Tuesday, 21 07 2026
Հայաստան֊Ռուսաստան հարաբերությունները մարգինալացել են, այդ թվում` օբյեկտիվորեն
Ռուս-թուրքական «միությանը երբեք չի կարելի երբեք ասել»
ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
COP17-ին ընդառաջ Քննչական կոմիտեի ՊՈԱԿ-ի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի
ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի գործունեության արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը
Հանձնաժողովն ուսումնասիրում է կարկուտից տուժած բնակավայրերի վնասները
Հայաստանը նպատակ ունի COP17-ում ապահովել ներառական բանակցություններ և արդյունքահեն նախագահություն
Ձերբակալվել է թմրանյութ տեղադրող 17-ամյա պատանի․ առգրավվել է 29 փաթեթ մարիխուանա
Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
23:50
ՖԻՖԱ-ն ուսումնասիրում է Արգենտինայի հավաքականի վարքագիծը ԱԱ-2026-ի եզրափակիչից հետո
ՀՀ բանակի զինծառայողների մարզումները «Արամազդ» ինքնագնաց հրետանային կայանքներով. Պապիկյան
23:30
Ճապոնիայի պաշտպանության նախարարն անհրաժեշտ է համարում երկրում միջուկային զենքի հարցի շուրջ քննարկում սկսելը
Այսօր Մինաս Ավետիսյանի 98-ամյակն է
23:10
Ֆրանսիան զգուշացրել է Իրանում իր դեսպանատան աշխատակիցների ձերբակալության հետևանքների մասին
Մեկ շաբաթում ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 825 դեպք. տուժել է 155, զոհվել՝ 18 մարդ
22:50
Հնդկաստանի Ասամ նահանգում ջրհեղեղներից տուժել է ավելի քան 170 հազար մարդ
Հայաստանն այլևս հնարավորություն ունի արտահանել ԵՄ ձուկ և ձկնամթերք. Գևորգ Պապոյան
22:30
Օմանի ափերի մոտ երկու նավթատար է հարձակման ենթարկվել
Մինչև օգոստոսի 2-ն ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համար
22:10
Ամերիկյան ուժերը գիշերը շատ ուժեղ հարվածներ են հասցրել Իրանին. Թրամփ
Արտահերթ ընտրություն է պետք. մի քանի ուժ պիտի արգելվի
21:50
Երկու «Ոսկե գնդակի» դափնեկիր Քևին Քիգանը մահացել է 75 տարեկանում
Ռուսական գործակալները հայկական ինքնությունը նենգափոխում են, իջեցնում համայնքային մտածողության
21:30
Միջնորդներն Իրանին առաջարկել են ԱՄՆ-ի հետ 10-օրյա հրադադար հաստատել. Reuters
Երևանը պիտի առերեսվի սպառնալիքի աղբյուրին. Ռուսաստանը հիասթափեցրեց Հայաստանին
21:09
Հնդկաստանում երիտասարդների ցույցերը մեծ թափ են հավաքել
Ադրբեջանը մասնակցում է հակաիրանական զորավարժությունների, Թեհրանը կփոխադարձի՞
20:50
Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի նկատմամբ ծովային շրջափակում սկսելու մասին
Հայաստանում 13-15 տարեկանները կկարողանան համայնքային ծրագրեր առաջարկել և մասնակցել դրանց մշակմանը
20:30
Իսպանիայի կենտրոնական մասում հրդեհի մակերեսը կազմել է ավելի քան 26 000 հեկտար

Մի քանի կրթօջախ կհամալրվի զարգացնող խաղերով. առաջին փաթեթը տրվեց Երևանի թիվ 145 մանկապարտեզին

Խաղերի, դիդակտիկ նյութերի միջոցով երեխաների բազմակողմանի զարգացմանը նպաստելու նպատակով Մանկական զարգացման հիմնադրամի, ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանության, Երևանի քաղաքապետարանի համագործակցությամբ էկոլոգիապես մաքուր խաղալիքներ կտրամադրվեն Երևանի Շենգավիթ վարչական շրջանի երեք, Վայոց Ձորի Վայք ու Գլաձոր համայնքների մանկապարտեզներին։

Զարգացնող խաղերի առաջին փաթեթը մայիսի 5-ին հանձնվեց Երևանի թիվ 145 մանկապարտեզին:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանն ընդգծեց, որ հիմնադրամն աշխատում է երեխայի պաշտպանության ոլորտում:

«Մեր հիմնական ռազմավարական ուղղություններից է նախադպրոցական հաստատությունների կարողությունների զարգացմանն ու որակյալ ծառայությունների մատուցմանն աջակցելը:

Ունենք «Զարման» ապրանքանիշի զարգացնող խաղերի սոցիալական ձեռնարկատիրությունը, իսկ նախադպրոցական հաստատություններում դիդակտիկ նյութերի, խաղերի կարիք կա:

Որոշեցինք գտնել հովանավորների, որոնք կաջակցեն, որ ընտրենք մանկապարտեզներ, որոնց կհանձնենք զարգացնող խաղերի փաթեթներ, և մեր թիմը կարողությունների զարգացման դասընթաց կիրականացնի՝ շեշտելով, թե ինչով է կարևոր դիդակտիկ նյութը»,- ասաց նա ու հավելեց, որ իրենց նախաձեռնությանն արագ արձագանքել է ՀՀ-ում ԱՄԷ դեսպանությունը, համագործակցել են Երևանի քաղաքապետարանի հետ:

Սիմոնյանի խոսքով՝ ընտրվել են այն մանկապարտեզները, որոնք բովանդակային առումով շատ են աշխատում, բայց ֆինանսական միջոցները թույլ չեն տալիս արագ փոփոխվող աշխարհում արձագանքել երեխաների պահանջներին: Սիմոնյանը նշեց, որ փաթեթներ են տրամադրելու նաև Երևանի թիվ 131 և 139, Վայոց Ձորի Վայք ու Գլաձոր համայնքների մանկապարտեզներին:

Թիվ 145 մանկապարտեզի տնօրեն Նոնա Աֆրիկյանը երախտագիտություն հայտնեց իրենց աջակցելու համար և շեշտեց, որ շատ են կարևորում մանկապարտեզում բազմաթիվ հմտություններով, կարողություններով, զարգացած երեխաներ կրթելն ու դաստիարակելը:

Աֆրիկյանը վստահեցրեց, որ բոլոր սաները սիրով կօգտվեն զարգացնող խաղերից, որոնք կարող են նպաստել ստեղծագործող անհատի կայացմանը:

Մանկապարտեզում շրջելուց, երեխաների, դաստիարակների հետ զրուցելուց հետո ՀՀ-ում ԱՄԷ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ահլամ ալ Սալամին ասաց, որ երեխաներն Աստծո սիրելիներն են, և մենք պետք է աջակցենք նրանց: «Ինչպես նշեց մանկապարտեզի տնօրենը՝ երեխաները մեր գալիք սերունդն են, և մենք պետք է ջանք չխնայենք նրանց կրթելու, դաստիարակելու համար, որպեսզի մեր ապագան լավ կառուցվի: Հույս ունեմ՝ այս աջակցության ծրագիրը շարունակական բնույթ կկրի»,-եզրափակեց Ահլամ ալ Սալամին և շնորհակալություն հայտնեց ներկաներին ջերմ հյուրընկալության համար:

Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Կարեն Սարգսյանը, ծանոթանալով խաղերի փաթեթին, հիշեցրեց, որ խաղերը բավականին մեծ դերակատարություն ունեն մարդկության պատմության մեջ: «Փիլիսոփաները, հոգեբանները, մանկավարժները, գիտնականներն ուսումնասիրել և շարունակում են ուսումնասիրել խաղերը, որոնց սպեկտրը լայն է: Խաղն այսօր մուտք է գործում նաև մեծահասակների տիրույթ, և մենք հասկանում ենք, որ խաղերի միջոցով կենսագործունեությունն ու կյանքի կազմակերպումն արագ ու արդյունավետ են դառնում»,- շեշտեց Սարգսյանը:

Առաջիկայում զարգացնող խաղերի փաթեթներ են տրամադրելու նաև Երևանի թիվ 131 և 139 մանկապարտեզներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում