Sunday, 12 07 2026
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Իսրայելի Քնեսեթը կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը
23:45
Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել
Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա տուժած․ shamshyan. com
23:43
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
23:40
Բալին խստացնում է կանոնները օտարերկրյա բլոգերների և ինֆլյուենսերների համար
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:15
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
22:45
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:45
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել

Ռուսաստանի փոխարտգործնախարարի ամոթալի հայտարարությունը

Եթե հարցը հանգուցալուծելու համար մեզ դիմեն երկու կողմն էլ, ոչ թե միայն մեկը, ապա մենք կօգնենք, առավել ևս, որ ունենք այդ օգնության փորձը՝ նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի օրինակով: Այդ արտահայտությունն արել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Ռուդենկոն, ռուսական ՏԱՍՍ պետական գործակալությանը տված հարցազրույցում, անդրադառնալով սահմանային իրադրությանը, որ Իշխանասարում ստեղծվել է ադրբեջանական սադրանքի հետևանքով: Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարարը անում է ամոթալի, թերևս խայտառակ հայտարարություն: Նա Հայաստանին՝ Ռուսաստանի ռազմավարական դաշնակցին, ՀԱՊԿ ռազմա-քաղաքական բլոկի անդամին դիտարկում է ընդամենը «կողմերից մեկը», որը դիմել է օգնության, բայց իրենք փաստորեն չեն օգնի, որովհետև դիմել է «կողմերից միայն մեկը», ոչ թե երկուսը:

Ռուդենկոյի այդ հայտարարությունը սակայն միայն այդ ամոթալի շերտը չէ, որ պարունակում է, երբ միջուկային տերությունը,  գերտերության հավակնություն ունեցող երկիրը կարող է այդ կերպ արտահայտվել իր ռազմավարական դաշնակիցը համարվող երկրի սահմանների շուրջ ստեղծված իրավիճակի առնչությամբ: Ի՞նչ է ասում Ռուդենկոն, խոսելով այն մասին, որ կօգնեն, եթե դիմեն երկու կողմն էլ: Ռուդենկոն ըստ էության ասում է, որ կօգնեն նաև Ադրբեջանին, եթե դիմի նաև Բաքուն: Այլ կերպ ասած, Ռուսաստանն առայժմ որդեգրել է ոչ թե հանգուցալուծման, այլ ճգնաժամը խորացնելու քաղաքականությունը, բավականին հստակ դիմելով կողմերին և ասելով, որ նրանք պետք է երկուսով դիմեն Ռուսաստանին և այդ ժամանակ կարժանանան օգնության: Այստեղ հարց է առաջանում, ի՞նչ է լինում, եթե Ադրբեջանը չի դիմում օգնության և փաստացի ստացվում է, որ օգնության համար դիմել է միայն Հայաստանը: Թե՞ Ռուսաստանը Ռուդենկոյի շուրթերով ակնարկում է, որ Հայաստանի օգնության դիմումը կբավարարվի, եթե Հայաստանը ընդունի, որ հանգուցալուծումը չի կարող լինել ադրբեջանցիների հետքաշման աներկբա պահանջով, այլ պետք է ենթադրի նաև նրա համար որևէ «բոնուս»:

Այլ կերպ ասած, Ռուդենկոն գուցե ակնարկում է, որ Հայաստանին կօգնեն, եթե Հայաստանն ընդունի որոշակի պայմաններ: Արդյո՞ք դրանք այն պայմանները չեն, որոնք մայիսի 6-ի բանակցությունից հետո հայաստանյան մեդիատիրույթ լցվեցին որոշ քաղաքական ուժերի ներկայացուցիչների ձեռքով կամ բերանով, որ այժմ ՌԴ-ն «պաշտոնականացնում» է դրանք Ռուդենկոյի բերանով: Հայաստանում որոշ քաղաքական շրջանակներ, այդ թվում ռուսական սնուցմամբ, չափազանց հաճախ են խոսում այսպես ասած պատվիրվող «հակառուսականության» մասին:

Հետաքրքիր է, ո՞վ է Ռուսաստանի արտգործնախարարությանը և ընդհանրապես Ռուսաստանի վերնախավին պատվիրել «հակառուսական» քաղաքականություն վարել Հայաստանի հանդեպ, այդ քաղաքականությամբ գործել հայ-ռուսական հարաբերության հանդեպ հանրային բացասական տրամադրություն սրելու ուղղությամբ: Ո՞վ է պատվիրել դա ռուսական ներկայիս վերնախավին և ինչ նպատակով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում