Thursday, 16 05 2024
17:40
Ֆրանսիայի ներքին գործերի նախարարն Ադրբեջանին մեղադրել է Նոր Կալեդոնիայի ճգնաժամին միջամտելու մեջ
Վրաստանի վարչապետը պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա
«Կարմիր խաչը» այցելել է Ադրբեջանում պահվող ԼՂ նախկին ղեկավարներին
Եկեղեցու այգում թողնված նորածնի մայրը հայտնաբերվել է. երեխան տեղափոխվել է մանկատուն
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:51
ԵՄ-ում միակարծիք չեն պաղեստինյան պետության ճանաչման հարցում․ Պետեր Ստանո
Եվրոպայի խորհուրդը մեզ համար առանցքային հնարավորություններ ընձեռող հարթակ է
Իլհամ Ալիևի`Մինսկ կատարած այցի շրջանակներում Ադրբեջանի և Բելառուսի միջև մի շարք փաստաթղթեր են ստորագրվել
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահները կարճատև զրույց են ունեցել
«ԵԱՏՄ-ին անդամակցությունը ձեռնտու է Հայաստանին». ՌԴ ԱԳՆ
Մինսկի խմբի գոյությունը էկզիստենցիալ սպառնալիք է Ալիևի և Ադրբեջանի համար
16:24
Չինաստանը և Ռուսաստանը պաշտպանում են միջազգային իրավունքի վրա հիմնված աշխարհակարգը
Մոսկվան իր հավերժ ներկայության լծակը կորցրել է. վաղ թե ուշ ռազմաբազան հանելու հարց է առաջանալու
16:09
ՀՀ կողմից ՀԱՊԿ ֆինանսավորման դադարեցումը մեծ ողբերգություն չէ. փոխնախարար
Իրավիճակը ծանր է․ սրբազաններն Աստծունն ու Կեսարինը խառնել են իրար
15:50
Սլովակիայի վարչապետին սպասվում է ևս մեկ վիրահատություն
15:40
Նիդեռլանդներում աջ կուսակցությունները համաձայնության են եկել կոալիցիայի շուրջ
15:30
Ուսանողների օրը՝ Բիբլոս Բանկ Արմենիայի կրթաթոշակ ստացած ուսանողների հետ
ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային այս ծրագիրը կկազմի ավելի քան 800 մլրդ դրամ. Տ․ Խաչատրյան
ՀՀ քաղաքացի դառնալու դեպքում ԼՂ հայերի սոցիալական աջակցությունը շարունակվելու է. Փաշինյան
15:20
Նոր Կալեդոնիայում 4 մարդու կյանք խլած խռովությունները շարունակվում են
«Մենք միակերպ ենք հասկանում աշխարհը». Լուկաշենկոն՝ Ալիևին
Բատկան «կկոտրի՞» Ալիեւին
Լոնդոնի ֆոնդային բորսայում վրացական բանկերի բաժնետոմսերի գները կտրուկ նվազել են
14:45
Պուտինը և Սի Ծինփինը ստորագրել են հայտարարություն հարաբերությունների խորացման մասին
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Վրաստանում բողոքի ակցիայի մասնակցած ԵՄ երկրների ԱԳ նախարարներին մեղադրել են իշխանությունը տապալելու փորձին աջակցելու մեջ
Վարչապետը հետաքրքրվել է Հայրենադարձության կենտրոնի գործունեությամբ
ՀՀ ԱԳ նախարարը Ստրասբուրգում ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան
Ադրբեջանից Հայաստան տրանսֆերներ կամ առկա չեն, կամ էական ծավալ չեն կազմում․ Կենտրոնական բանկ

The New York Times-ի դասը՝ Հայոց ցեղասպանության մասին

The New York Times-ը իր «Օրվա դասը» խորագրի հերթական թողարկումը նվիրել է Հայոց ցեղասպանության թեմային

Ամերիկյան հեղինակավոր The New York Times թերթը օրերս կրկին անդրադարձել էր Հայոց ցեղասպանության հարցին իր «Օրվա դասը» խորագրի հերթական թողարկման շրջանակում: Սա թերթի երկրորդ անդրադարձն է Հայոց ցեղասպանությանը այս խորագրի ներքո: Առաջին ագամ այն հրապարակվել էր դեռևս 2015 թվականի ապրիլի 16-ին ու նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Օրերս հրապարակված «Teaching About the Armenian Genocide With The New York Times» անդրադարձն, ըստ թերթի, հնարավորություն է ընձեռնում տեղեկանալ նախագահ Ջո Բայդենի «ցեղասպանություն» եզրույթը օգտագործելու որոշման մասին, ծանոթանալ թերթի՝ այս թեմայի շուրջ արխիվներին 1915 թ.-ից ի վեր, տեղեկանալ, թե ինչու է այսօր ԱՄՆ փոխել իր քաղաքականությունն այս հարցի վերաբերյալ և ինչ է նշանակում այս հարցում ամերիկյան վարչակազմի քաղաքական ուղեգծի փոփոխությունը:

Going Further հատվածում խմբագրությունն առաջարկում է մի շարք գաղափարներ հետագա հետազոտությունների համար: Դրանք են՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ The New York Times- ի արխիվների ուսումնասիրությունը, կիրառվող եզրույթի ընտրությունն ու ցեղասպանությունը մոռացության տալու վտանգների մասին խորհերը:

Արխիվների ուսումնասիրության ընթացքում The New York Times- ն առաջարկում է ծանոթանալ 1915-1917 թթ.-ի իր ավելի քան տասը հրապարակումներին՝ նվիրված Օսմանյան կայսրության տարածքում հայերի բնաջնջմանը, որոնք հնարավորություն կտան խորանալու Հայոց ցեղասպանության պատճառների ու հետևանքների հարցում, ծանոթանալու The New York Times-ի աղբյուրներին ու տեղի ունեցած աղետի ծավալներին:

Եզրույթի կիրառման հարցում թերթն ընդգծում է դրա կարևորությունը: Անդրադառնալով Թուրքիային՝ այն հիշեցնում է, որ այսօր Անկարան չի ժխտում, որ հազարավոր հայեր սպանվել են Օսմանյան կայսրության փլուզման ժամանակ, իսկ Թուրքիայի նախագահը ցեղասպանությունը որակել է որպես «տեղահանություն»՝ մեկ անգամ էլ այն որակելով «ողջամիտ» այդ ժամանակահատվածի համար: Թերթը տեղեկացնում է, որ մինչև 2004 թվականը New York Times-ը պաշտոնապես չէր օգտագործում «ցեղասպանություն» եզրույթը 1915 թ.-ին հայերի հետ կատարվածը նկարագրելու համար՝ փոխարենը օգտագործելով «ողբերգություն» կամ «թուրքական ջարդեր» արտահայտությունները: Որքանո՞վ է կարևոր «ցեղասպանություն» եզրույթի կիրառումը և ինչո՞վ է պայմանավորված այդ կարևորությունը: Այս և նմանատիպ այլ հարցերի շուրջ թերթն առաջարկում է անցկացնել քննարկումներ:

Ցեղասպանությունը մոռացության տալու վտանգների շուրջ քննարկման գաղափարի պարագայում թերթն առաջարկում է անդրադառնալ նաև դպրոցներում այս հարցը դասավանդելու անհրաժեշտությանը, ինչպես նաև ցեղասպանությունը մոռացության մատնելու կամ ժխտելու հետևանքներին: The New York Times- ը շեշտում է՝ եղել են ժամանակներ, երբ Թուրքիայում Հայոց ցեղասպանության ճանաչումը եղել է կամ անօրինական կամ վտանգավոր: Այն հիշատակում է հայ լրագրող Հրանտ Դինքի գործունեությունը Թուրքիայում Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման ուղղությամբ՝ հիշեցնելով, որ 2007 թ-ին Ստամբուլում Դինքը սպանվել է ծայրահեղ ազգայնականների կողմից:

Ընդհանուր առմամբ ուսուցողական բնույթ կրող համառոտ այս անդրադարձը կարող է օգտակար լինել նաև բարձրագույն դպրոցի սաների ու համալսարանների ուսանողների համար: Հրապարակմանը կից The New York Times-ը ներկայացրել է կարճ մի տեսանյութ, որն ընդհանուր պատկերացում է տալիս Հայոց ցեղասպանության հիմնախնդրի մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում