Monday, 13 07 2026
Ալիևը վերահաստատել է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն աջակցելու դիրքորոշումը
Շրջանառության մեջ է դրվել նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակ» թեմային
Իսրայելական հարձակումներից Գազայի հատվածում վեց մարդ է զոհվել
Կասեցվել է մանկական ճամբարի խոհանոցի գործունեությունը. ՍԱՏՄ
Ռուսաստանում կանխվել է Ուկրաինայի հատուկ ծառայությունների կողմից նախապատրաստվող ահաբեկչական գործողությունը
Երեք օրում գրանցվել է 50 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 74-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
12:30
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4 490-ի
Շինանյութի արտադրության ոլորտում բացահայտվել է խոշոր չափի խախտումների դեպքեր
12:10
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Սենատոր Գրեմի մահը՝ Իրանի կողմից ԱՄՆ նախագահին «խիստ» զգուշացում
11:50
Եվրոպայում շոգի պատճառով ավելի քան 10 հազար մարդ է մահացել
Գնացինք կամաց-կամաց, սկսում ենք մեր ճանապարհը. Փաշինյան
11:30
Պերուում նորածիններին զանգվածաբար անվանակոչում են Հալանդի պատվին
Արագածոտնի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Հայաստանին ու Ռուսաստանին կապում են հատուկ հարաբերություններն ու ժողովուրդների միջև սերը․ Մարիա Զախարովա
Սևանում ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
Հայտնի է Իսրայելում խորհրդարանական նոր ընտրությունների անցկացման օրը
10:40
Միջնորդներն Իրանի և ԱՄՆ-ի հետ նոր բանակցություններ են անցկացրել իրավիճակը հանդարտեցնելու նպատակով. AP
10:30
Մահացել է Սեմ Նիլը
Կանցկացվի Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշար
Ալիևը կարևորել է Թրամփի դերը հայ-ադրբեջանական կարգավորման գործում
ՆԱՏՕ գագաթնաժողովի արդյունքները՝ ԱՄՆ-ն շարունակում է ամրապնդել ռազմավարական դիրքերը Եվրոպայում
Առանց հարևանների հետ հարաբերությունների, հնարավոր չէ դառնալ տարանցիկ երկիր․ Ալիև
Ռուսական ցորենը Ադրբեջանի տարածքով կժամանի Հայաստան
Ծառուկյանի կալանքին պետք է հաջորդի մյուսների կալանքը. «եռագլխի» պայքարը միայն իշխանության համար չէ
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 40 հազար տոննա բեռ․ Ալիև
09:10
Բանգկոկի փաբում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է առնվազն 27 մարդ
Ծառուկյանի առյուծին սպանել են. հրաման տվողն ու կատարողը պիտի պատասխան տան
08:50
Զելենսկին աշխատանքից ազատել է Ուկրաինայի վարչապետին
08:40
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն անհանգստացած է Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների վերսկսմամբ

Դիտորդները՝ չնայած ԱՄՆ-ի ու Լեհաստանի կոչերի կգան Հայաստան, իսկ ընտրություններ կլինե՞ն

ԱՄՆ-ն Հայաստան ճամփորդողների նախազգուշացումը բարձրացրել է ամենաբարձր՝ 4րդ (կարմիր) մակարդակի և իր քաղաքացիներին խորհուրդ չի տալիս մեկնել այս երկիր: Այս մասին նախազգուշացումը տարածվել է ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից:

Որպես պատճառ նշվում է կորոնավիրուսը , բայց զգուշացման մեջ խոսվում է նաև սահմանային լարվածության մասին։Մասնավորապես կոչ է արվում չայցելել Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ, քանի որ ԱՄՆ Կառավարությունը այս պահին չի կարող անվտանգային միջոցառումներ իրականացնել ԼՂ այցելած իր քաղաքացիներ համար:

Ամերիկագետ Սուրեն Սարգսյանը նշում է, որ նման զարգացումները լինում են հերթական և արտահերթ։ Նա նաև ընդգծում է, որ նման նախազգուշացում է եղել նաև  44 օրյա պատերազմից 2 օր առաջ.«Դրան նախորդել էին ադրբեջան-թուրքական զորավարժությունները և սահմանի երկայնքով ադրբեջանական զորքի կուտակումները:Հիմա կարծես զորքի կուտակում չկա, բայց կա լուրջ լարվածություն»․

Նրա խոսքերով՝ ուշագրավ է, որ  այս զգուշացումը տարածվում է մեր Պաշտպանության նախարարության  հայտարարությունից հետո.«Այս թեմայով երկու օր առաջ Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Սալիվանը խոսել է Ալիևի և Փաշինյանի հետ»։

Ի դեպ՝ նման կոչով է հանդես եկել նաև Հայաստանում Լեհաստանի դեսպանատունը՝ իր քաղաքացիներին հորդորելով  չայցելել Հայաստանի մի քանի մարզեր․«ՀՀ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային գոտիներում տեղի ունեցած վերջին իրադարձությունների և Հայաստանի և Ադրբեջանի սահմանին լարված իրավիճակի պատճառով Երևանում Լեհաստանի Հանրապետության դեսպանությունը խնդրում է Լեհաստանի քաղաքացիներին մնալ հյուպատոսական շրջանում:

Խուսափել հետևյալ մարզեր ՝ Տավուշ, Գեղարքունիք, Վայոց Ձոր և Սյունիք, ճանապարհորդելուց: Խնդրում ենք հատկապես զգույշ լինել և հետևել տեղական իշխանությունների առաջարկություններին»,- ասված է հայտարարության մեջ։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոննիսյանից հետաքրքրվեցինք՝ եթե միջազգային  դիտորդները հնարավորություն չունենան գալ Հայաստանին, ինչպե՞ս դա կանդրադառնա ընտրությունների որակի վրա.«Ամեն դեպքում պետք է հաշվի առնենք, որ դա կոչ է։ Ինչ վերաբերում է դիտորդներին, ապա հույս ունենք, որ 250 դիտորդ կգա Հայաստան։ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավարն արդեն եկել է Հայաստան։ Եթե իհարկե պատերազմ չկսկի, կարծում եմ խոչընդոտներ չեն առաջանա։ Եթե պատերազմ սկսվի, ինձ թվում է՝ ընտրություններ էլ չեն լինի»,-«Առաջին լրատվական»,-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր զրուցակիցը նաև կարծում է, որ ստեղծված իրավիճակը սահմանին կարող է անդրադարձ ունենալ  ընտրողների դիրքորոշման վրա։

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի կարծիքով՝ դիտորդներն այնուամենայնիվ Հայաստան կգան։ Չխախտելով իրենց երկրների արտգործնախարարությունների կամ դեսպանատների կոչերը, նրանք կլինեն Երևանում՝ որպես դիտորդական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Մեր զրուցակիցն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նաև կարծիք հայտնեց, որ նման կոչերը բացասական կանդրադառնան միայն տուրիստական ոլորտի վրա, որն առանց այն էլ կորոնավիրուսի համաճարակի պատճառով բարդ իրավիճակում է հայտնվել։

Արմեն Բադալյանը միևնույն ժամանակ կարծում է, որ սահմանային իրավիճակը բացասական է անդրադառնում իշխող ուժի վարկանիշի վրա.«Սյունիքում տեղի ունեցող իրադարձությունները միանշանակորեն ազդելու են գործող իշխանությունների՝ մասնավորապես վարչապետի վարկանիշի վրա։ Սա ցույց է տալիս, որ վարչապետը չի կարողանում ՀՀ քաղաքացիների անվտանգությունը պահել։Չեմ կարող ասել՝ սրանից իր մրցակիցների վարկանիշը բարձրանում է, թե ոչ, բայց որ իր վարկանիշն անկում է ապրում՝ դա միանշանակ է»։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում