Friday, 07 06 2024
Մինսկի խումբը մնացել է Ալիևի կոկորդում
Հերթը հասավ Վլադիմիր Գասպարյանի փեսայի ապօրինի ունեցվածքին
Ձորակն ընկած քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը պատասխանել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը
00:20
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը չի մասնակցի Շվեյցարիայում Ուկրաինայի գագաթնաժողովին
Ալեն Սիմոնյանը մասնակցել է Վրաստանի անկախության 106-րդ տարեդարձի տոնին նվիրված հանդիսավոր ընդունելությանը
Ալիևը որսացել է պահը. բանալ շանտաժի տեխնոլոգիա է կիրառվում
Գալստանյանից հույսը կտրե՞լ են. ինչպես Կոպիրկինի հետկանչը դարձավ «սովորական պրակտիկա»
Ալիևի պահանջները ռուսական պատվեր են. այդ վարքի համար պետք է «գլխին ստանա»
Գալստանյանը «փուռն ա տալիս» մարդկանց, հեղափոխություն հնարավոր չէ. Ալեն Սիմոնյան
Չափից ավելի բաց ենք. սահմանազատված գոտում ծառայում են սահմանապահներ. փոխնախարար
Մահվան ելքով մարտակռիվ՝ հայր և որդիների մասնակցությամբ
Ալիևը թող խոսի հայերի կոտորածից, ազատ արձակի ռազմագերիներին. հարվածում է գործընթացին
Գալստանյանի շարժումը Ալիևի ջրաղացին ջուր է լցնում, պասերով են գործում. Ալեն Սիմոնյան
Հերիք է մեզ սպառնաք. Ալեն Սիմոնյանը արձագանքում է Գալուզինին
Զախարովան ստում է՝ Հայաստանից պատվիրակություն չի գնացել Բուչա. Ալեն Սիմոնյան
Ալիևին խաղաղություն պետք է ուղիղ այնքան, որքան` Հայաստանին
Փակ սահմաններ եւ «ուղեղային պատուհան». ի՞նչ է ծրագրում Ալիեւը
Արտահանման 75 %-ը թանկարժեք և կիսաթանկարժեք քարերն են․ խոսքը միլիարդների մասին է
Հաջորդ հարձակումը կարող է լինել մինչև նոյեմբեր. լուրջ վտանգի առաջ ենք
ՔԿ-ն՝ Սամվել Շահրամանյանի մեքենան առգրավվելու մասին
Անահիտ Ավանեսյանը տեսակցել է պայթյունի հետևանքով տուժածներին
Սերգեյ Լավրովն ու Իսրայելի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
Նարեկ Մկրտչյանն ընդունել է Եվրոպայի Խորհրդի գրասենյակի ղեկավարին
ՌԴ-ն տարածքային վեճեր չունի Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ․ Դմիտրի Պեսկով
Երեւանի մերժու՞մ, թե՞ այլ «առաջարկ» Բաքվին
ՃՏՊ Սեբաստիայի փողոցում․ կա տուժած
ՀՀ ԱԳ նախարարը և ՇՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տնտեսական ու տրանսպորտային կապուղիների, լոգիստիկ ցանցի զարգացումը
Հայաստանը և Գերմանիան ռազմատեխնիկական և ռազմատեխնոլոգիական համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
Ռուսաստանը ավելի քան 20 անգամ ավելացրել է զինամթերքի արտադրությունը. Պուտին

Գինու օրերից մինչև Ջազ ֆեստ. իրադարձային տուրիզմն ակտիվանում է, սպասվում են հյուրեր այլ երկրներից

Հայաստանում 2021 թվականը փառատոնների տեսանկյունից բավական ակտիվ տարի է լինելու: Մայիսից մինչև նոյեմբերի վերջ ընկած ժամանակահատվածում նախատեսվում է անցկացնել մոտ 3 տասնյակ փառատոն՝ ամենատարբեր ուղղություններով:

«Արմենպրես»ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում «ՖեստիվԱր հայկական փառատոնների ասոցիացիա»-ի տնօրեն Նունե Մանուկյանը նշեց, որ մեկնարկը տրվելու է Տոլմայի փառատոնով, որն անցկացվելու է մայիսի 22-ին: Այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալու տոլմայի ամենաբազմապիսի տեսականուն: Այդ համեղ գործընթացն ինչպես միշտ կուղեկցվի մշակութային միջոցառումներով: Այնուհետև նախատեսված են Երևանի գինու օրեր, Էկոտուրիզմի, Ավելուկի, Թթի, Տանգոյի, Գարեջրի, Մեղրի և հատապտուղների, Խորովածի, Արվեստի և արհեստների, Ջազ ֆեստի և այլ փառատոններ:

«Համավարակի հետևանքով ամենաշատ տուժած ոլորտներից է զբոսաշրջությունը: Մարտահրավերների առաջ կանգնեցին փառատոններ կազմակերպողները: Այդ պայմաններում շատ դժվար էր հստակեցնել առաջիկա անելիքները, բայց հասկացանք, որ պետք է շարունակել աշխատել: Հիմա, որ նայեք հայկական փառատոնների օրացույցը, կտեսնեք, թե ինչ ակտիվություն է սպասվում: Ամենատարբեր ճաշակի ու նախասիրությունների մարդկանց համար բազմաթիվ փառատոններ են նախատեսված, որոնց մի հատվածը հենց սահմանամերձ համայնքներում են, ինչը շատ կարևոր է: Մենք պետք է աշխարհին ցույց տանք, որ մեր համայնքներում անվտանգ է, և կարող են գալ ու մասնակցել միջացառումներին»,-ասաց Նունե Մանուկյանը:

Տուրօպերատորների հետ է ակտիվ աշխատանք տարվում, և արդեն արձագանքներ կան: Նունե Մանուկյանը նշեց, որ ակնկալում են զբոսաշրջիկներ դրսից, մասնավորապես Ռուսաստանից, Գերմանիայից, Անգլիայից:

«Մեր գործընկեր կազմակերպությունը Գերմանիայից հայտնում էր, որ տեղի լրատվամիջոցներով ամեն օր ներկայացվում է, թե զբոսաշրջության տեսանկյունից որ երկրներն են բաց: Ու պատկերացրեք Հայաստանի մասին անընդհատ նշվում է, ինչը լավ գովազդ է մեզ համար»,- ասաց Նունե Մանուկյանը:

Տուրօպերատորները տուրփաթեթներն այնպես են կազմում, որ զբոսաշրջիկը հնարավորություն ունենա մասնակցել նաև փառատոններին: Դրսից հյուրեր սպասելուց զատ, Նունե Մանուկյանը կարևորում է տեղացիների մասնակցությունը: Այս փառատոններն իրենց հերթին նպաստում են համայնքների, ներքին տուրիզմի զարգացմանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում