Ռուսաստանի ֆիզիկոսներն առաջին անգամ օգտագործել են քվանտային սիմուլյատոր՝ անալոգային սարք, որն արագ լուծում է ֆիզիկայի բարդ խնդիրներ: Դրանց լուծման համար սովորական համակարգիչը կարող էր շուրջ մեկ շաբաթ ծախսել: Այս մասին հոդված է հրապարակվել «Physical Review Letters» ամսագրում:
«Հին մոդելի քվանտային սիմուլյատորներն անլիարժեքության պատճառով բախվել են սիմուլյացիայի օբյեկտի անհամապատասխանության խնդրի հետ: Այդ համատեքստում սկեպտիկներն ասում էին, որ այդ մեքենաները սիմուլացնում են իրենք իրենց: Մենք էլ չէինք փորձում համակարգին ստիպել աշխատել իր բնության դեմ: Փոփխարենը գտանք ֆիզիկայի առաջադրանք, որը մաքսիմալ կերպով օգտագործում է սարքի հնարավորությունները»,-ասել է МФТИ-ի ասպիրանտ Գլեբ Ֆյոդորովը: