Sunday, 12 07 2026
Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
15:45
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյան
15:15
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
Ադրբեջանում «ինչ-որ զարգացումների սպասում կա»
Տիեզերական վահան Երկրի համար․ Չինաստանը մշակում է աստերոիդների դեմ համակարգ
Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
Այլևս կարիք չկա ռոբոտ գնել․ դրանք արդեն կարելի է վարձակալել
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը․ Տիգրան Ավինյան
Լուսնի ապագա բազայի գաղտնիքը
13:30
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
«Artemis II-ի» անձնակազմը երեք ամիս անց կրկին այցելել է իր տիեզերանավին
13:00
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
12:45
Մահացել է Կատարի նախկին էմիրը
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ ԲԿ է տեղափոխվել 5 անձ
12:15
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
Երեք ուշագրավ ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում
11:45
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Սպասվում է առանց տեղումների եղանակ
11:15
ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին
Այսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը
10:45
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Հայ-ռուսական հարաբերության պատմագիտական գնահատումը խնդրահարույց է. պետք է վերաիմաստավորվի
Լարսը բաց է
Պետք է սպասել Մոսկվայի հերթական խղճուկ քայլերին Հայաստանի դեմ. դրանք ևս կունենան հակառակ էֆեկտ
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Թեհրանը չի կարող խոչընդոտել TRIPP-ին. ՀՀ-Իրան ռազմավարական փաստաթուղթը կփարատի շատ մտահոգություններ
09:45
P. Diddy-ի ազատազրկման ժամկետը կրճատվել է
09:30
Մայքլ Ջեքսոնը մահվան մասին կա նոր վարկած
09:15
Թանգարանից գողացել են շուրջ 4 միլիոն եվրո արժողությամբ զարդ

Հանուն Հանրապետության կուսակցությունը խստորեն դատապարտում է Սյունիքի մարզում և Ադրբեջանի ԶՈւ կողմից բացահայտ ներխուժումը

Հանուն Հանրապետության կուսակցությունը խստորեն դատապարտում է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում և Հայաստան – Ադրբեջան սահմանագծի այլ հատվածներում Ադրբեջանի զինված ուժերի կողմից բացահայտ ներխուժումը և այն դիտարկում որպես ոտնձգություն Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված սուվերեն տարածքի նկատմամբ։

Առավել մտահոգիչ է, որ այս ամենը տեղի է ունենում ՌԴ միջնորդությամբ 2020 թվականի նոյեմբերի 9-10 ին ստորագրված եռակողմ համաձայնության անթաքույց ու կոպտագույն խախտմամբ և այդ հայտարարության երաշխավոր ՌԴ արտգործնախարարի՝ Բաքու կատարած այցից անմիջապես հետո։

Հայաստանի Հանրապետության տարածքը պաշտպանվում է միջազգային օրենքներով, ինչպես նաև ՀԱՊԿ պատասխանատվության և ռուս-հայկական ռազմավարական դաշնակցության պատասխանատվության գոտի է։

Հանուն Հանրապետության կուսակցությունը հրամայական է համարում, որ միջազգային կազմակերպությունները ( ՄԱԿ, ԵԱՀԿ՝ ներառյալ ՄԽ, ԵԽ ) անհապաղ արձագանքեն Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության հանդեպ ոտնձգությանը՝ պարտադրելով Ադրբեջանին հարգել միջազգային իրավունքը և իր կողմից ստանձնած պարտավորությունները։

Հայաստանի Հանրապետության իշխանությունները պարտավոր են համակողմանիորեն գնահատել իրավիճակը և թույլ չտալ ազգային և պետական շահերի ոտնահարման որևէ փորձ, այլապես այն վտանգավոր նախադեպ կդառնա սահմանագծի այլ գոտիներում։

Հայաստանի Հանրապետության կողմից միջազգային կազմակերպություններում և գործընկերների հետ ստորագրած երկկողմ և բազմակողմ համաձայնագրերում առկա են տարատեսակ գործիքակազմեր, որոնք Հայաստանի Հանրապետության իշխանությունները պարտավոր են կիրառել՝ հասնելու համար խնդրի քաղաքական հանգուցալուծմանը և սահմանազանց ադրբեջանական զինված խմբավորումներին շպրտել ելման դիրքեր։

Կոչ ենք անում քաղաքական բոլոր ուժերին առաջնորդվել բացառապես պետական շահով, զերծ մնալ ստեղծված բարդ իրավիճակը ներքաղաքական նպատակներով օգտագործելուց և նպաստել համազգային կոնսոլիդացիային ու համախմբվել Հայոց բանակի և պետականության շուրջ։

Պատկան մարմինները պարտավոր են ժամանակին ապահովել իրավիճակի մասին լիարժեք և սպառիչ տեղեկատվություն, իսկ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին հորդորում ենք զերծ մնալ չստուգված տեղեկությունների տարածումից։

Հանուն Հանրապետության կուսակցության ղեկավար մարմին

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում