Թուրքիան հանդես է գալիս պաղեստինցի խաղաղ բնակիչներին ֆիզիկական պաշտպանություն ապահովելու նպատակով միջազգային ուժերի ստեղծման օգտին: Այդ մասին կիրակի օրը Իսլամական համագործակցության կազմակերպության նիստին հայտարարել է հանրապետության ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլուն:
«Միջազգային հանրությունը պատասխանատու է պաղեստինցիների խաղաղ բնակչության անվտանգության ապահովման համար: Եվ այդ պատասխանատվության կարևոր մասը ընկած է Իսլամական համագործակցության կազմակերպության վրա», – շեշտել է նա իր ելույթի ժամանակ:
«Մենք պետք է աշխատենք ստեղծել Պաղեստինցի քաղաքացիական անձանց պաշտպանության միջազգային մեխանիզմ՝ համաձայն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 2018-ի հունիսին ընդունված բանաձևի: Այս նախաձեռնությունը պետք է ներառի նաև ֆիզիկական պաշտպանություն միջազգային ուժերի ստեղծման միջոցով, որոնք կունենան շահագրգիռ երկրների ռազմական և ֆինանսական աջակցությունը»,-ասել է Չավուշօղլուն:
Նրա խոսքերով, «եկել է Պաղեստինի հարցում միասնության ու վճռականության ժամանակը»: «Իսլամական աշխարհը մեզնից ղեկավարում է ակնկալում, և Թուրքիան պատրաստ է բոլոր անհրաժեշտ քայլերին», – հավելել է նա: