիրն անվանել է փորձություն, որն Իրանը ձախողել է
Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն
2026-ի առաջին կիսամյակում գազաբաշխման համակարգին միացած բաժանորդների թիվն ավելացել է 5882-ով

Նման փաստաթղթի ստորագրումը հղի է անդառնալի հետևանքներով․ Ազատ Դեմոկրատներ

Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության միջև քննարկվող Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանազատման իրականացման վերաբերյալ փաստաթղթի նախագծի գոյության հանգամանքն այսօր՝ կառավարության նիստի ընթացքում հաստատվեց վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի կողմից:

Ավելին, վերջինս նշեց, որ եթե Ադրբեջանը համաձայնի այն պայմանավորվածություններին, որոնք դրված են այդ փաստաթղթի բանակցման գործընթացում, ապա ինքն այդ փաստաթուղթը ստորագրելու է:

Պահանջում ենք իշխանություններից անհապաղ հրապարակել նշյալ փաստաթուղթը, որը վերաբերում է սահմանազատման և դրան ուղղակիորեն առնչվող հարցերին, նկատի ունենալով այն հանգամանքը, որ սահմանազատման գործընթացն ուղղակիորեն առնչվում է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու կենսական շահերին և անքակտելի իրավունքներին: Ավելին՝ այն ինչ ենթադրում է վերոնշյալ փաստաթուղթը Գեղարքունիքի, Սյունիք և Տավուշի մարզերի վերաբերյալ, ոչ այլ ինչ է, քան ՀՀ փաստացի ճանաչված սահմանների փոփոխություն, հետևաբար նաև ՀՀ տարածքային ամբողջականությանն ուղղակիորեն վերաբերող խնդիր: Իսկ ՀՀ Սահմանադրության 205 հոդվածը հստակ սահմանում է. «…Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը լուծվում են հանրաքվեների միջոցով»:

Ուստի, ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը որևէ իրավունք չունի ստորագրելու վերը նշված փաստաթուղթն առանց ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված նորմերի ամբողջական իրացման, հակառակը կնշանակի ՀՀ Սահմանադրության կոպտագույն խախտում: Փաստաթղթի նախագիծը չհրապարակելը և ՀՀ քաղաքացու թիկունքում ՀՀ Սահմանադրության ոտնահարմամբ նման փաստաթղթի ստորագրումն ու դա որպես կայացած փաստ ներկայացնելը հղի է անդառնալի հետևանքներով մեր պետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և մեր քաղաքացիների անվտանգության համար, ինչի ողջ պատասխանատվությունը կրելու է օրվա իշխանությունը:

Ազատ Դեմոկրատներ Կուսակցություն

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում