Saturday, 08 06 2024
Մինսկի խումբը մնացել է Ալիևի կոկորդում
Հերթը հասավ Վլադիմիր Գասպարյանի փեսայի ապօրինի ունեցվածքին
Ձորակն ընկած քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը պատասխանել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը
00:20
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը չի մասնակցի Շվեյցարիայում Ուկրաինայի գագաթնաժողովին
Ալեն Սիմոնյանը մասնակցել է Վրաստանի անկախության 106-րդ տարեդարձի տոնին նվիրված հանդիսավոր ընդունելությանը
Ալիևը որսացել է պահը. բանալ շանտաժի տեխնոլոգիա է կիրառվում
Գալստանյանից հույսը կտրե՞լ են. ինչպես Կոպիրկինի հետկանչը դարձավ «սովորական պրակտիկա»
Ալիևի պահանջները ռուսական պատվեր են. այդ վարքի համար պետք է «գլխին ստանա»
Գալստանյանը «փուռն ա տալիս» մարդկանց, հեղափոխություն հնարավոր չէ. Ալեն Սիմոնյան
Չափից ավելի բաց ենք. սահմանազատված գոտում ծառայում են սահմանապահներ. փոխնախարար
Մահվան ելքով մարտակռիվ՝ հայր և որդիների մասնակցությամբ
Ալիևը թող խոսի հայերի կոտորածից, ազատ արձակի ռազմագերիներին. հարվածում է գործընթացին
Գալստանյանի շարժումը Ալիևի ջրաղացին ջուր է լցնում, պասերով են գործում. Ալեն Սիմոնյան
Հերիք է մեզ սպառնաք. Ալեն Սիմոնյանը արձագանքում է Գալուզինին
Զախարովան ստում է՝ Հայաստանից պատվիրակություն չի գնացել Բուչա. Ալեն Սիմոնյան
Ալիևին խաղաղություն պետք է ուղիղ այնքան, որքան` Հայաստանին
Փակ սահմաններ եւ «ուղեղային պատուհան». ի՞նչ է ծրագրում Ալիեւը
Արտահանման 75 %-ը թանկարժեք և կիսաթանկարժեք քարերն են․ խոսքը միլիարդների մասին է
Հաջորդ հարձակումը կարող է լինել մինչև նոյեմբեր. լուրջ վտանգի առաջ ենք
ՔԿ-ն՝ Սամվել Շահրամանյանի մեքենան առգրավվելու մասին
Անահիտ Ավանեսյանը տեսակցել է պայթյունի հետևանքով տուժածներին
Սերգեյ Լավրովն ու Իսրայելի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
Նարեկ Մկրտչյանն ընդունել է Եվրոպայի Խորհրդի գրասենյակի ղեկավարին
ՌԴ-ն տարածքային վեճեր չունի Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ․ Դմիտրի Պեսկով
Երեւանի մերժու՞մ, թե՞ այլ «առաջարկ» Բաքվին
ՃՏՊ Սեբաստիայի փողոցում․ կա տուժած
ՀՀ ԱԳ նախարարը և ՇՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տնտեսական ու տրանսպորտային կապուղիների, լոգիստիկ ցանցի զարգացումը
Հայաստանը և Գերմանիան ռազմատեխնիկական և ռազմատեխնոլոգիական համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
Ռուսաստանը ավելի քան 20 անգամ ավելացրել է զինամթերքի արտադրությունը. Պուտին

Պետք է հասնենք նրան, որ Սփյուռքը Հայաստանի խորհրդարանում պատգամավոր ունենա  

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է Լոս Անջելեսի Իրանահայ միության նախագահ Թոմիկ Ալեքսանյանը

Պարոն Ալեքսանյան, վիճակագրությունը ցույց է տալիս, որ այս տարվա առաջին եռամսյակում արտերկրից Հայաստան ֆիզիկական անձանց կողմից դրամական հոսքերն աճել են: Մասնավորապես, ԱՄՆից Հայաստան է ուղարկվել մոտ 118 մլն դոլար՝ 55 մլն դոլարով կամ 87.2%-ով ավելի, քան նախորդ տարվա նույն եռամսյակում: Ձեր կարծիքով՝ ինչո՞վ է սա պայմանավորված:

-Առաջին տարիներին, երբ ստեղծեց «Հայաստան» համահայկական հիմնադրամը, նպատակն այն էր, որ մի քանի տարվա մեջ ներդրումները պետք է մի քանի հարյուր միլիոնի հասնեին, բայց հետո դրությունը փոխվեց, մենք փոխանակ վեր բարձրանայինք, ցած իջանք: Ժողովրդի հավատը հիմնադրամի նկատմամբ ինչ-որ առումով սասանվեց: 2020-ին պատերազմով պայմանավորված դրամական հոսքերի մեծ աճ ունեցանք, մոտ 200 մլն դոլար ուղարկվեց հիմնադրամին: Դա կարող եմ ասել՝ զարթոնք էր: Օրինակ, իմ աղջիկը, որ երբեք Հայաստան դրամ չէր ուղարկում, պատերազմի օրերին ինձ ասաց՝ պապա, ժամանակն է, որ Հայաստանին պետք է օգտակար լինենք: Տղաս ու աղջիկս ամեն մեկը 10 հազարից ավելի նվիրատվություն արեցին: Եվ սա բացառիկ դեպք չէ, բոլոր երիտասարդների մեջ այդ զարթոնքը կար: Ես գիտեմ, որ այդ օրերին 30-35 տարեկան հայ երիտասարդներ հավաքվել էին ռեստորաններից մեկում և մեկ գիշերվա մեջ նրանց հաջողվել էր հավաքել 20 մլն դոլար: Սա աննախադեպ բան էր, որովհետև Թելեթոնների ժամանակ մեր շրջանից առավելագույնը նվիրաբերությունները 700-800 հազար դոլարից չէր անցնում: բայց սա ի՞նչ կապ ունի 2021 թվականի առաջին եռամսյակի հետ: Իմ մտերիկ ընկերներից մեկը հիմնադրամի մասնաճյուղերից մեկում է և երբ իր գրասենյակ գնում եմ, այնտեղ հերթ է միշտ լինում, մարդիկ հերթ են կանգնում փող ուղարկելու համար: Սրա բացատրությունն այն է, որ այս արհավիրքից հետո, երբ մարդիկ չէին կարողանում գնալ Երևան, իսկ նրանցից շատերը բարեկամներ, հարազատներ ունեն Հայաստանում, այդ ժամանակ սկսեցին փող ու ծանրոցներ ուղարկել, անհավատալի չափերով: Շուրջ երեք անգամ ծավալներն աճել են: Այստեղի հայերը տեսնելով, որ պատերազմից հետո Հայաստանի ժողովուրդը նեղ վիճակում է սկսեցին և փողով օգնել, և ծանրոցներով: Ընկերս ինձ ասաց, որ այդ թափն ու ծավալները երկու ամիս առաջվանից կամ չեն փոխվել, կամ նունիսկ ավելացել են: Քանի որ Հայաստանում ամեն բան թանկացել է, դա նշանակում է, որ ավելի շատ դրամ պետք է իրենց ուղարկել: Ամփոփելով կարող եմ ասել, որ պատերազմից հետո մարդիկ սկսեցին շատ օգնություն ու դրամ ուղարկել ու հիմա սովորել են դրան:

Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում ընթացող ներքաղաքական զարգացումները: Կարծիք կա, որ նախկինների ակտիվացումը, մասնավորապես ՀՅԴ-ի՝ Ռոբերտ Քոչարյանին միանալն ամբողջովին հեղինակազրկում է Դաշնակցությաը: Դուք ի՞նչ կարծիք ունեք:

Ես ամեն օր առանց չափազանցության, 2-3 ժամ հետևում եմ Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին: Ես Հայաստանի բոլոր նախագահների հետ աշխատել եմ, բոլորի կողմից շնորհակալագրեր ունեմ, այդ թվում Ղարաբաղի նախագահից: Շատ կապված եմ Եկեղեցուն և երբ քարկոծում են եկեղեցուն, դա ինձ նեղացնում է: Բայց ի տարբերություն այստեղի հայության մեծամասնության, որոնք Հայաստանից են, մենք՝ պարսկահայերս, մի փոքր տարբեր տեսակետ ունենք, մենք այդքան շուտ չենք ոգևորվում ամեն բանից: Մենք ներքաղաքական կյանքին փորձում ենք չխառնվել, քանի որ համարում ենք, որ դա Հայաստանի ժողովրդի որոշելիքն է։ Մենք պետք է հասնենք նրան, որ Սփյուռքը Հայաստանի խորհրդարանում պատգամավոր ունենա, և երբ հայրենիքը մեր կարիքն ունենա, կարողանանք մեր կարողության չափով օգնել։

Երկրորդ՝ մենք մտահոգ ենք, որովհետև օլիգարխները շատ են, կոռուպցիայի դեմ պայքարը ուժեղ չէ: Մենք ուզում ենք, որ Սփյուռքում ապրող 7-8 միլիոն հայերը պառլամենտում ունենան իրենց ներակայացուցիչները, տարին մեկ համագումար անենք, և կարողանանք մեր ժողովրդի կողքին լինել։

Բայց ասենք, սա ավազակ է, գող է և այլն։ Եվ վերջապես հազար տարի հետո մենք ղեկավար ընտրեցինք, որը մեզ պետք է ծառայի։

Ինչպես են մարդիկ այդ դրամը որ գալիս է, ըստ մեր վկայությամբ տեսնու եմ, որ 2020-ից սկսել են հայրենիքով ավելի  հետաքրքրվել։ Ես երբեք չեմ մտածում , որ Հայաստանում բան կանեմ, 15000 դոլար փոխանցել եմ, 20000 էլ եմ տալու, տուն կառնեմ, մի կարիքավոր կապրի, և ես ու իմ ընատնքի անդամները հիմա ավելի շատ ենք գումար ուղարկում, քան երկու տարի առաջ էր։

 

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում