Friday, 17 07 2026
Իրանի ղեկավարությունը լուծում է ոչ թե պատերազմի և խաղաղության, այլ քաղաքական ռեժիմի պահպանման հարցը
Իրանա-ամերիկյան «գործարքի» ձախողումը նվեր է Ռուսաստանին
Հարկ վճարողների մոտ արձանագրվել է հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 224 դեպք, տուգանքի չափը՝ 88.2 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանը շարունակում է մնալ Էստոնիայի առաջնահերթ գործընկեր երկրներից մեկը․ Արմեն Ղազարյանն ընդունել է Էստոնիայի միջազգային զարգացման կենտրոնի ղեկավար կազմին
9 գործնական կանոն՝ սննդակարգի խելամիտ ու արդյունավետ փոփոխության համար
Մարզական սպորտ-ճամբարի խոհանոցի արտադրական գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ
Երևանի պարեկները գիշերային ծառայության ժամանակ թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել
Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են ՀՀ և ՄԱԿ-ի միջև խաղաղապահության և խաղաղաշինության ոլորտներում համագործակցության հարցեր
Կրակոցներ՝ Լոռու մարզում․ կա վիրավոր
Մեկ օրում՝ -80.2-ից մինչև +49.5 աստիճան
Ծաղկաձոր համայնքում գործող սպորտային ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է
Նեթանյահուն չեղարկել է իր այցն ԱՄՆ
Նյու Յորքում հանդիպել են ՀՀ ԱԳ փոխնախարարն ու Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը
23:30
Ռուսաստանը և Ուկրաինան զոհված զինվորականների մարմինների փոխանակում են կատարել Բելառուսի տարածքում
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման շրջանակներում ԱԱԾ-ում քննարկվել են սահմանների համալիր կառավարման խնդիրները
Ադրբեջանում կանցկացվեն «Eternity-2026» եռակողմ հրամանատարաշտաբային զորավարժությունները
Բացօթյա համերգ՝ նվիրված ՀՀ-ի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադրման 20-ամյակին
22:50
Իսպանիայում անտառային հրդեհների պատճառով հարյուրավոր մարդիկ են տարհանվել
Առևտրային բանկերը առաջին կիսամյակում արձանագրել են շուրջ 214 մլրդ դրամի զուտ շահույթ
22:30
Մոլդովան մտադիր է մինչև 2030 թվականն  անդամակցել ԵՄ-ին
ՀՀ-ն հաստատակամ է շարունակել արդյունավետ գործակցությունը ԵՄ առաքելության հետ. Գրիգորյան
22:10
Իրանը սպառնացել է ոչնչացնել տարածաշրջանում ԱՄՆ բոլոր ենթակառուցվածքները
22:09
«Ալաշկերտ»-ը հաղթահարեց «Ելիմայ»-ի արգելքը և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի ուղեգիր նվաճեց
22:07
«Փյունիկ»-ը հաղթեց «Մարսաշլոկ»-ին և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում է
Պատիժը դեռ նոր է սկսվել. կծիկը բացվելու է
21:50
Զելենսկին հաստատել է ՊՆ-ի և ԶՈւ գլխ․ շտաբի միջև առկա հակամարտությունը
21:40
«Զովք»-ի շուրջ տարածված պատմությունը ներկայացվել է միակողմանի․ ընկերությունը հրապարակել է միջադեպի իրական պատկերը
ՀԱՄԱՍ-ը Իրանից պահանջել է ավելացնել աջակցությունը և միջնորդել ԱՄՆ-ի հետ բանակցություններում
Մեկնարկում է ԹՐԻՓՓ-ի վավերացվումը. անվտանգություն և խաղաղություն
21:09
Ոչ ոք չի ցանկանում մասնակցել այս հանդիպմանը. Տուխել

Այս անգամ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը կարող է վերցնել նաև երկրի նախագահի պաշտոնը

Իրանում մեկնարկել է նախագահական ընտրությունների թեկնածուների գրանցումը: Արդեն հայտնի է, որ թեկնածու է առաջադրվել Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադըմ, նաև Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կազմում գործող հայտնի գործարար Սայիդ Մոհամեդը, այլ հայտնի դեմքեր:

Ինչ կտան այս ընտրություններն Իրանին և տարածաշրջանին, որքանով դրանք կարող են անկանխատեսելի լինել: Այս խնդիրների շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է իրանագետ Արմեն Վարդանյանի հետ:

«Ի տարբերություն նախորդ ընտրությունների, երբ նախագահ ընտրվեց բարեփոխականների ներկայացուցիչ Հասան Ռոհանին, վերջին տարիներին մտավախություններ կան, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, որը պետություն է պետության մեջ՝ իր ֆինանսական կառույցներով, բանակով և այլն, նաև նախագահական աթոռը կգրավի և երկիրն ավելի արմատական իսլամական կդառնա՝ դրանից բխող բոլոր հետևանքներով:

Հիմա մեծ մտահոգություն կա, որ այս անգամ վերջնականապես Իրանի ազատականացման, արդիականացման գործընթացները հետին պլան կմղվեն կամ ի չիք կդառնան: Ամեն ինչ կախված է նրանից, թե ով կլինի բարեփոխականների թեկնածուն, կամ ընդհանրապես կլինի՞ այդպիսի թեկնածու, թե ոչ»,-ասաց նա:

Իրանագետը նկատեց, որ Իրանում կա Սահմանադրության պահապանների խորհուրդը, որն ինքն է որոշում՝ արդյոք թեկնածուն համապատասխանում է չափանիշներին, թե ոչ և կարող են ցանկացած մարդու կամայականորեն զրկել թեկնածու լինելու իրավունքից. «Այդ պայմաններում դեռ շատ անկանխատեսելի բաներ կան:Ամեն ինչ կախված կլինի նրանից, թե ինչ թեկնածուներ կգրանցվեն»:

Ինչ վերաբերում է նրան, որ առաջին գրանցված թեկնածուներից մեկը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կազմում գործող հայտնի գործարար Սայիդ Մոհամեդն է, որն ամերիկյան պատժամիջոցների թիրախում է, Արմեն Վարդանյանն ասաց. «Չեմ կարծում, որ նա հիմնական թեկնածու կլինի: Իսլամական հեղափոխության պահապանների կոփրպուսը շատ թեկնածուներ կառաջադրի: Բավական է ասել, որ նախորդ անգամ Ռոհանիի դեմ 4 թեկնածու էին առաջադրել, բայց նա այդ 4-ին էլ հաղթեց: Այս անգամ էլ մի քանի թեկնածու կառաջադրեն»:

Ինչ վերաբերում է Իրանի միջուկային ծրագրի ապագային, արդյոք նոր վարչակազմը պատրաստ կլինի՞ կատարել միջուկային համաձայնագրով ձեռք բերված պայմանավորվածությունները, իրանագետը նշեց. «Իրականում Իրանում կան ուժեր, այդ թվում Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, որոնք դեմ են Արևմուտքի հետ ամեն տեսակ հարաբերություններին: Նրանք այս տարիներին ամեն ինչ արել են, որ տորպեդահարեն միջուկային համաձայնագիրը: Նախորդ տարիներին, երբ Ռոհանին և Զարիֆը բանակցում էին միջուկային գործարքի իրականացման համար, այդ  ուժերն ամեն ինչ անում էին, որ խաթարեին այդ գործընթացը: Այնպես ոչ միանշանակ չէ, որ Իրանում բոլորն ուզում են, որ այդ համաձայնագիրը կյանքի կոչվի: Հենց դրանում է վտանգը, որ եթե Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը գա իշխանության, ապա բոլոր տեսակի համաձայնությունները Արևմուտքի հետ ի չիք կդառնան և երկիրը ավելի կոշտ առճկատման մեջ կմտնի Արևմուտքի հետ:

Եթե Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին հաջողվի իր թեկնածուին դարձնել նախագահ, ապա տարածաշրջանում հակամարտությունը կսրվի, լարվածությունը ավելի կմեծանա: Եթե բարեփոխականներին հաջողվի իրենց թեկնածուին դարձնել նախագահ, իրենք ամեն ինչ կանեն, որ լարվածությունը թուլանա, չնայած պետք է ասել, որ բարեփոխականների հնարավորությունները շատ շատ փոքր են»:

Արմեն Վարդանյանի խոսքով, Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ըստ էության, շատ հաճախ խփում է երկրի տնտեսությանը, թույլ չի տալիս երկրի զարգացումը. «Իրենք նաև կոռուպցիոն շահեր ունեն, որովհետև երբ երկիրը հայտնվում է միջազգային սանկցիաների տակ, իրենք դրանից ֆինանսական մեծ օգուտներ են ստանում:  Մի խոսքով, կարելի է ասել, որ Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը Իրանի համար մի չարիք է, որը վերջին տարիներին կամաց-կամաց ամրացնում է իր դիրքերը երկրում: Գրեթե բոլոր առանցքային պաշտոնները գրավել է այդ կառույցը՝ բացառությամբ նախագահի: Հիմա ամեն ինչ անելու են, որ դա ևս վերցնեն և լիակատար վերահսկողություն սահմանեն իշխանության բոլոր ճյուղերի նկատմամբ»:

Ինչ վերաբերում է Հայաստանի հետ հարաբերություններին, ապա ըստ Վարդանյանի, դրանք էապես չեն փոխվի. «Կարծում եմ՝ Իրանի հիմնական հայացնք ուղղված է դեպի Մերձավոր Արևելք, իսկ Հայաստանը Իրանի համար երկրորդական կամ երրորդական նշանակություն ունի: Իրանի համար կարևոր են շիական երկրները, ամենաառանցքայինը Սիրիան է, Իրաքը, Եմենը, Պաղեստինը, հութիները և այլն: Ամեն դեպքում կարծում եմ՝ մեծ փոփոխություն Հայաստանի հետ հարաբերությունների մասով չի լինի, չնայած Իրանը շատ անկանխատեսելի երկիր է, երբեք չգիտես, թե ինչ կլինի վաղը»,-ասաց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում